Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել։ Եվրոյով գործարքներ արդեն մեկուկես ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական թրենդը 48% անկումից ծավալվել է դեպի 2 անգամ աճ, իսկ դոլարային գործարքների դինամիկան, ընդհակառակը, ծավալվել է 3,5 անգամ աճից դեպի 40% անկում։ Արդյունքում՝ ռուբլով գործարքները կրկին սկսել են գերակշռել դոլարային գործարքների նկատմամբ, բայց աննշան՝ 1,1 անգամ, այն դեպքում, երբ մեկ շաբաթ առաջ պատկերը հակադարձ էր՝ դոլարային գործարքները 3,2 անգամ գերազանցում էին ռուբլով գործարքներին։
Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (07-11.07.25, 30.06 - 04.07.25-ի համեմատ) դոլարի առքն աճել է վաճառքի աճի արագացման պայմաններում, եվրոյի առքն, ընդհակառակը, անկում է ապրել՝ վաճառքի աճի արագացման դեպքում, իսկ ռուբլով գործարքներում առքի աճն ուղեկցվել Է վաճառքի անկման արգելակմամբ։
Արդյունքում՝ հուլիսի 7-11-ը դրամը սկսել է թուլանալ ինչպես դոլարի նկատմամբ' 383,8 - ից մինչև 384,5 դրամ/1դոլար, այնպես էլ ռուբլու նկատմամբ' 4,83 - ից մինչև 4,89 դրամ/1ռուբլի, ընդ որում, ամրապնդվելով եվրոյի նկատմամբ' 450,5-ից մինչև 449,5 դրամ/1եվրո: Մեկ տարի առաջ՝ 2024թ. հուլիսի 11 - ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 387,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 420,5 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,37 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժևորման և եվրոյի ու ռուբլու նկատմամբ արժեզրկման մասին։
![]() | 4.90 | -0.01 |
![]() | 383.96 | -0.16 |
![]() | 446.01 | -2.80 |
![]() | 514.74 | -2.13 |
![]() | 279.83 | -0.92 |
![]() | 25.82 | -0.18 |
![]() | 53.48 | -0.06 |
![]() | 479.05 | -3.57 |