
Արմինֆո. Արդշինբանկը կրկին մեկնարկում է արդեն ավանդական դարձած ակնթարթային խաղարկությունը ոսկու գրավով վարկառուների համար։ Նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, այն հաճախորդները, ովքեր կդիմեն և կստանան ոսկու գրավով վարկ Արդշինբանկից, հնարավորություն կունենան մասնակցելու խաղարկությանը և շահելու շուրջ 3000 նվերներից մեկը:
Խաղարկությանը կարող են մասնակցել բոլոր այն հաճախորդները, ովքեր նշված ժամանակահատվածում ոսկյա իրերի գրավով վարկի հաստատում կստանան։ Վարկի հաստատումից անմիջապես հետո հաճախորդը կարող է ընտրել սպրինտ-կտրոններից որևէ մեկը և շահող կտրոնի դեպքում տեղում ստանալ իր նվերը։ Արդշինբանկում ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով:
Ոսկյա իրերի գրավով վարկի ակցիային մասնակցում են Բանկի բոլոր մասնաճյուղերը, բացառությամբ հետևյալ մասնաճյուղերի․ Գլխամասային գրասենյակ, «Պարոնյան», «Գյուլբենկյան», «Հանրապետության հրապարակ», «Գարեգին Նժդեհ», «Տերյան», «Դալմա», «Զվարթնոց», «Չարենց», «Կասկադ», «Բյուզանդ», «Նալբանդյան» և «Վարդանանց»։
Նշենք, որ Արդշինբանկում ոսկու գրավով վարկերը տրամադրվում են սպառողական և գյուղատնտեսական նպատակներով, տարեկան անվանական տոկոսադրույքն է՝ սկսած 3.5%-ից, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 17.16%-ից, վարկ/գրավ հարաբերակցությունը՝ 100-600%։ Վարկերը տրամադրվում են 90 օրից մինչև 60 ամիս ժամկետով։
Ոսկու գրավով վարկերի պայմանների մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում։
RUB | 4.92 | -0.05 |
USD | 381.82 | 0.16 |
EUR | 444.21 | -0.19 |
GBP | 508.28 | -0.66 |
CAD | 275.62 | -0.07 |
JPY | 24.36 | -0.09 |
CNY | 54.05 | 0.02 |
CHF | 474.13 | 0.84 |

