Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական գանձարան հարկային վճարումներն ավելացրել է 13,7%-ով՝ մինչև 149,2 մլրդ դրամ (411,3 մլն դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալները, այդ գումարից 90,5 տոկոսը կամ 135.1 մլրդ դրամը վճարվել է ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ և եկամտահարկ), ինչը 12,6 տոկոսով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։ |
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.IDBank-ի, Մատենադարանի և «Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնության գործնական փուլի մեկնարկը տրված է․ կայացավ Մատենադարանին հարակից 1,2 հեկտար տարածքում կենսաբազմազանության նոր այգու հիմնարկեքի պաշտոնական արարողությունը։ Միջոցառումը նշանավորվեց Մեսրոպ Մաշտոցի արձանի հարևանությամբ ապագա այգու առաջին սոսիի տնկմամբ՝ միավորելով մշակութային և բնական ժառանգության պահպանության գաղափարները։ |
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,
|
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Իտալիայի պետական վերահսկողության ներքո գործող զարգացման ֆինանսական հաստատության՝ Cassa Depositi e Prestiti (CDP) ներկայացուցիչ Լուչիա Բոնելիին և Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Անդրեա Պեդուտոյին։ |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Անդրեա Պեդուտոյի և Իտալիայի զարգացման բանկի՝ «Cassa Depositi e Prestiti» (CDP)՝ ԵՄ-ից դուրս գտնվող տարածաշրջանների՝ Արևմտյան Բալկանների և Արևելյան հարևանության գծով ստորաբաժանման ղեկավար Լուչիա Բոնելլիի հետ։ |
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։ Բանկի բոլոր մասնաճյուղերը տոնական տրամադրությամբ, անակնկալներով ու նվերներով ողջ օրը սպասարկում էին հաճախորդներին։ Հերթական գործարքի համար մասնաճյուղեր այցելած հաճախորդները հնարավորություն ունեին շահելու թեմատիկ նվերներից որևէ մեկը՝ պտտելով հաջողության անիվը։ |
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանի 2026 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը ՝ նախկին 5,3%-ից մինչեւ 5,5% (2025 թվականի փաստացի 7,1% աճի դիմաց), այժմ ակնկալելով, որ 2027 թվականին տեմպերը կպահպանվեն 5,5% մակարդակում (նախկինում կանխատեսվող արագացման դիմաց): Այդ մասին նշվում Է ԱՄՀ "Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները. Կայունություն լարված իրավիճակում, հրատապ լուծումներ" հոկտեմբերյան զեկույցում: |
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Հոկտեմբերի 9-ից 11-ը Դիլիջանում անցկացվեց Tourism Regional Forum (TRF) 2026-ը՝ զբոսաշրջության, հյուրընկալության, ներդրումների, մշակույթի և քաղաքային միջավայրի զարգացման ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Green Rock-ի նախաձեռնությամբ անցկացված ֆորումը երկրորդ անգամ համախմբեց ոլորտի մասնագետներին՝ շարունակելով 2024 թվականին մեկնարկած նախաձեռնությունը։ |
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 7-9-ը աշխատանքային այց է կատարել Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաք, որի շրջանակում այցելել է Barcelona Supercomputing Center (BSC-CNS) և հանդիպումներ ունեցել տեխնոլոգիական, գիտահետազոտական ու ներդրումային կառույցների ներկայացուցիչների հետ։ |
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Մայրաքաղաքի սրտում՝ Մատենադարանին հարակից շուրջ 1,2 հեկտար տարածքում, կհիմնվի կենսաբազմազանության նոր այգի։ IDBank-ի հիմնադրման 35-ամյակին նվիրված հերթական նախագիծն իրականացվում է Մատենադարանի հետ համատեղ, որի շրջանակում կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր և պայմանագիր։ |
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026,
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026,
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Ղարաբաղյան դեպքը մեզ հիշեցնում է իրավիճակային արդյունքը վերջնական որոշման տեղ ընդունելու ռիսկերի մասին։ Ցանկալին իրականության տեղ ներկայացնելու ձգտումը չի նշանակում, որ հակամարտության գործոնը վերացել է։ Պահպանվում են հավաքական տրավմաները, փոխադարձ մտավախություններն ու պատմական անարդարության զգացումը։ Այդ պատճառով այսօր անհրաժեշտ է մտածել ոչ թե ձեռք բերված գերազանցության կատեգորիաներով, այլ համատեղ գոյակցության հեռանկարով։ «Պուտինի ճանապարհը» կարող է դառնալ վստահության բարձրացման գործնական գործիք և բաժանման ու հակամարտության տրամաբանությունը փոխարինել փոխադարձ անհրաժեշտության ու համաձայնեցման տրամաբանությամբ։ Այս մասին ասվում է "«Պուտինի ճանապարհը». Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքի գեոռազմավարական և քաղաքական-հաղորդակցական նշանակությունը" գիտական հրապարակման մեջ, որը ստորագրված է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Վլադիսլավ Գասումյանովի անունով։ |
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Ամերիաբանկը, որը հանդիսանում է տեխնոլոգիական փոխաակերպման նախաձեռնողներից մեկը, հանդես է եկել որպես Bold Business 2031 ֆորումի գլխավոր հովանավոր: LinkedIn Local Yerevan-ի նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումը տեղի ունեցավ Երևանում ՝ մեկ հարկի տակ համախմբելով գործարար համայնքին ՝ բիզնես առաջատարների, ներդրողների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների, դիվանագետների և փորձագետների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր ոլորտների գործարար համայնքներին և ստեղծել շփման հարթակ: Ընթացիկ օրակարգի կարևոր թեմաներն էին արհեստական բանականության զարգացումը, նոր տեխնոլոգիաները և նեթվորքինգը: |
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
|