Արմինֆո. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հայ-բուլղարական հանձնաժողովի նիստը:
Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գործուղվում է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ: Հայկական պատվիրակության կազմում են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք: Պատվիրակությունը գործուղվում է հուլիսի 15-18-ը:
![]() | 4.90 | -0.01 |
![]() | 383.96 | -0.16 |
![]() | 446.01 | -2.80 |
![]() | 514.74 | -2.13 |
![]() | 279.83 | -0.92 |
![]() | 25.82 | -0.18 |
![]() | 53.48 | -0.06 |
![]() | 479.05 | -3.57 |