Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանը ներդրել է ՏՀԶԿ Հարկային նպատակներով ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման ստանդարտը, որի շրջանակում ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 30-ին։
«Կոմիտեն տեղեկացնում է, որ փոխանակումն ընդգրկելու է օտարերկրյա հարկային ռեզիդենտների հաշիվների վերաբերյալ տեղեկությունները: Ընդ որում, հարկման նպատակով ՀՀ ռեզիդենտ են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում գտնվել են Հայաստանում 183 օր կամ ավելի, կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում։ Կենսական շահերի կենտրոնը համարվում է այն վայրը, որտեղ կենտրոնացած են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը։ Մասնավորապես, եթե Հայաստանում է գտնվում նրա տունը (որտեղ բնակվում է նրա ընտանիքը), անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը։ Իրավաբանական անձի դեպքում հարկային ռեզիդենտության երկիր համարվում է այն երկիրը, որի իրավասու մարմնի կողմից այն գրանցված է կամ որտեղ գտնվում է դրա իրական ղեկավարման վայրը։
Միաժամանակ, կարևոր է ընդգծել, որ այն անձինք, որոնց վերաբերյալ տեղեկությունները նախատեսվում է փոխանակել, այդ մասին պատշաճ ծանուցվում են համապատասխան ֆինանսական հաստատության կողմից: Եթե տվյալ անձինք չեն ցանկանում, որ իրենց հաշվի վերաբերյալ տեղեկությունները փոխանակվեն, ապա ֆինանսական հաստատությունը դադարեցնում է նրանց հետ գործարար հարաբերությունները կամ չի հաստատում այդպիսիք և հարկային մարմնի կողմից այդ հաշիվների փոխանակում չի իրականացնում», - ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում։
![]() | 4.70 | -0.01 |
![]() | 382.77 | 0.52 |
![]() | 447.46 | 2.10 |
![]() | 515.90 | 1.96 |
![]() | 277.49 | 0.90 |
![]() | 25.84 | 0.07 |
![]() | 53.63 | 0.09 |
![]() | 476.67 | 1.83 |