Չորեքշաբթի, 13 Օգոստոսի 2025 11:08

Երիտասարդների միջազգային օր․ ԱրարատԲանկն ապահովել է 260 երիտասարդի մասնակցությունը վրանային ճամբարի

Երիտասարդների միջազգային օր․ ԱրարատԲանկն ապահովել է 260 երիտասարդի մասնակցությունը վրանային ճամբարի

Արմինֆո.   ԱրարատԲանկը միացել է ամբողջ աշխարհում այսօր նշվող Երիտասարդների միջազգային օրվա միջոցառումներին։ Չքնաղ Լոռու Գարգառ գյուղի հարակից տարածքում Բանկի աջակցությամբ, Հայաստանի մարզերից և Երևանից եկած 260 երիտասարդների համար կազմակերպված վրանային ճամբարի միակ նպատակը բարձունքներ հաղթահարելն ու տարբեր հմտությունների տիրապետելը չէ։ ԱրարատԲանկի աջակցությունը թույլ է տալիս երիտասարդներին ձեռք բերել ֆինանսական գրագիտության արժեքավոր գիտելիքներ անգամ բնության գրկում։

Խմբավար Տաթև Հովակիմյանը շուրջ 10 տարի է, ինչ կազմակերպում և ղեկավարում է «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Պատանի փրկարարներ» խմբի ծրագրերը։ Մասնակիցները՝ Երևանի և մարզերի խմբակների սաներն են։ Տարվա ընթացքում անվտանգության վարքականոնների մշակույթին ծանոթանալուց և լավագույն մասնակիցների բացահայտումից հետո իրականացվում են տարբեր բարդության արշավներ և վերելքներ, մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերում վրանային ճամբարների։   

Մանկապատանեկան հանրապետական կենտրոնն (ՄՀԿ) արտադպրոցական ոչ ֆորմալ կրթություն է տալիս սաներին, որոնք ծանոթանում են լեռնագնացության հիմունքներին, ստանում առաջին օգնություն ցուցաբերելու, փրկարարական գործի տարրական գիտելիքներ,  տեղանքում կողմնորոշվելու հմտություններ։

«Պատերազմի ժամանակ ունեցել ենք երեխաներ, որոնք ոչ միայն իրենց, այլև ջոկատը փրկել են տեղանքում կողմնորոշվելու շնորհիվ։ Ես միշտ նշում եմ, որ երեխաներն այստեղ մի դպրոց  են անցնում, որը ոչ մի  այլ տեղ անցնել չեն կարող։ Կյանքի դպրոց է, որտեղ երեխաները սովորում են դիմանալ բարդ պայմաններին, չհանձնվել»,- նշում է Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի խմբավար Տաթև Հովակիմյանը։ 

Հանրապետական ճամբարի կազմակերպումը պահանջում է զգալի նյութատեխնիկական միջոցներ և հատկանշական է, որ ֆինանսական հաստատություններից առաջինն ԱրարատԲանկն է արձագանքել ՄՀԿ-ին աջակցելու առաջարկին և կանգնել երիտասարդներին այս կերպ կրթելու ճամբարի ստանձնած պարտավորության կողքին։

«Այսօր ԱրարատԲանկը 260 երեխայի ժպիտ է պարգևել, 260 երեխայի տվել գործնական, կողմնորոշման, հայրենասիրության և բնապահպանության դասընթացների մասնակցելու հնարավորություն»,- շեշտում է Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի տնօրեն Հայկանուշ Դավթյանը։

Երիտասարդ սերնդի ֆինանսապես գրագետ լինելը մշտապես կարևորվել է ԱրարատԲանկի կողմից, հատկապես ուշադրություն է դարձվում ֆինանսական գրագիտության դասընթացների շարունակականությանը։ Վերջինը՝ «Պարզից պարզ» փոդքաստի շրջանակներում ֆինանսական գրագիտության տեսանյութերի շարքն է։ Փոդքաստը վարում է ԱրարատԲանկի Խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը, որն այսօր նույնպես երիտասարդների հետ էր՝ վարելով ինտերակտիվ ձևաչափով կազմակերպված ֆինանսական գրագիտության դաս։  

