Արմինֆո. Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու համար: Այդ մասին հաղորդել են ՏԱՍՍ-ի աղբյուրները։
"Պակիստանն իրոք ծրագրում է դա անել, և, որպես պատասխան քայլ, կոնսենսուս ստանալ ԵԱՏՄ-ին միանալու հարցի շուրջ", - ասել է գործակալության զրուցակիցներից մեկը ՄԱԿ-ում:
Մեկ այլ դիվանագիտական աղբյուր նշել է, որ համապատասխան ընթացակարգերը կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս: "Ամեն դեպքում, դա տեսանելի հեռանկար է", - հավելել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հաշտության պայմանագիրն այդ հարցում որևէ խոչընդոտ չի թողել:
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը ողջունում է Հայաստանի և Պակիստանի միջև շփումների վերսկսումը՝ դա անվանելով "առաջընթաց քայլ":
Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և նրա պակիստանցի գործընկեր Իսհակ Դարը հանդիպել են Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի հարթակներում։ Բանակցությունների արդյունքում երկու երկրների արտգործնախարարները ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե:
Հայաստանի անկախության հռչակումից հետո երկիրը դիվանագիտական հարաբերություններ չի ունեցել Պակիստանի հետ ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իսլամաբադի դիրքորոշման պատճառով։ Ավելին, տարիներ շարունակ Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինում Պակիստանը գրանցվել է որպես սպառնալիք ազգային անվտանգության համար:
![]() | 4.60 | -0.06 |
![]() | 382.95 | 0.45 |
![]() | 450.04 | 1.48 |
![]() | 519.82 | 2.30 |
![]() | 277.32 | 0.27 |
![]() | 26.14 | 0.26 |
![]() | 53.78 | 0.13 |
![]() | 482.55 | 1.66 |