Արմինֆո. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս տարի ևս հյուրընկալել է Իսպանիայի Թագավորության ավիացիոն անվտանգության գործակալության բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմում էին Իսպանիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի իշխանության Աերոդրոմների և ավիացիոն անվտանգության տնօրեն Կառլոս Գարսիան և Իսպանիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի իշխանության Աերոդրոմների սերտիֆիկացման անվտանգության հսկողության բաժնի ղեկավար Իրայա Իրազաբալը:
Այցի ընթացքում իսպանացի փորձագետները և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնագետները իրականացրել են մի շարք արդյունավետ քննարկումներ: Դրանք վերաբերվել են մասնավորապես աերոդրոմների նոր կանոնակարգի տեղայնացման գործընթացի աջակցմանը։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդագրության համաձայն, համագործակցության կարևորագույն նպատակն էր նաև իսպանացի մասնագետների կողմից անցկացված ուսուցում աշխատավայրում (OJT) դասընթացը հայ մասնագետների համար։
Այս համագործակցությունը նպաստում է Հայաստանի ավիացիոն ոլորտի միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը և անվտանգության բարձրագույն մակարդակի ապահովմանը:
![]() | 4.88 | -0.02 |
![]() | 384.12 | 0.16 |
![]() | 445.00 | -1.01 |
![]() | 514.68 | -0.06 |
![]() | 278.99 | -0.84 |
![]() | 25.84 | 0.02 |
![]() | 53.50 | 0.02 |
![]() | 477.58 | -1.47 |