Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։
Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։
Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով դրանք որպես առաջընթացի կարևոր խթաններ։
Կողմերը քննարկել են նաև ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրը` արժևորելով ՀՀ և նշյալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների համատեղ ջանքերը միջոցառումները ավարտին հասցնելու ուղղությամբ։
![]() | 4.90 | 0.00 |
![]() | 383.97 | 0.14 |
![]() | 449.32 | 2.35 |
![]() | 517.51 | 0.95 |
![]() | 280.68 | 0.92 |
![]() | 26.03 | 0.05 |
![]() | 53.52 | 0.03 |
![]() | 481.65 | 2.10 |