Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։ Նախաձեռնության շրջանակում Հրազդանի հանրային գրադարանի ֆոնդը համալրվել է նոր գրքերով՝ մեծացնելով ընթերցողների հասանելիությունը ժամանակակից գրականությանը։
|
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը այցելել է SIAL Paris 2026 (Salon International de l'Alimentation) սննդի և սննդարդյունաբերության հեղինակավոր միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարներ և հանդիպել հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթի տարեկան աճը 2026թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է 15%-ից մինչեւ 9%՝ կազմելով 334.4 մլրդ դրամ կամ 921.8 մլն դոլար: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո ԼԸ պատրաստած Հայաստանի բանկերի էքսպրես ռենքինգի 30.09.2026 թ. տվյալները։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Կոնվերս Բանկը մասնակցում է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին՝ ներկայացնելով կայուն ֆինանսավորման իր լուծումներն ու ESG ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Հոկտեմբերի 9-ից 11-ը Դիլիջանում անցկացվեց Tourism Regional Forum (TRF) 2026-ը՝ զբոսաշրջության, հյուրընկալության, ներդրումների, մշակույթի և քաղաքային միջավայրի զարգացման ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Green Rock-ի նախաձեռնությամբ անցկացված ֆորումը երկրորդ անգամ համախմբեց ոլորտի մասնագետներին՝ շարունակելով 2024 թվականին մեկնարկած նախաձեռնությունը։
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 7-9-ը աշխատանքային այց է կատարել Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաք, որի շրջանակում այցելել է Barcelona Supercomputing Center (BSC-CNS) և հանդիպումներ ունեցել տեխնոլոգիական, գիտահետազոտական ու ներդրումային կառույցների ներկայացուցիչների հետ։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները դեպի Արաբական Միացյալ Էմիւություններ: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո. Իսպանիայի Թագավորության մայրաքաղաք Մադրիդում հոկտեմբերի 6-8-ը անցկացվել է «Fruit Attraction» թարմ մրգերի և բանջարեղենի միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով հայկական 5 ընկերությունների արտադրանքը։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Բարձր տեխնոլոգիաների զարգացումն ու Հայաստանում AI գործարանների թվի աճը կառավարությանը մղում են նոր հզոր ատոմակայան կառուցելու որոշմանը։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Infocom ռեսուրսին տված հարցազրույցում։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Կոնվերս Բանկը գործարկել է Converse Connection վարկատեսակը՝ առևտրի և սպասարկման կետերում, այդ թվում՝ ինտերնետային հարթակներում առցանց վճարումներ ընդունող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է «Pacific Council» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն, դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից 2026 թվականի սեպտեմբերի 29-ին հրապարակված «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս 2026» (Global Innovation Index, GII) զեկույցի համաձայն՝ Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը`պահպանելով նախորդ տարվա դիրքը։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Երևանում մեկնարկել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ, Եվրոպական հանձնաժողովի «TAIEX» (Technical Assistance and Information Exchange) ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ արագ փչացող, պահպանության կարճ ժամկետ ունեցող կամ պահպանման հատուկ ռեժիմ պահանջող ապրանքների կառավարման վերաբերյալ վերապատրաստման դասընթացների երկրորոդ փուլը։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո. Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աջակցությամբ Հայաստանում աշխատանքը սկսած առաքելությունների ներկայացուցիչներին՝ հարկային վարչարարության գործընթացների կատարելագործման նպատակով միջազգային առաջատար փորձի ներդրման, չգրանցված աշխատողների բացահայտման, ինչպես նաև միջազգային հարկման ոլորտում հարկային մարմնի և դրա հնարավորությունների գնահատման համար՝ կիրառելով FITAS գործիքը (Framework for International Tax Administration Strengthening - միջազգային հարկման ոլորտում հարկային վարչարարության ամրապնդման շրջանակ)
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ներկայացրել է 2025 թվականի իր հինգերորդ կայուն զարգացման հաշվետվությունը, որում ամփոփված են կայուն զարգացման ոլորտում ընկերության հիմնական արդյունքները, կառավարման համակարգում իրականացված փոփոխությունները, ինչպես նաև առաջիկա ժամանակահատվածի առաջնահերթությունները:
|
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Սեպտեմբերի 11-13-ը «ԱՅԲ» դպրոցում ընթացել է Հայ գործարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված Buissup Challenge մրցույթը՝ Buissup-ի նոր ձևաչափը, որի շրջանակում երիտասարդ մասնագետներն ու տարբեր ոլորտների ներկայացուցիչներն աշխատել են խոշոր ընկերությունների կողմից ներկայացված իրական բիզնես առաջադրանքների շուրջ՝ մշակելով դրանց համար կիրառելի լուծումներ։
|
Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Հայկական Arca ազգային վճարային համակարգը և չինական UnionPay International (UPI) ստորագրել են առցանց վճարումների ընդունման ոլորտում համագործակցության պայմանագիր։ Ինչպես նշվում է Arca ընկերության հաղորդագրության մեջ, փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 3-ին Չինաստանում:
|
Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2026,
Արմինֆո. Հաջորդ ամսվանից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Օգոստոսի 27-ին այդ մասին հուշագիր են ստորագրվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եւ Watermelon Ecosystem-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Օմար Մոհամմադ Համդան Աբդուլլա Ալշամսին։
|
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,
ԱրմԻնֆո. Ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության ապահովագրության (ԱՊՊԱ) վճարները շարունակում են աճել, մինչդեռ առողջության ապահովագրության վճարները նվազում են:
|
Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2026,
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգում երկրորդ տարին անընդմեջ պահպանվում է չաշխատող վարկերի (NPL) աճի բարձր տեմպը ։ Այդ մասին է վկայում Հայաստանի բանկերի. ֆինանսական վարկանիշը՝ 30.06.2026 թ դրությամբ, որը պատրաստել է ԱրմԻնֆո գործակալությունը՝ հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և լրացուցիչ պահանջված տվյալների հիման վրա (այդ թվում ՝ վարկային ռիսկի գծով)։ Ինչպես նշում են վերլուծաբանները, NPL-ի աճը, տարվա կեսի դրությամբ միայն աննկատելիորեն դանդաղելով 39% - ից մինչև 32%, այնուամենայնիվ, ավելի ու ավելի ցայտուն կերպով մղում է դուրսգրումներից "հալվող" շահույթը:
|