Արմինֆո. Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նրա խոսքով ՝ վերջին 4 օրվա ընթացքում հանրապետություն է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 143 բեռնատար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի տարածքով Ռուսաստանից հեղուկ գազի մատակարարման խնդրի մասին հայտարարել էր ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նրա խոսքով ՝ վրացական անցակետում արդեն մի քանի օր խոչընդոտում են տասնյակ բեռնատարների մուտքը Հայաստան: Նման իրավիճակում, ինչպես նշել էր խորհրդարանականը, հայկական կողմը պետք է անհապաղ պարզի վրացական մաքսատան կողմից նման պահվածքի պատճառները: Պատգամավորը կարծում է, որ վրացական կողմի գործողություններն արդեն հանգեցրել են Հայաստանում հեղուկ գազի գնի բարձրացման՝ 120 դրամից մինչեւ 180 դրամ:
![]() | 4.90 | -0.01 |
![]() | 383.96 | -0.16 |
![]() | 446.01 | -2.80 |
![]() | 514.74 | -2.13 |
![]() | 279.83 | -0.92 |
![]() | 25.82 | -0.18 |
![]() | 53.48 | -0.06 |
![]() | 479.05 | -3.57 |