Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 2-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված Ասիական զարգացման բանկի հետ համաձայնագրի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով ՝ ճանապարհային հատվածի կայուն և ներառական բարելավման ծրագրի շրջանակում ԱԶԲ-ը Հայաստանին կտրամադրի 236 մլն եվրո վարկ, որը կուղղվի Սիսիան-Քաջարան նոր ճանապարհի 60 կմ երկարությամբ հյուսիսային հատվածի շինարարության ֆինանսավորմանը:
Համաձայնագրի շրջանակներում կկառուցվի 27.1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե ճանապարհ, որը դիմակայուն կլինի կլիմայական և աղետալի ազդեցություններին: Դա թույլ կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի երկարությունը, ինչի արդյունքում ճանապարհահատվածը կկրճատվի մոտ 2 ժամով, կմեծանա տրանսպորտային միջոցների երթևեկության միջին արագությունը ներկայիս 50 կմ/ժ-ից մինչև 100 կմ/ժ, ինչպես նաև կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը:
Փոխնախարարը նշել է, որ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ճանապարհի կառուցում, շուրջ 1,8 կմ ընդհանուր երկարությամբ 3 թունելների, մոտ 3 կմ ընդհանուր երկարությամբ 16 կամուրջների, 83 ջրատարների և 28 բետոնե հենապատերի կառուցում: Շինարարության տևողությունը 6 տարի է, որակի համար պատասխանատվության ժամկետը ՝ 2 տարի: Վարկը տրամադրվելու է 24,5 տարի ժամկետով, արտոնյալ ժամկետը՝ 12 տարի, իսկ մարման ժամկետը՝ 12,5 տարի։ Տարեկան տոկոսադրույքը կկազմի մոտ 3.4%:
![]() | 4.72 | -0.08 |
![]() | 383.84 | 0.07 |
![]() | 444.26 | -3.10 |
![]() | 512.39 | -2.59 |
![]() | 279.08 | -0.53 |
![]() | 25.84 | -0.02 |
![]() | 53.49 | -0.01 |
![]() | 477.06 | -1.99 |