Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026 18:12
Մարիաննա Մկրտչյան

ԿԶԵՀ խորհրդաժողովում փորձագետները գնահատել են Եվրասիայի տնտեսությունների աճի ներուժը

ԿԶԵՀ խորհրդաժողովում փորձագետները գնահատել են Եվրասիայի տնտեսությունների աճի ներուժը

Արմինֆո. Եվրասիական տարածաշրջանի երկրների աճի երկարաժամկետ հնարավորությունները և կառուցվածքային փոփոխությունների պայմաններում տնտեսական քաղաքականությունն են քննարկել "Եվրասիայի տնտեսությունների աճի ներուժը. ցանկալիի և հնարավորի խաչմերուկում" կլոր սեղանի մասնակիցները, որն անցկացվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) "Հավասարակշռված տնտեսական զարգացման ճանապարհին" միջազգային տնտեսական խորհրդաժողովի շրջանակներում:

 

"Պոտենցիալ թողարկումը տնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշն է։ Այն պատասխանում է երկու հարցի․ որքան արագ կարող է տնտեսությունը կայուն աճել, և որքանով է նրա ներկայիս դինամիկան համապատասխանում այդ հնարավորություններին: ԿԶԵՀ-ի համար այդ գնահատականները հիմք են հանդիսանում մասնակից պետությունների իշխանությունների հետ երկխոսության համար ։ 2022-2025 թվականներին տարածաշրջանում աճը, առանց հաշվի առնելու Ռուսաստանը, կազմել է տարեկան մոտ 7,2 տոկոս։ Այն ապահովել են ուժեղ ներքին պահանջարկը, բարձր ներդրումային գործունեությունը եւ բյուջետային խթանը։ Գրեթե ամենուրեք աճը վեր է պոտենցիալից, իսկ թողարկման ճեղքվածքը բոլոր վեց երկրներում դրական է։ Դա վկայում է ավելորդ պահանջարկի և մակրոտնտեսական անհավասարակշռության ռիսկերի առկայության մասին", - նշել է ԿԶԵՀ վերլուծական աշխատանքների վարչության տնօրեն Տարաս Ցուկարևը։

 

Որպես քննարկման մոդերատոր հանդես է եկել Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր Վալերի Չեռնոոկին: Քննարկմանը մասնակցել են Ղազախստանի ազգային էկոնոմիկայի փոխնախարար Ասան Դարբաևը, ԿԶԵՀ-ի վերլուծական աշխատանքների դեպարտամենտի տնօրեն Տարաս Ցուկարևը, Համաշխարհային բանկի նախկին առաջատար տնտեսագետ Դոնատո Դե Ռոսան, Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային համագործակցության գծով ավագ տնտեսագետ Ռոման Մոգիլևսկին, Ղազախստանի ազգային բանկի նախագահի խորհրդական Նուրբուլատ Մուկանովը և ԱՄՀ տարածաշրջանային կենտրոնի մակրոտնտեսության գծով խորհրդական Ալիշեր Տոլեպբերգենը:

 

Մասնակիցները դիտարկել են ինստիտուցիոնալ, տեխնոլոգիական, ժողովրդագրական և ներդրումային գործոնների դերը երկարաժամկետ աճի գործում, ինչպես նաև բարեփոխումների առաջնահերթությունները և տնտեսական քաղաքականության տարածաշրջանային ազդեցությունը: Առանձին թեմա է եղել պոտենցիալ ՀՆԱ-ի գնահատումը. ազգային կարգավորիչների, միջազգային կազմակերպությունների և անկախ փորձագետների մոտեցումները դրա նկատմամբ կարող են տարբեր լինել։

 

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) 9,8 մլրդ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից: ԿԶԵՀ - ի առանցքային մանդատը մասնակից պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը, ինչպես նաև դրանց կայուն զարգացմանն աջակցելը: ԿԶԵՀ-ը ֆինանսական անվտանգության գլոբալ ցանցի անբաժանելի մասն է, Եվրասիայի համար դրա տարածաշրջանային տարրը: