Արմինֆո. Հայաստանն ու Չինաստանը հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին: Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հղում անելով Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման արդյունքներին։
Ստորագրված փաստաթղթի դրույթների թվում, ինչպես նշել է նախարարը, կան կետեր, որոնք վերաբերում են նաև տնտեսական համագործակցությանը:
Մասնավորապես, Պապոյանի ասելով, կողմերը պայմանավորվել են ազատականացնել առևտրի և ներդրումների ոլորտի օրենսդրությունները, ինչպես նաև համագործակցություն հաստատել գյուղատնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 15% - ով՝ կազմելով 1.2 մլրդ դոլար։
Ընդ որում, արտահանումը ցույց է տվել ծավալների 59,6% անկում՝ մինչև 288.3 մլն դոլար՝ ներմուծման 31% աճի ֆոնին՝ մինչև 908.1 մլն դոլար:
![]() | 4.70 | -0.01 |
![]() | 382.77 | 0.52 |
![]() | 447.46 | 2.10 |
![]() | 515.90 | 1.96 |
![]() | 277.49 | 0.90 |
![]() | 25.84 | 0.07 |
![]() | 53.63 | 0.09 |
![]() | 476.67 | 1.83 |