«Ֆինանսական գրագիտության դերը չի կարելի թերագնահատել, որովհետև դա, ըստ էության, պատասխանատու քաղաքացիներ կրթելու, դաստիարակելու, մեծացնելու խնդիր է լուծում, իսկ պատասխանատու քաղաքացին նպաստում է երկրի զարգացմանը, երկրի տարբեր ինստիտուտների կայացմանը»,- Արա Չալաբյանի կարծիքով՝ ԱրարատԲանկը որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ստանձնած և այդ շրջանակներում իր դերը գիտակցող ընկերություն, կարևորում է մեր երիտասարդ քաղաքացիների ճիշտ, գրագետ զարգացումը և այդ նպատակով էլ ներդրումներ է իրականացնում։

«Այս դասընթացները կարևոր են, որ կյանքի նոր փուլ մտնելիս կարողանանք մեր ֆինանսները ճիշտ կառավարել և ծախսել»,- ասում է ճամբարի մասնակից Անի Վարդանյանը՝ հավելելով, որ ամառը, որն ապահովեց եւ՛ կրթություն, եւ՛ ազատ ժամանցի ճիշտ կազմակերպում, հիշարժան կմնա ամբողջ կյանքի ընթացքում։  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 11-15-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 11-15-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ
Հայաստանի պետական պարտքը 7 ամսում աճել է 1 մլրդ 256 մլն դոլարով՝ գերազանցելով 14 մլրդ դոլարըՀայաստանի պետական պարտքը 7 ամսում աճել է 1 մլրդ 256 մլն դոլարով՝ գերազանցելով 14 մլրդ դոլարը
Աշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով Աշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով
«Հայաստանի էլցանցեր»- ը տեղեկացնում է մաքրման ծառայությունների ձեռք բերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրության անցկացման մասին«Հայաստանի էլցանցեր»- ը տեղեկացնում է մաքրման ծառայությունների ձեռք բերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրության անցկացման մասին
ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական 24-րդ նիստը կանցկացվի ՀայաստանումԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական 24-րդ նիստը կանցկացվի Հայաստանում
«ԴիջիԹեք 2025»-ը ներկայացրել է տարվա գլխավոր տեխնոլոգիական իրադարձության բանախոսների առաջին տասնյակին«ԴիջիԹեք 2025»-ը ներկայացրել է տարվա գլխավոր տեխնոլոգիական իրադարձության բանախոսների առաջին տասնյակին
Դավիթ Անանյանը գնահատել է «Թրամփի ճանապարհի» շահագործումից Հայաստանի հնարավոր տնտեսական օգուտըԴավիթ Անանյանը գնահատել է «Թրամփի ճանապարհի» շահագործումից Հայաստանի հնարավոր տնտեսական օգուտը
Փոխվարչապետ. Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ մասին պայմանագրում ամրագրված հիմնարար սկզբունքների պահպանման օգտինՓոխվարչապետ. Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ մասին պայմանագրում ամրագրված հիմնարար սկզբունքների պահպանման օգտին
Երևանում կկայանա Երևանում կկայանա "Հայաստան-ԵԱՏՄ" միջազգային խորհրդաժողովը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. օգոստոսի դրությամբ նվազել է մինչև 74,4%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. օգոստոսի դրությամբ նվազել է մինչև 74,4%
Դեսպան.  չեխական ընկերությունները հետաքրքրված են հայաստանյան ծրագրերին մասնակցելու և ներդրումներ կատարելու հնարավորություններովԴեսպան.  չեխական ընկերությունները հետաքրքրված են հայաստանյան ծրագրերին մասնակցելու և ներդրումներ կատարելու հնարավորություններով
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները Ղրղզստանում քննարկում են նավթի, գազի ընդհանուր շուկաների ձևավորման և համակարգված տրանսպորտային քաղաքականության հարցերԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները Ղրղզստանում քննարկում են նավթի, գազի ընդհանուր շուկաների ձևավորման և համակարգված տրանսպորտային քաղաքականության հարցեր
Հայաստանում կստեղծվի բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդՀայաստանում կստեղծվի բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ
Քաղաքական գործիչը հաշվարկել է Հայաստանի եկամուտները Սյունիքով անցնող ճանապարհից. դրանք կբավականացնեն միայն կենսաթոշակները 3 հազար դրամով բարձրացնելու համարՔաղաքական գործիչը հաշվարկել է Հայաստանի եկամուտները Սյունիքով անցնող ճանապարհից. դրանք կբավականացնեն միայն կենսաթոշակները 3 հազար դրամով բարձրացնելու համար
ՏԿԵ նախարարը չի բացառել, որ ՏԿԵ նախարարը չի բացառել, որ "Շիրակ" օդանավակայանն առաջիկայում կսկսի չվերթներ իրականացնել դեպի եվրոպական երկրներ
Team-ն առաջինը տարածաշրջանում կանջատի 2G ցանցը՝ այն փոխարինելով առաջադեմ տեխնոլոգիաներովTeam-ն առաջինը տարածաշրջանում կանջատի 2G ցանցը՝ այն փոխարինելով առաջադեմ տեխնոլոգիաներով
Հայաստանում տեղեկատվական համակարգերի կարգավորման ոլորտում ինքնավար հատուկ մարմին կստեղծվիՀայաստանում տեղեկատվական համակարգերի կարգավորման ոլորտում ինքնավար հատուկ մարմին կստեղծվի
«Սպայկա» ագրոհոլդինգն ամրապնդում է հարաբերություններն ԱՄՆ-ի հետ«Սպայկա» ագրոհոլդինգն ամրապնդում է հարաբերություններն ԱՄՆ-ի հետ
Փաշինյանը նշել է վաշինգտոնյան հռչակագրի ակնհայտ օգուտները ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, այլ նաև Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի համարՓաշինյանը նշել է վաշինգտոնյան հռչակագրի ակնհայտ օգուտները ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, այլ նաև Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի համար
Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համարԲերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար
2024 թվականի արդյունքներով հայկական գինու շուրջ 80 տոկոսը մատակարարվում է ռուսական շուկա2024 թվականի արդյունքներով հայկական գինու շուրջ 80 տոկոսը մատակարարվում է ռուսական շուկա
Էկոնոմիկայի նախարար. «Թրամփի ճանապարհը» տնտեսական օգուտներից զատ կապահովի նաեւ անվտանգության երաշխիքներԷկոնոմիկայի նախարար. «Թրամփի ճանապարհը» տնտեսական օգուտներից զատ կապահովի նաեւ անվտանգության երաշխիքներ
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է խոշոր ներդրումային ծրագրերըԷկոնոմիկայի նախարարը ներկայացրել է խոշոր ներդրումային ծրագրերը
Պապոյան. Տարվա արդյունքներով կհաջողվի ապահովել բյուջեում ամրագրված ցուցանիշից բարձր տնտեսական աճՊապոյան. Տարվա արդյունքներով կհաջողվի ապահովել բյուջեում ամրագրված ցուցանիշից բարձր տնտեսական աճ
Երիտասարդների միջազգային օր․ ԱրարատԲանկն ապահովել է 260 երիտասարդի մասնակցությունը վրանային ճամբարիԵրիտասարդների միջազգային օր․ ԱրարատԲանկն ապահովել է 260 երիտասարդի մասնակցությունը վրանային ճամբարի
Մեկ օրում ՌԴ է մտել շշալցված հայկական կոնյակով բեռնված 26 բեռնատար. Էկոնոմիկայի նախարարՄեկ օրում ՌԴ է մտել շշալցված հայկական կոնյակով բեռնված 26 բեռնատար. Էկոնոմիկայի նախարար
Փորձագետ. Վաշինգտոնյան հռչակագիրը կապահովի տնտեսական անվտանգությունը տարածաշրջանումՓորձագետ. Վաշինգտոնյան հռչակագիրը կապահովի տնտեսական անվտանգությունը տարածաշրջանում
Հայաստան ներմուծվող ցորենի ավելի քան 99,9%-ը ստացվում է ՌուսաստանիցՀայաստան ներմուծվող ցորենի ավելի քան 99,9%-ը ստացվում է Ռուսաստանից
Հայաստանը 2024 թվականին մի քանի անգամ կրճատել է ավտոմեքենաների արտահանումը՝ ներմուծման 63%-ով նվազման դեպքումՀայաստանը 2024 թվականին մի քանի անգամ կրճատել է ավտոմեքենաների արտահանումը՝ ներմուծման 63%-ով նվազման դեպքում
ՍԱՏՄ-ը և «Ռոսսելխոզնադզոր»-ը շարունակում են Հայաստանի ջերմոցների առցանց մոնիթորինգը. Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումը մասամբ վերականգնվել էՍԱՏՄ-ը և «Ռոսսելխոզնադզոր»-ը շարունակում են Հայաստանի ջերմոցների առցանց մոնիթորինգը. Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումը մասամբ վերականգնվել է
ՀԷՑ ՓԲԸ-ը տեղեկացնում է շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու մասին՝ համակարգչային տեխնիկայի վերանորոգման ծառայությունների ձեռք բերման նպատակովՀԷՑ ՓԲԸ-ը տեղեկացնում է շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու մասին՝ համակարգչային տեխնիկայի վերանորոգման ծառայությունների ձեռք բերման նպատակով
Հայաստանը 41,6%-ով ավելացրել է շաքարավազի ներմուծումը, հիմնական շուկաներն են Բրազիլիան և ՌուսաստանըՀայաստանը 41,6%-ով ավելացրել է շաքարավազի ներմուծումը, հիմնական շուկաներն են Բրազիլիան և Ռուսաստանը
IDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալըIDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը
2024 թվին Հայաստանը Ռուսաստանից բնական գազի ներմուծումը կրճատել է 3,1%-ով՝ 53,5%-ով ավելացնելով հեղուկ գազի մատակարարումը2024 թվին Հայաստանը Ռուսաստանից բնական գազի ներմուծումը կրճատել է 3,1%-ով՝ 53,5%-ով ավելացնելով հեղուկ գազի մատակարարումը
ԱՊՊԱ սակագների էական բարձրացումը Հայաստանի ապահովագրական շուկային թույլ է տվել զգալիորեն ավելացնել շահույթըԱՊՊԱ սակագների էական բարձրացումը Հայաստանի ապահովագրական շուկային թույլ է տվել զգալիորեն ավելացնել շահույթը
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո. 2025թ. սեպտեմբերի 1-ից  ճՏՊ դեպքում եվրաարձանագրություն լրացնելիս այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհի բանուկ հատվածումՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո. 2025թ. սեպտեմբերի 1-ից  ճՏՊ դեպքում եվրաարձանագրություն լրացնելիս այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհի բանուկ հատվածում
Մայիս-հուլիս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան. էկոնոմիկայի նախարարՄայիս-հուլիս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան. էկոնոմիկայի նախարար
2024 թվականին Հայաստանը կրճատել է նավթամթերքի ներմուծումն ու արտահանումը2024 թվականին Հայաստանը կրճատել է նավթամթերքի ներմուծումն ու արտահանումը
Նոր Էլեկտրաէներգետիկ ճարտարապետությունը թույլ կտա Բաքվին ու Անկարային վերջնականապես դուրս մղել Հայաստանը «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքից. քաղաքագետՆոր Էլեկտրաէներգետիկ ճարտարապետությունը թույլ կտա Բաքվին ու Անկարային վերջնականապես դուրս մղել Հայաստանը «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքից. քաղաքագետ
ՀՀ ֆինանսների նախարարություն. Առաջիկայում Semi-Structural Gap Model-ը կօգտագործվի բյուջետային գործընթացը կանխատեսելու համարՀՀ ֆինանսների նախարարություն. Առաջիկայում Semi-Structural Gap Model-ը կօգտագործվի բյուջետային գործընթացը կանխատեսելու համար
Հայաստանի հանքագործների միությունը շնորհավորել է Lydian Armenia-ին Ամուլսարի ոսկու հանքավայրում աշխատանքների վերսկսման կապակցությամբՀայաստանի հանքագործների միությունը շնորհավորել է Lydian Armenia-ին Ամուլսարի ոսկու հանքավայրում աշխատանքների վերսկսման կապակցությամբ
TRIPP-ի գործարկմամբ Հայաստանը երկաթուղային կապ կստանա Ռուսաստանի հետTRIPP-ի գործարկմամբ Հայաստանը երկաթուղային կապ կստանա Ռուսաստանի հետ
Ամուլսարում շինարարական աշխատանքները վերսկսկսվել ենԱմուլսարում շինարարական աշխատանքները վերսկսկսվել են
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 4-8-ը դոլարային գործարքների անկման ֆոնին ռուբլով գործարքներն  աճել ենՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 4-8-ը դոլարային գործարքների անկման ֆոնին ռուբլով գործարքներն  աճել են
Հայաստանը կրճատել է ադամանդի արտահանումն ու ներմուծումը ՝ մեկուկես տարվա վերընթացից հետոՀայաստանը կրճատել է ադամանդի արտահանումն ու ներմուծումը ՝ մեկուկես տարվա վերընթացից հետո
Հայաստանի զբոսաշրջային ներուժը կներկայացվի Մոսկվայում Road Show-ի շրջանակներումՀայաստանի զբոսաշրջային ներուժը կներկայացվի Մոսկվայում Road Show-ի շրջանակներում
Հայաստանում կանցկացվի էնոտուրիզմին նվիրված առաջին փառատոնըՀայաստանում կանցկացվի էնոտուրիզմին նվիրված առաջին փառատոնը
Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն. նախարարՀայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն. նախարար
Հայաստանի մաքսային ծառայություն. 2024 թվականի վերջին ոսկու արտահանման և ներմուծման բարձր աճը սկսել է թուլանալՀայաստանի մաքսային ծառայություն. 2024 թվականի վերջին ոսկու արտահանման և ներմուծման բարձր աճը սկսել է թուլանալ
ՀԷՑ. Շուրջ 70 ընկերություն պատրաստակամություն է հայտնել մասնակցելու շուկայի ուսումնասիրության նախնական փուլինՀԷՑ. Շուրջ 70 ընկերություն պատրաստակամություն է հայտնել մասնակցելու շուկայի ուսումնասիրության նախնական փուլին
Տնտեսագետ. անկախ այն բանից, թե Սյունիքի միջանցքը ինչ անուն կկրի` դրա միջանցքային տրամաբանությունը հակասում է ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներինՏնտեսագետ. անկախ այն բանից, թե Սյունիքի միջանցքը ինչ անուն կկրի` դրա միջանցքային տրամաբանությունը հակասում է ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներին
Գեւորգ Պապոյան. Հայաստանից ծաղիկների արտահանումը քաշային արտահայտությամբ աճել է 2.3 անգամԳեւորգ Պապոյան. Հայաստանից ծաղիկների արտահանումը քաշային արտահայտությամբ աճել է 2.3 անգամ
ՀԷՑ ՓԲԸ-ը նախատեսում է անցկացնել տրանսպորտային միջոցների համար շարժիչային, հիդրավլիկ յուղերի և քսանյութերի գնման բաց մրցույթՀԷՑ ՓԲԸ-ը նախատեսում է անցկացնել տրանսպորտային միջոցների համար շարժիչային, հիդրավլիկ յուղերի և քսանյութերի գնման բաց մրցույթ
Էկոնոմիկայի նախարարը՝ Էկոնոմիկայի նախարարը՝ "Տաշիր" ԸԽ՝ Վանաձորում գործարան կառուցելու խոստման մասին. «Նախ ավարտեք սկսածը»
Հայաստանի կառավարությունն իրավունք է ստացել վաճառել Հայաստանի կառավարությունն իրավունք է ստացել վաճառել "ՄՏՍ Արմենիա"-ի բաժնետոմսերի իր մասը
Հայաստանը ԱՄԷ-ի հետ ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր կստորագրիՀայաստանը ԱՄԷ-ի հետ ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր կստորագրի
Հայաստանի Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն նոր շենք կունենաՀայաստանի Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն նոր շենք կունենա
Հայաստանում գործող Հայաստանում գործող "Ալյանս" ԱՏԳ-ն կլուծարվի
Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում տեքստիլ արտադրանքի արտահանման ներուժի զարգացման ուղղությամբՀայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում տեքստիլ արտադրանքի արտահանման ներուժի զարգացման ուղղությամբ
Հայաստանի ՏՏ ոլորտն առաջին կիսամյակի արդյունքներով աճել է 25.6%-ովՀայաստանի ՏՏ ոլորտն առաջին կիսամյակի արդյունքներով աճել է 25.6%-ով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
15.08.2025
RUB4.79-0.02
USD373.10-0.40
EUR447.84-0.59
GBP519.52-1.20
CAD277.83-0.59
JPY26.08-0.09
CNY53.36-0.12
CHF475.49-0.55