Արմինֆո.Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2025թ. 1-ին եռամսյակում աճել է 1,5% - ով՝ կազմելով, միջին հաշվով, 464.3 հազար դրամ/1քմ:
Ինչպես վկայում են Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները, Երեւանում բնակարանների ամենաբարձր գներն, ավանդաբար, Կենտրոն համայնքում են՝ միջինը 898 հազար դրամ/1 քմ (տարեկան անկումը՝ 0,4 տոկոս): Հաջորդը Արաբկիրն է, որտեղ բազմաբնակարան շենքերի արժեքն արձանագրվել է 628.2 հազար դրամ/1քմ մակարդակում (տարեկան անկումը' 1.4%): Առաջատար եռյակը եզրափակում է Դավիթաշենը՝ 481 հազար դրամ/1քմ (տարեկան աճը՝ 2,5 տոկոս)։
Մայրաքաղաքում բնակարանների ամենացածր գներն, ավանդաբար, պահպանվում են Նուբարաշեն համայնքում, որտեղ բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է միջինը 236.9 հազար դրամ /1 քմ ՝ տարեկան 4.1% աճով:
Ընդհանուր առմամբ, 2025թ. առաջին եռամսյակում Երևանում կատարվել է բնակարանների առքուվաճառքի 2 807 գործարք, ինչը 8.7%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Կատարված առքուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալից բնակարաններին առնչվող գործարքների բաժինը կազմում է 64,6%:
![]() | 4.93 | 0.00 |
![]() | 383.91 | 0.17 |
![]() | 448.91 | -1.14 |
![]() | 519.24 | -2.57 |
![]() | 280.37 | -0.31 |
![]() | 26.15 | -0.11 |
![]() | 53.56 | 0.07 |
![]() | 482.48 | -0.58 |