
Արմինֆո.Հայաստանում 2026թ. հունվար-սեպտեմբերին արտադրվել է 7 827,6 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 6.4%-ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն սեպտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 15,7 տոկոսով՝ մինչև 800 մլն կվտ/ժամ։
Մասնավորապես, 2026թ. հունվար-սեպտեմբերին ՋԷԿ-երն էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են 41,9%-ով՝ մինչև 2 968,4 մլն կվտ/ժամ, ՀԷԿ-երը՝ 11,7% - ով' մինչև 1 858,9 մլն կվտ/ժամ։ Ընդ որում, ՀԱԷԿ-ն արտադրության ծավալները կրճատել է 41,2% - ով՝ մինչև 939,5 մլն կվտ/ժամ։
Հողմային էլեկտրակայանները հաշվետու ժամանակահատվածում արտադրել են 0,7 մլն կվտ/ժամ՝ ծավալի տարեկան 13% աճով: Իսկ արևային կայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 11,8%-ով՝ մինչև 1 437,3 մլն կվտ/ժամ։