
Արմինֆո.Հայաստանի արևահամ խնձորով և ֆրանսիական տեխնոլոգիայով Istak Distillery ընկերությունը պատրաստում է հայկական կալվադոսը՝ «Շառլին»։
Կաղնեփայտի տակառներում հնեցվող «Շառլին» Istak Distillery ընկերության արտադրության առաջնեկն է, որին հաջորդել են պրեմիում դասի օղիների ու ջիների արտադրությունը։
Խմիչքներն արդեն ներկայացված են տեղական շուկայում. շուտով կարտահանվեն և կներկայացվեն նաև Եվրոպայում։
Արտադրության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ընկերությունը համալրվել է արևային պանելներով և շոգեկաթսայով։
«Ակբա Լիզինգի հետ համագործակցության շրջանակում ձեռք ենք բերել արևային պանելներ և շոգեկաթսա, որոնց միջոցով զարգացրել ենք ընդհանուր արտադրական գործընթացը։ Արևային պանելներն ապահովում են ամբողջ ընկերության էլեկտրաէներգիան, իսկ շոգեկաթսան օգնում է արտադրական բուն գործընթացի կազմակերպմանը: Շոգեկաթսայի միջոցով ստացվում է գոլորշի, որը մասնակցում է թորման գործընթացին»,- նշում է Istak Distillery ընկերության ներկայացուցիչ Լուսինե Մուրադյանը։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Մանրամասն՝ տեսանյութում։
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

