Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։
Հանդիպմանը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։
ՊԵԿ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներին՝ ընդգծելով արտաքին առևտրի խթանման անհրաժեշտությունը՝ հարկային և մաքսային համագործակցության հետագա խորացման համատեքստում։
![]() | 4.72 | -0.08 |
![]() | 383.84 | 0.07 |
![]() | 444.26 | -3.10 |
![]() | 512.39 | -2.59 |
![]() | 279.08 | -0.53 |
![]() | 25.84 | -0.02 |
![]() | 53.49 | -0.01 |
![]() | 477.06 | -1.99 |