Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 18-ին ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության Լոնդոնի գրասենյակի կառավարող գործընկեր Կամիլիո Ազզուզիին և «Ամբեր Կապիտալ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անուշավան Սիմոնյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-Հայաստան ՓՄՁ ներդրումային հիմնադրամի գործունեության արդյունքները, ընթացիկ և նախատեսվող ներդրումային ծրագրերը, ինչպես նաև ֆոնդում ՀՀ կառավարության մասնակցության հետ կապված ընթացիկ հարցերը։
Նախարարը կարևորել է հիմնադրամի դերը հայկական տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման գործում։
Ֆոնդն իր գործունեության ընթացքում արդեն իրականացրել է 13 ներդրում՝ էներգետիկա, սննդի վերամշակում, գյուղատնտեսություն, առողջապահություն և այլ ոլորտներում գործող ընկերություններում։
Կառավարության և «Ամբեր Կապիտալ»-ի ներկայացուցիչները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ուղղված Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը։
![]() | 4.88 | 0.00 |
![]() | 384.23 | 0.11 |
![]() | 447.24 | 2.24 |
![]() | 516.87 | 2.19 |
![]() | 280.07 | 1.08 |
![]() | 25.87 | 0.03 |
![]() | 53.53 | 0.03 |
![]() | 479.21 | 1.63 |