Արմինֆո. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային մտավոր սեփականության ռազմավարության արդյունավետ իրագործման կարևորությունը։
Նախարար Պապոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ջանքերն ու ռազմավարական առաջնահերթությունները մտավոր սեփականության ոլորտում՝ ընդգծելով ոլորտի կապը տնտեսության դիվերսիֆիկացման և արտահանման խթանման հետ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել WIPO-ին՝ Հայաստանում իրականացվող ծրագրերին ցուցաբերած շարունակական աջակցության համար։
Դարեն Թանգը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ մասնակցությունը WIPO-ի նախաձեռնություններին և պատրաստակամություն հայտնել աջակցել համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ տեղական ստեղծարար ներուժի զարգացման, կրթական նախաձեռնությունների և մտավոր սեփականության ռազմավարության իրագործման ոլորտներում։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, WIPO-ի գլխավոր տնօրենի տեղակալը և այլ ներկայացուցիչներ։
![]() | 4.90 | -0.01 |
![]() | 383.96 | -0.16 |
![]() | 446.01 | -2.80 |
![]() | 514.74 | -2.13 |
![]() | 279.83 | -0.92 |
![]() | 25.82 | -0.18 |
![]() | 53.48 | -0.06 |
![]() | 479.05 | -3.57 |