Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026 17:19

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Արմինֆո.Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում:

Գործընթացը մեկնարկել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին և կտևի մինչև դեկտեմբերի 28-ը:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9.25%։ Արժեկտրոնների վճարումը կկատարվի կիսամյակային պարբերականությամբ։

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին, Թողարկումների վերջնական պայմաններին եւ ձեռքբերման կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 511 211 հեռախոսահամարով։