Արմինֆո. «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Ճապոնիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ճապոնական կողմից կազմակերպված պաշտոնական ճաշին։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, Ճաշի ընթացքում նախարար Պապոյանին ուղեկցել է Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական նախարարի տեղակալ Հիսաշի Մատսումոտոն։ Հանդիպումն ընթացել է ջերմ և բարեկամական մթնոլորտում։
Քննարկվել են տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ներդրումային նոր նախագծերի իրագործման ուղիները։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։
Նշենք, որ, վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-հուլիսին կազմել է 80.4 մլն դոլար, ինչը 16.1% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Ընդ որում, արտահանումն աճել է 2.9 անգամ՝ մինչև 13 մլն դոլար՝ ներմուծման 4.2%, մինչև 67.4 մլն դոլար աճի ֆոնին:
![]() | 4.66 | -0.04 |
![]() | 382.50 | -0.27 |
![]() | 448.56 | 1.10 |
![]() | 517.52 | 1.62 |
![]() | 277.05 | -0.44 |
![]() | 25.88 | 0.04 |
![]() | 53.65 | 0.02 |
![]() | 480.89 | 4.22 |