Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026 12:25
Մարիաննա Մկրտչյան

Ձյան պատճառով փակ է դեպի "Վերին Լարս" երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար

Ձյան պատճառով փակ է դեպի "Վերին Լարս" երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար

Արմինֆո.  Վրաց - ռուսական "Վերին Լարս" հսկիչ անցակետ տանող Ռազմավիրական ճանապարհը ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով ժամանակավորապես փակ է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկության համար: Այդ մասին հաղորդում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:

 

Ըստ գերատեսչության՝ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով փակ է Մցխեթ - Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհի Գուդաուրի - Կոբի հատվածը: Ընդ որում, այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապարհով երթևեկությունն ազատ է:

 

Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ "Կազբեգի" - "Վերին Լարս" մաքսային անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին այսօրվա դրությամբ գործող միակ անցակետն է, որը պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։