Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. օգոստոսին աճել են տարեկան 19,3% - ով կամ 658.8 մլն դոլարով՝ մինչև 4.070 մլրդ դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ գրանցվել էր 17,3% կամ 715 մլն դոլար անկում: Այսպիսով, ՀՄՊ-ը ընդհուպ մոտեցել են 2023թ. օգոստոսին արձանագրված 4.2 մլրդ դոլար պատմական առավելագույնին: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:
Դրանց առյուծի բաժինը՝ 4.046 մլրդ դոլարը, բաժին է ընկնում արտաքին ակտիվներին, ԱՄՀ-ում SDR-ի բաժինը կազմել է 23.5 միլիոն դոլար: Ըստ կարգավորիչի հաշվետվության՝ տարեկան կտրվածքով (2025թ. հուլիսին՝ 2024թ. հուլիսի համեմատ) արտաքին ակտիվներն աճել են 19% – ով, իսկ SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում աճել է 3 անգամ, մինչդեռ, մեկ տարի առաջ երկու ցուցանիշներն էլ անկման մեջ էին, համապատասխանաբար՝ 16,6% և 83,1%:
![]() | 4.70 | -0.01 |
![]() | 382.77 | 0.52 |
![]() | 447.46 | 2.10 |
![]() | 515.90 | 1.96 |
![]() | 277.49 | 0.90 |
![]() | 25.84 | 0.07 |
![]() | 53.63 | 0.09 |
![]() | 476.67 | 1.83 |