
ԱրմԻնֆո. Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Շոնա Ուիլսոնի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև դրա զարգացման հեռանկարները։ Նրանք անդրադարձել են նաև Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցին։
Նարեկ Ապիտոնյանը հայտնել է, որ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով «Նոր ատոմային էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։ Նա հույս է հայտնել, որ այս նշանակումը նոր թափ կհաղորդի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման գործընթացին, այդ թվում՝ համապատասխան ամերիկյան ընկերությունների հետ աշխատանքին։