Արմինֆո. Հուլիսի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը Սոֆիայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։
Բացման խոսքով հանդես են եկել միջկառավարական հանձնաժողովի համանախագահները՝ Բուլղարիայի փոխվարչապետ, նորարարությունների և աճի նախարար Տոմիսլավ Դոնչևը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Այնուհետև կայացել է տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության՝ միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստի արձանագրության ստորագրումը, որից հետո երկու երկրների համանախագահների կողմից վավերացվել է փոխըմբռնման հուշագիր՝ տեխնոլոգիական նորարարության և գիտահետազոտական գործունեության ոլորտում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Բուլղարիայի նորարարությունների և աճի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ։
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հուշագիրը նախատեսում է համագործակցության խորացում մի շարք ռազմավարական ուղղություններով՝ արհեստական բանականություն, տիեզերական հետազոտություններ, թվային առողջապահություն և կենսատեխնոլոգիաներ, ՏՏ մասնագետների փոխանակում և ստարտափ էկոհամակարգի զարգացում։
Կողմերը հուշագրով հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու նորարարությանը, նպաստելու թվային և կանաչ անցմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և գիտական հետազոտությունների կիրառական արդյունքների իրականացմանը։
![]() | 4.88 | 0.00 |
![]() | 384.23 | 0.11 |
![]() | 447.24 | 2.24 |
![]() | 516.87 | 2.19 |
![]() | 280.07 | 1.08 |
![]() | 25.87 | 0.03 |
![]() | 53.53 | 0.03 |
![]() | 479.21 | 1.63 |