
Արմինֆո. Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանին ընդունել է Քուվեյթի Պետության Էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարար, ֆինանսների գործող նախարար, տնտեսական հարցերի և ներդրումների պետնախարար դոկտոր Սաբիհ Աբդուլազիզ ալ-Մուխաիզիմը։
Ինչպես հաղորդում է Քուվեյթում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, հանդիպման արդյունքում դեսպան Առաքելյանը և դոկտոր ալ-Մուխաիզիմին քննարկել են տնտեսական և ներդրումային հարցերին առնչվող օրակարգային մի շարք ոլորտներում, ներառյալ վերականգնվող ու կանաչ էներգետիկայի, ֆինանսների ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Զրուցակիցները երկուստեք վերահաստատել են փոխգործակցությունը խորացնելու շարունակական պատրաստակամությունը՝ առաջիկա նախաձեռնություններն արդյունավետ իրականացնելու նպատակով։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման օրակարգն առաջ տանելուն ուղղված հստակ քայլեր իրագործելու առնչությամբ։
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

