Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026 19:16
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 26-30-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճել

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 26-30-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճել

Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել է աճել, ինչի հետ մեկտեղ արդեն երրորդ շաբաթը եվրոյով գործարքներ չեն իրականացվում: Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը շրջադաարձ է կատարել 2,2 անգամ աճից  դեպի 32 տոկոս անկում, իսկ ռուբլով գործարքների թրենդը, ընդհակառակը, 14,5 տոկոս անկումից հասել է 7 տոկոս աճի։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռության պահպանում դոլարային գործարքների նկատմամբ, ընդ որում՝ ճեղքվածքի մեծացմամբ 2 անգամից մինչեւ 3,1 անգամ։

 

Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (26-30.10.26 - ը ' 19-23.10. 26-ի համեմատ) դոլարի առքն աճել է՝ վաճառքի անկման արագացման պայմաններում, եվրոյով գործարքներում սկսել է աճել վաճառքը՝ առքի անկման արագացման դեպքում, իսկ ռուբլով գործարքներում առքի նախանշվող անկումն ուղեկցվել Է վաճառքների աճի արագացմամբ։

 

Արդյունքում, ս.թ. հոկտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում դրամը դոլարի նկատմամբ սկսել է արժևորվել՝ 360,5-ից մինչև 360 դրամ/1դոլար, ընդ որում, տրամադրվելով արժևորման նաև ռուբլու նկատմամբ՝  4,28-ից մինչև 4,20 դրամ/1ռուբլի, և շարունակելով ամրապնդվել եվրոյի նկատմամբ՝  404-ից մինչև 401,5 դրամ/1եվրո: Մեկ տարի առաջ՝ 2025թ. հոկտեմբերի 30-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 383,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 444 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,73 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար, 6%-ով, 10%-ով և 11% ով։