
Արմինֆո. 2025 թվականին Հայաստան է այցելել 2, 26 մլն զբոսաշրջիկ, ինչը 2,7%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ մասին են վկայում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալները։
Ավանդաբար, զբոսաշրջիկների առյուծի բաժինը պատկանում է ՌԴ քաղաքացիներին (41% կամ 921.7 հազար մարդ), որին հաջորդում են զբոսաշրջիկները Վրաստանից (13% կամ 288.5 հազար մարդ), Իրանից (8% կամ 182.3 հազար մարդ), ԱՄՆ-ից (3% կամ 60.8 հազար մարդ), Չինաստանից ( 2% կամ 44.6 հազար մարդ), Գերմանիայից (1,5% կամ 34.1 հազար մարդ), Հնդկաստանից և Ուկրաինայից (1,2-ական տոկոս կամ, համապատասխանաբար, 28.4 հազար և 27.6 հազար), Իտալիայից (1% կամ 22.6 հազար մարդ) և այլն։
Ընդ որում, ամենից շատ Հայաստանում նախընտրում են հանգստանալ 35-44 տարեկան զզբոսաշրջիկները (33%), որին հաջորդում է 25-34 տարեկան (16%), 45-54 տարեկան (15%), 55-64 տարեկան (11%), 65 տարեկանից բարձր (8%), 18-24 տարեկան (7%), մինչեւ 12 տարեկան (6%), 13-17 տարեկան (4%) մարդիկ:
Միայն դեկտեմբեր ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 139.9 հազար, ինչը նոյեմբերի ցուցանիշին զիջում է 20.7 տոկոսով: Իսկ տարեկան կտրվածքով (2025թ. դեկտեմբերին՝ 2024թ. դեկտեմբերի նկատմամբ) աճը կազմել է 7,5 տոկոս։
RUB | 4.89 | 0.02 |
USD | 377.88 | -0.09 |
EUR | 450.06 | 1.86 |
GBP | 516.34 | 2.15 |
CAD | 278.65 | 1.75 |
JPY | 24.36 | 0.24 |
CNY | 54.67 | 0.09 |
CHF | 493.38 | 4.10 |

