Արմինֆո. Հայաստանում շատերն այն կարծիքին են, որ ՏՏ հատվածը գերազանց վիճակում է, եւ անհանգստանալու կարիք չկա, թեեւ, դա այդպես չէ։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք Layerswap ընկերության համահիմնադիր և տնօրեն Արամ Քոչարյանը՝ Tech Week Vanadzor-2025-ի հարթակներում:
Հղում անելով առկա ցուցանիշներին՝ նա նշել է, որ ոլորտը վաղուց դոփում է տեղում, կամ, նույնիսկ, գնում է նվազման։ Սակայն նման միտումը, ըստ փորձագետի, բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև համաշխարհային ՏՏ շուկային։ Դա, հիմնականում, առնչվում է հաերինգի (վարձու աշխատանքի) 80%-ով անկմանը, ինչը պայմանավորված է նաև արհեստական բանականության (ԱԲ) ներդրմամբ, ինչպես նաև արդյունաբերության մեջ ներդրումների կրճատմամբ և այլն:
"Իսկ մեզ նոր արյուն է պետք, նոր ստարտափներ։ Պետք է ներգրավել նոր մարդկանց, բայց ինչն է կարևոր ՝ արդեն նոր ձևաչափով։ Ավելի վաղ, դուք կարող էիք 3 ամիս սովորեցնել մարդուն, օրինակ, Java Script (ծրագրավորման լեզու) եւ նրան հանել շուկա, որտեղ նա կսկսեր իրացվել: Հիմա իրավիճակն այլ է, քանի որ արդեն պայմանները, պահանջները բարդացել են, որոնց պետք է հարմարվել, իսկ նախկին գործիքները դադարել են արդյունավետ լինել", - ասել է նա։
Խոսելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նման վիճակի պատճառների մասին ՝ Քոչարյանը պատմել է, որ, որպես կանոն, շուկայում ձևավորված ստրատափերը, որոնք կուտակել են բավարար գիտելիքներ, փորձ, կապեր, պետք է նպաստեն նոր ստարտափների վերարտադրությանը, ինչպես դա տեղի է ունեցել, օրինակ, Picsart-ի դեպքում: "Հնարավոր է, որ մենք հիմա շուկայում գործող ստարտափների աճի սպասման փուլում ենք", - ասել է նա, նշելով, որ այժմ դրանք շատ քիչ են ստեղծվում, քանի որ դա բավականին բարդ ճանապարհ է, քան այն դեպքում, երբ ստարատներն աճում են արդեն աշխատողներից:
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2025թ. առաջին եռամսյակում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը տարեկան կտրվածքով աճել է 24,5% - ով ՝ ապահովելով 142.2 մլրդ դրամ ծավալ։ Դրամի հաշվարկային փոխարժեքը 2025 թվականի հունվար-մարտին կազմել է 395,42 դրամ/1 դոլար։
Հիշեցնենք, որ Tech Week Vanadzor-ի նախաձեռնողներն էին TCF-ն, Zealous-ը և Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միությունը (UATE):
TechWeek-ը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Այն առաջին անգամ կազմակերպվել է Ստեփանակերտում, նախորդ տարի՝ Գյումրիում, իսկ այս տարի՝ հուլիսի 4-6 - ը տեղի է ունեցել Վանաձորում։ Իսկ 2026 թվականին միջոցառումը կանցկացվի Գորիսում։ TechWeek ծրագիրը բավականին հագեցած էր։ Երեք օրվա ընթացքում տեղի են ունեցել ծորհրդաժողովներ, արդիական թեմաներով պանելային քննարկումներ, ելույթներ ոլորտի ավելի քան 60 փորձագետների, կարծիքի առաջնորդների, ՏՏ բիզնեսի ներկայացուցիչների, ֆինթեքի, ներդրողների մասնակցությամբ և այլն: Միջոցառման հարթակում բացվել է կրթական Էքսպո, անցկացվել են վարպետության դասեր, Wings նորարարական գաղափարների մրցույթ և DevHacks հաքաթոն: Ընդհանուր առմամբ, TechWeek-ի միջոցառումներին մասնակցել է ավելի քան 2800 մարդ: