Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026 11:58
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանը և Տանզանիան հանդես են եկել առևտրատնտեսական համագործակցության խորացման օգտին

Հայաստանը և Տանզանիան հանդես են եկել առևտրատնտեսական համագործակցության խորացման օգտին

Արմինֆո.  Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Տանզանիայի Միացյալ Հանրապետության արտաքին գործերի և արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալ Ջեյմս Կինյասի Միլիայի հետ:

 

Ինչպես հաղորդում է ԱԳՄԱ նախարարության մամուլի ծառայությունը, Անի Ավետիսյանը և Ջեյմս Կինյասի Միլիանն անդրադարձել են Հայաստան-Տանզանիա երկկողմ օրակարգի ձևավորման կարևորությանը։ Քննարկվել են առևտրատնտեսական, զբոսաշրջության, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, կրթության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հաստատման հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի ներդրման հարցը:

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության առավել սերտացմանը և մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդի հիմնախնդիրների շուրջ: