Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025 18:48
Նաիրա Բադալյան

Իշխանությունները դադար են վերցնում... Պարզվում է՝ Հայաստանը պատրաստ չէր արևային էներգետիկայի բումին

Իշխանությունները դադար են վերցնում... Պարզվում է՝ Հայաստանը պատրաստ չէր արևային էներգետիկայի բումին

Արմինֆո.Արևային էներգիան, որպես վերականգնվող աղբյուր, դառնում է ավելի տարածված և պահանջված՝ իր էկոլոգիական լինելու և հանածո վառելիքներից կախվածությունը նվազեցնելու ներուժի պատճառով: Մինչդեռ, Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոլորտի աճը զսպելու ուղղությամբ։

 

Գործընթացը մեկնարկել է դեռևս անցյալ տարի՝ արևային էլեկտրակայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզային պայմանագրերում սահմանափակումներ մտցնելով։ Առաջիկա վերանայումը խոստանում է առանցքային լինել այս գործընթացում: Բիզնեսը տագնապ է ազդարարում՝ նախազգուշացնելով թե իրենց, թե շարքային քաղաքացիների համար բացասական հետևանքների մասին, իսկ պետական պաշտոնյաները հայտարարում են փոփոխությունների նկատմամբ այլընտրանքի բացակայության մասին ։ "Եթե մենք այսօր չգնանք անհրաժեշտ սրբագրումների, արդեն աշնանը  կարող ենք հայտնվել փոսի մեջ", - ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

 

Արդյո՞ք ամեն ինչ այդքան միանշանակ է: Պատճառի և հնարավոր հետևանքների մասին բիզնեսի և պետական կառույցների "աչքերով":

 

Աստված ինքն է կամեցել

 

2024 թվականին աշխարհում արևային էներգիայի արտադրության առաջատարների հնգյակում են Չինաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Գերմանիան և Ճապոնիան։ Այս երկրներն առաջատար են ինչպես արևային էլեկտրակայանների ընդհանուր սահմանված հզորությամբ, այնպես էլ դրա աճի տեմպերով ։ Չինաստանում հորիզոնական մակերեսի 1 քմ-ի համար արևային էներգիայի ներհոսքի միջին տարեկան արժեքը կազմում է մոտ 1400-1700 կՎտ.ժ/քմ, ԱՄՆ-ում և Ճապոնիայում դա մոտավորապես 1720 կՎտ.ժ/քմ է: Իսկ Գերմանիան տարեկան ստանում է, միջին հաշվով, մոտ 1000-1400 կՎտ.ժ արևային էներգիա մեկ քառակուսի մետր հորիզոնական մակերեսի համար։

 

Մինչդեռ, Հայաստանում այդ ցուցանիշը 1720 կՎտ.ժ/քմ մակարդակի է, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն ունի տարեկան առնվազն 1850 կՎտ.ժ/քմ ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներ:

 

Սակայն ՀՀ-ն, որը չունի հանածո վառելիքի սեփական պաշարներ և խիստ կախված է Ռուսաստանից բնական գազի և միջուկային վառելիքի ներկրումից, միայն 2010-ականներին է սկսել մտածել էներգետիկ հատվածի դիվերսիֆիկացման մասին։ Արևային մարտկոցների նվազող գները և արևային էներգիայի զգալի ներուժի առկայությունն իրենց գործն արեցին. ոլորտի զարգացմանը հասան խթաններ ՝ օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ տվեցին մինչև 150 կիլովատ հզորությամբ արևային կայաններ ունեցող տնային տնտեսություններին ավելցուկային էներգիա վաճառել ազգային ցանցին, իսկ ձեռնարկություններին՝ հարկային զեղչեր ստանալ արևային էներգիայի օգտագործման համար:

 

2016 թվականը հեղափոխական  էր արևային էներգետիկայի ոլորտի համար։ Նոյեմբերին Հայաստանի ՀԾԿՀ-ը մինչև 1 ՄՎտ հզորությամբ արևային կայանների համար սահմանել էր 42,645 դրամ /1 կՎտժ սակագին ՝ առանց ԱԱՀ-ի։ Այդ պահից սկիզբ դրվեց արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, և էլեկտրաէներգիա արտադրողները, այսպես կոչված, համակարգային կամ առևտրային կայանները կարողացան պայմանագրային հիմունքներով էներգիա իրացնել "Հայաստանի էլեկտրական ցանցերին" ։ Արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայաններին իշխանությունը երաշխավորել է 20 տարվա գնումներ ֆիքսված գնով։ Իսկ ինքնավար կայանների սեփականատերերը (տնատերերը կամ ձեռնարկությունները, որոնք սեփական կարիքների համար կայաններ են տեղադրել) էլեկտրաէներգիայի դիմաց մատակարարումների չափով հաշիվների հանուրդի հնարավորություն են ստացել  (Հայաստանում մինչեւ 150 կՎտ հզորությամբ կայաններ թույլատրվում է տեղադրել առանց լիցենզիայի - խմբ.):

 

Արդյունքում՝ այսօր հանրապետությունում կա շուրջ 39 հազար ինքնավար կայան՝ 510 մեգավատ ընդհանուր հզորությամբ, ինչը ավելին է, քան ատոմակայանի գործող էներգաբլոկի սահմանված հզորությունը, նույնիսկ, արդիականացումից հետո (448,25 ՄՎտ)։ Ընդ որում, դրանց թիվը շարունակում է աճել՝ ամսական միջինը 15 ՄՎտ - ով։ Եվս 370,1 ՄՎտ գեներացվում է 84 արևային կայանների կողմից (դրանցից մեկը "Մասրիկ-1" արդյունաբերական կայանն է ՝ 55 ՄՎտ հզորությամբ): Կառուցվող արևային կայանների գործարկումից հետո հանրապետությունում դրանց քանակը կկազմի 131, իսկ ընդհանուր հզորությունը՝ 614,9 ՄՎտ: Այսպիսով, արեւային արտադրության ընդհանուր ծավալը մոտ ապագայում կարող է հաղթահարել 1100 ՄՎտ նշագիծը։

 

Եվ եթե Հայաստանի կառավարությունը նախատեսում էր միայն մինչեւ 2030 թվականը երկրի էներգահաշվեկշռում արևային էներգիայի տեսակարար կշիռը հասցնել մինչեւ 15%-ի, ապա 2024 թվականի արդյունքներով ցուցանիշն արդեն հասել է 10,4%-ի, իսկ 2025 թվականի առաջին եռամսյակում արևային էներգիայի բաժինը Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր կառուցվածքում կազմել է 11% ։ Ամսվա կտրվածքով ապրիլին ցուցանիշը հասել է 14,4%-ի (2024թ. ապրիլին՝ 12,8%), իսկ մայիսին՝ 21,9% - ի (նախորդ տարվա մայիսին՝ 12%)։ Ինչպես կարծում են ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները, տարեվերջին իրենք կհասնեն 17-18% ցուցանիշի։

 

"Աճը տպավորիչ է, բայց ... Այն որոշակի իմաստով ռիսկեր է պարունակում ողջ էներգահամակարգի համար։ Մենք չենք կարող էներգետիկայի ոլորտը դիտարկել միայն մեկ առանձին ուղղության "զանգակատնից", - հայտարարում է ՀԾԿՀ ղեկավարը։

 

 

Զարգանալ չի կարելի տորպեդահարել

 

2024 թվականին Հայաստանի իշխանությունները վերանայել են արդյունաբերական մասշտաբի արևային գեներացման օբյեկտների լիցենզավորման պայմանները։ Այսպես, լիցենզային պայմանագրում վերապահված էր համակարգի օպերատորի՝ արեւային էլեկտրակայանը ցանցից 1080 ժամով անջատելու իրավունք, բայց՝ օրական ութ ժամից ոչ ավելի՝  մարտի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Օրենսդիրն այսքանով չի սահմանափակվել, և "թարմ" կարգավորումներով էլեկտրաէներգիա արտադրողները, որոնք 2025 թվականի ապրիլի 12-ից հետո նոր սահմանափակումների տակ են, օրացուցային տարվա ընթացքում կարող են անջատվել ցանցից 2200 ժամով: Ինչպես հայտարարում են փորձագետներն ու բիզնեսը, եթե հաշվի առնենք, որ օրվա ընթացքում արեգակի գեներացման գագաթնակետը  12:00-ից մինչեւ 18-19:00-ն ընկած ժամանակահատվածում է (ամռանը), ապա ստացվում է, որ կայանը կարող են ցանցից անջատել տարվա բոլոր 314 օրերին:

 

Իսկ այժմ երկրի էներգետիկ իշխանությունները որոշել են վերանայել Net-metering-ի պայմանները (ռեժիմ, որի դեպքում ցանցը կատարում է կուտակիչի գործառույթ, իսկ հետո ցանցի եւ էլեկտրակայանի սեփականատիրոջ ՝ ինքնավար արտադրողի միջեւ կատարվում է փոխհաշվարկ): Այսպես, եթե ներկայումս սպառող-ինքնավար արտադրողը կարող է մայիսից մինչև հաջորդ տարվա ապրիլի 30-ը կուտակել կիլովատ ժամեր և հետո սպառել այն, երբ դրա անհրաժեշտությունը լինի, ինչպես նաև ստանալ իր համար դրական տարբերություն կես սակագնով, ապա այժմ իշխանությունները ցանկանում են կրճատել փոխհաշվարկի ժամանակահատվածը՝ մեկ ամսվա կամ, նույնիսկ, մեկ ժամվա շրջանակում։

 

Բացի այդ, իշխանությունները չեն նախատեսում 2025 թվականի հուլիսից հետո երկարաձգել 2022 թվականի հունիսին մեկնարկած պետական աջակցության ծրագրի գործողությունը, որի շրջանակում ամբողջությամբ կամ մասամբ սուբսիդավորվում են բնակարանների կամ առանձնատների էներգաարդյունավետ վերանորոգման (այդ թվում ՝ արևային կայանների տեղադրման) համար ներգրավված վարկերի տոկոսադրույքները։

 

 

Արտադրել են ավելին, քան ցանցը կարող էր մշակել

 

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը խոստովանում է, որ Հայաստանում արեւային էներգետիկան շատ հաջող եւ արագ է զարգացել։ Այնքան արագ, որ "կլանման" համակարգը  հետ է մնում: Հայաստանն առայժմ այն երկրների շարքում է, որոնք չունեն խոշոր կուտակիչ կայաններ, որոնք հայտնի են նաև որպես էներգիայի պահպանման համակարգեր (ESS) եւ օգտագործվում են էլեկտրաէներգիա կուտակելու և այն հետագայում թողարկելու համար: Հետևաբար, էլեկտրաէներգիայի արտադրության տեմպերը պետք է համաչափ լինեն սպառման ծավալներին ։ Այլապես, առաջարկի և պահանջարկի հաշվեկշռի խախտումը կհանգեցնի մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշի, համակարգում հաճախականության և լարման վատթարացման: Ցուցանիշները շեղվելու դեպքում գործում է  համակարգը բեռնաթափող ինքնակարգավորումը, որպեսզի դրանց վերադարձնի իրենց նորմալ արժեքին:

 

"Ինչու՞ մենք այսօր անդրադարձանք այդ թեմային, այլ ոչ թե երկու, երեք տարի առաջ։ Որովհետեւ հելիոկայանների թիվն այնքան է աճել, որ ցերեկային ժամերին դրանց արտադրած էլեկտրաէներգիան գերազանցում է Մեղրիի օդային գծերի թողունակությունը, եւ համակարգը ի վիճակի չէ այդ ծավալը բաշխել", - պարզաբանում է կարգավորիչի ղեկավարը։ Նա հիշեցնում է, որ էլեկտրաէներգիայի ավելցուկը Հայաստանն ուղղում է Իրան "Գազ Էլեկտրաէներգիայի դիմաց" ծրագրի շրջանակում։ Սակայն Մեղրիում (Մեղրի-1 և Մեղրի-2) գործող 220 կՎ օդային երկշղթա գծերի թողունակությունը կազմում է 300-330 ՄՎտ:

 

Խնդրահարույց է այն, որ այսօրվա դրությամբ մոտ 30-40 հազար իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց տների կամ ձեռնարկությունների տանիքին տեղադրել են արևային վահանակներ, որոնց հզորությունը գերազանցում է իրենց սեփական կարիքների համար անհրաժեշտ 3 կամ 5 կՎտ պարամետրերը։ Դա արվում է, որպեսզի ամռան ընթացքում ավելցուկն ուղղվի ՀԷՑ, այնտեղ պահեստավորվի, իսկ դրանից արդեն հնարավոր լինի օգտվել ձմռանը, պնդում է նա։

 

Արդյունքում՝ ամռանը կեսօրին, երբ սպառումը կազմում է 650 ՄՎտ, միայն արևային կայանները տալիս են, ընդհանուր առմամբ, 780 ՄՎտ (սպառման 120%): Եվ քանի որ այդ էներգիան օգտագործելու տեղ չկա, այդ ժամանակահատվածում սպառվող էլեկտրաէներգիայի 80% - ը և ավելին ստիպված են լինում ծածկել արևով, և նույնիսկ մնում են "պոչեր", մինչդեռ, երկրի էներգահամակարգի մեջ են մտնում նաև ԱԷԿ-ը, ՋԷԿ-երը և ՀԷԿ-երը։

 

"Արդյունքում՝ մենք ստիպված ենք բեռնաթափել ԱԷԿ-ը և ՋԷԿ-երը տեխնիկական նվազագույնից ցածր ։ Ս. թ. ապրիլին մենք, նույնիսկ, ստիպված եղանք անջատել ԱԷԿ-ի մեկ գեներատոր և աշխատել 200 ՄՎտ հզորությամբ, որպեսզի կարողանանք բաշխել ցերեկային արևը", - ընդգծում է նա։

 

Մինչդեռ, տեխնիկական նվազագույնից ցածր բեռնաթափումը կարող է վտանգավոր լինել սարքավորումների համար եւ լրացուցիչ միջոցներ է պահանջում դրանք պաշտպանելու համար, նկատում է Մեսրոպյանը։ Ավելանում է վառելիքի տեսակարար ծախսը, արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է։ Իսկ բեռնման թռիչքները տալիս են մետաղի ջերմային ռեժիմի տատանումներ, հանգեցնում են դրա "արագ ծերացման", ինչը գրեթե կիսով չափ կրճատում է դրա պիտանելիության ժամկետը։ Դա, իր հերթին, նշանակում է նոր ներդրումներ և սակագնի վրա նոր բեռ։

 

"Այսինքն, մենք զոհաբերում ենք մոտ 860 հազար բաժանորդների շահերը՝ հանուն շուրջ 40 հազար բնակիչների եւ ձեռնարկությունների շահի", - ընդգծում է ՀԾԿՀ ղեկավարը:

 

 

Բիզնեսի "աչքերով"

 

Ներկայումս Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտում գործում են շուրջ 70 ընկերություններ, որոնք ապահովում են ավելի քան 3 հազար աշխատատեղ: Այդ ընկերությունները 2024 թվականին պետբյուջե են վճարել 4,1 մլրդ դրամի հարկեր, և դրանցից շատերն ընդգրկվել են Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Ոլորտում ներդրումների ծավալը 2016 թվականից ի վեր կազմել է շուրջ 500 մլն դոլար։ Շատերը շատ հաջող աշխատում են ոչ միայն Հայաստանում և հետխորհրդային տարածքի երկրներում, այլև մուտք են գործել եվրոպական շուկա։

 

"Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները լուրջ բացասական հետևանքներ կունենան ՀՀ տնտեսության, ներդրումային միջավայրի և ոլորտի զարգացման ռազմավարական տեսլականի վրա", - նշում են ոլորտի ներկայացուցիչները:

 

Մասնավորապես, ինչպես պարզաբանում են նրանք, իշխանությունների նախաձեռնությունը կհանգեցնի արևային էներգետիկայի նկատմամբ հետաքրքրության նվազման և մարզերի զարգացման դանդաղման, քանի որ "արևը" հատկապես ակտիվորեն զարգացել է հենց երկրի մարզերում։ Արևի էներգիան սպառող արտադրողներն ու ֆերմերները կկորցնեն իրենց մրցունակությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, և ՓՄՁ ձեռնարկությունների ներդրումները կարող են չարդարացնել սպասելիքները և լրացուցիչ ֆինանսական բեռ դառնալ նրանց համար: Ոլորտի շատ ընկերություններ կդառնան անշահութաբեր, մասնագետները կհեռանան, կխաթարվի աշխատաշուկայի որակը, իսկ Հայաստանը կկորցնի "կանաչ էներգիայի" տարածաշրջանային հանգույց դառնալու հնարավորությունը։ Բացի այդ, էլեկտրաէներգիայի ներկրումից կախվածության աճը կվտանգի ազգային անվտանգությունն ու տնտեսական կայունությունը։

 

Կտրուկ չլինելու համար

 

Խնդիրը, որին այսօր բախվել է Հայաստանը, օբյեկտիվ է, խոստովանում է վերականգնվող էներգիայի փորձագետ Ալբերտ Հովհաննիսյանը: Այն բնորոշ է բոլոր երկրներին, որոնք զարգացնում են արևային էներգետիկան, և պահանջում է գրագետ կառավարում։ Մինչդեռ, ոլորտի պատասխանատուները ներկայում զբաղվում են միայն անցքերը կարկատելով։ "Օրինակ. չի կարելի վերցնել և ամբողջությամբ հրաժարվել արևային էներգետիկայի ոլորտում վարկերի սուբսիդավորման ծրագրից՝ վարկառուին թողնելով միայնակ աճող վարկային պարտավորությունների հետ։ Գրագետ "ափգրեյթը" այն կդարձնի արդիական և տնտեսապես հիմնավորված: Շատ կարևոր է նաև, որ մենք չհրաժարվենք զարգացման հեռանկարներից՝ այսօրվա օբյեկտիվ խնդիրները լուծելու նպատակով", - նշում է նա։

 

"Ոլորտում վարկերի սուբսիդավորման ծրագիրը պետական աջակցության այն սակավաթիվ ծրագրերից մեկն է, որն իրականում աշխատել է։ Այն չի կարելի դադարեցնել, այլ պետք է միայն փոխել", - իր հերթին նշում է Shtigen Group -ի հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը։

 

Փորձագետները միաձայն պնդում են, որ առկա խնդիրների լուծումը կուտակման համակարգերի արագացված ներդրումն է։ Հնարավոր է ՝ պետություն-մասնավոր գործընկերության միջոցով, հնարավոր է ՝ մասնավոր հատվածի ուժերով, բայց նորից դրա համար պետք է ստեղծվեն որոշակի պայմաններ և մեխանիզմներ, օրինակ,  սուբսիդավորման ծրագրի տրամաբանության շրջանակներում ։ Կարելի է նաև ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել կուտակիչներով սարքավորված արևային կայաններ տեղադրած սպառողների համար։

 

"Եթե մի քանի տարի առաջ ոլորտի փորձագետները նույնիսկ չէին կարող խոսել նման սարքավորում գնելու մասին, ապա այսօր, երբ արժեքը մի քանի անգամ էժանացել է, շատերը խոսում են դրա շահութաբերության մասին", - նշում է Ալբերտ Հովհաննիսյանը:

 

EcoVille ընկերության խորհրդի նախագահ Տիգրան Օխանյանը ընդգծում է նաեւ  արտահանման հնարավորությունների ընդլայնման և Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտի կարևորությունը:

 

Իսկ առայժմ կուտակային համակարգերի և էլեկտրահաղորդման անհրաժեշտ գծերի բացակայության պայմաններում փորձագետներն առաջարկում են արտադրվող էլեկտրաէներգիայի ավելցուկի հարցը լուծել ՝ գիշերային և ցերեկային սակագների տեղերը փոխելով: Այսինքն ՝ աշխատել սպառողական վարքագիծը փոխելու ուղղությամբ. ցերեկն արդուկ ու լվացք անել, լիցքավորել էլեկտրամոբիլը՝ չսպասելով գիշերվա գալուն։

 

"Խնդիրը կարելի է լուծել տարբեր եղանակներով ՝ խթանելով կուտակիչների ներդրումը (տնային տնտեսություններից մինչև խոշոր արդյունաբերական համակարգեր), կամ էլ՝ վերանայելով սակագնային քաղաքականությունն ու սպառողների վարքագիծը, ստեղծելով էլեկտրաէներգիայի սպառման մասշտաբային կենտրոններ (օրինակ ՝ տվյալների կամ մայնինգ կենտրոններ), զարգացնելով արտահանման ուղղությունները, ինչպես նաև՝ շարունակելով սուբսիդավորման ծրագիրը", - նշում է Հայկ Շեկյանը:

 

Այդ առնչությամբ Տիգրան Օխանյանն առաջարկում է  նստել և քննարկել ։ "Կա տեղեկատվություն, որը մենք ունենք, քանի որ տասնյակ տարիներ աշխատում ենք ոլորտում, և, հակառակը, կան հարցեր, որոնց մասին տեղյակ են միայն պետական կառույցները", - նշում է նա:

 

Երկխոսություն կլինի…

ՀԾԿՀ ղեկավարը հավաստիացնում է, որ իշխանությունները դեմ չեն էլեկտրաէներգիայի ցերեկային և գիշերային սակագները տեղերով փոխելու գաղափարին, սակայն նշում է, որ նման գործիքներն ի զորու չեն լուծել խնդիրը ողջ ծավալով: Ոչ բոլորին է հարմար ցերեկը տնային գործեր կատարել կամ էլեկտրամոբիլը լիցքավորել, պարզապես, այն պատճառով, որ մարդիկ տանը չեն:

 

Սակայն նման հնարավորությունը քննարկվում է, ինչպես նաեւ՝ միասնական սակագին սահմանելու գաղափարը, այդ թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գիշերային սակագինը, երբեմն, կախված սեզոնից, որը կիրառվում է 22:00-ից, ընկնում է երեկոյան պիկ ժամանակահատվածի վրա: Եվ ստացվում է, որ էլեկտրաէներգիայի արտադրության առումով ամենաթանկ ժամին կիրառվում է էժան և համակարգի համար ոչ շահավետ սակագին։

 

Իշխանությունները պատրաստ են քննարկել նաև կուտակիչներով սարքավորված արևային կայանների սուբսիդավորման հնարավորությունը։ Ոլորտի պատասխանատուները հասկանում են, որ, նույնիսկ, եթե ինչ-որ մեկն ինքնուրույն հաղթահարի կուտակիչով կայանների տեղադրումը, ապա հելիոկայանի ստացած արտադրանքը մրցունակ չի լինի Հայաստանի ազատականացված էներգետիկ շուկայում:

 

Մեսրոպ Մեսրոպյանը նաև խոստովանում է, որ արևային գեներացման արդյունքների "կլանմանն" առնչվող խնդրի լուծումը կարող է լինել համապատասխան արտահանման հնարավորությունների ստեղծումը։ Սակայն առկա ենթակառուցվածքը թույլ չի տալիս լիովին իրացնել էլեկտրաէներգիայի արտահանման ներուժը, մասնավորապես՝ հենց  նույն Իրան։ Պետք է սպասել Իրանի և Հայաստանի միջև 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ավարտին, ինչը թույլ կտա երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերի հզորությունը 350-ից հասցնել մինչեւ 1200 մեգավատի:

 

Մինչդեռ, այսօր ծագած խնդիրները լուծում էին պահանջում "դեռ երեկ"։ "Ուստի, եթե մենք հիմա չգտնենք առկա խնդրի օպերատիվ լուծում, ապա արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ չեն աշխատի օդորակիչները, սառնարանային սարքերը, դեռ միացված չեն լինի ջեռուցման համակարգերը, և սպառումը կկրճատվի 2-3 մլն կՎտ/ժամով, ավարտին կհասցվի նոր հելիոկայանների կառուցումը,  եւ գործող 780 ՄՎտ-ին կգումաարվեն նոր հզորություններ - մինչեւ 900 ՄՎտ, ապա մենք կկանգնենք ողջ համակարգի զրոյացման վտանգի առջեւ, եւ՝ ոչ մեկ անգամ", - հայտարարում Է Կարգավորիչի ղեկավարը։

 

Այդ առնչությամբ առաջարկվող լուծումներն այս փուլում առավել իրատեսական են, նշում է նա։ Նրա ասելով՝ ենթադրվող փոփոխությունները ցավոտ չեն լինի ոչ բիզնեսի, ոչ քաղաքացիների համար։ Ամենայն հավանականությամբ, կսահմանվի անցումային շրջան նրանց համար, ովքեր ծանրաբեռնված են վարկային պարտավորություններով՝ 5-8 տարվա ընթացքում, և կարգավորումը կսկսի գործել նրանց համար սարքավորումների գնման պահից:

 

"Ոչ ոք կորուստներ չի կրի։ Առաջարկվող լուծումները քննարկման փուլում են։ Պետությունն իր առջեւ նպատակ չի դնում "ոչնչացնել" կայացած բիզնեսը, այլ լուծում է խնդիրը, որի չլուծումը կարող է հանգեցնել ողջ համակարգի փլուզման", - ամփոփել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Իդրամը՝ Tech Week 2025-ի մասնակիցԻդրամը՝ Tech Week 2025-ի մասնակից
Ucom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգումUcom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգում
Արդշինբանկը՝ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժԱրդշինբանկը՝ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում ներկայացվել են ապրանքի գնի նշման նոր կանոններըՄրցակցության պաշտպանության հանձնաժողովում ներկայացվել են ապրանքի գնի նշման նոր կանոնները
ՉԺՀ դեսպան. Հայաստանը չինական շուկայում ներկայացվածությունը մեծացնելու ներուժ ունիՉԺՀ դեսպան. Հայաստանը չինական շուկայում ներկայացվածությունը մեծացնելու ներուժ ունի
Ռուս գործընկերները մտահոգություն են հայտնում Հայաստանից ծաղիկների մատակարարման ծավալների կտրուկ աճի առնչությամբ. ՓաշինյանՌուս գործընկերները մտահոգություն են հայտնում Հայաստանից ծաղիկների մատակարարման ծավալների կտրուկ աճի առնչությամբ. Փաշինյան
Վարչապետ. Մեղրիով երկաթուղու կառուցումը կապված է հսկայական ֆինանսական ռեսուրսների ներդրման անհրաժեշտության հետՎարչապետ. Մեղրիով երկաթուղու կառուցումը կապված է հսկայական ֆինանսական ռեսուրսների ներդրման անհրաժեշտության հետ
Հայաստանն արդեն ազդակներ է ուղարկել հեղինակավոր ընկերություններին՝ ՀԷՑ-ի հարցով փոխգործակցության հնարավորության վերաբերյալ. ՓաշինյանՀայաստանն արդեն ազդակներ է ուղարկել հեղինակավոր ընկերություններին՝ ՀԷՑ-ի հարցով փոխգործակցության հնարավորության վերաբերյալ. Փաշինյան
Ենթակառուցվածք ոչ թե վերահսկման, այլ կառավարման ներքո. Փաշինյանը՝ արտապատվիրակման մոդելի մասին՝ ճանապարհների ապաշրջափակման համատեքստումԵնթակառուցվածք ոչ թե վերահսկման, այլ կառավարման ներքո. Փաշինյանը՝ արտապատվիրակման մոդելի մասին՝ ճանապարհների ապաշրջափակման համատեքստում
Փաշինյան. Պետությունը պետք է իր ձեռքը վերցնի Փաշինյան. Պետությունը պետք է իր ձեռքը վերցնի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի կառավարումը
Բեռնափոխադրումների բորսա. Հայաստանում ներկրման բեռնափոխադրումների նկատմամբ պահանջարկն աճել է 20% - ով՝ արտահանման բեռնափոխադրումների նկատմամբ 14% նվազման պայմաններումԲեռնափոխադրումների բորսա. Հայաստանում ներկրման բեռնափոխադրումների նկատմամբ պահանջարկն աճել է 20% - ով՝ արտահանման բեռնափոխադրումների նկատմամբ 14% նվազման պայմաններում
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ օրենքի սահմանադրականության հարցը ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ օրենքի սահմանադրականության հարցը 
«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտություն«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտություն
Հայաստանն ու Ուրուգվայը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Ուրուգվայը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Ռուսաստանում հայկական կոնյակին առնչվող իրավիճակը բարելավվել է, բայց խնդիրներ մնում ենՌուսաստանում հայկական կոնյակին առնչվող իրավիճակը բարելավվել է, բայց խնդիրներ մնում են
Ծաղկի ճգնաժամ. Հայաստանն ու ՌԴ-ը քննարկել են մատակարարումների պայմանները, արտադրողները վնասներ են կրումԾաղկի ճգնաժամ. Հայաստանն ու ՌԴ-ը քննարկել են մատակարարումների պայմանները, արտադրողները վնասներ են կրում
Հայաստանում կներդրվի պետական գնումների թվային հարթակՀայաստանում կներդրվի պետական գնումների թվային հարթակ
Սոֆիայում տեղի կունենա հայ-բուլղարական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստըՍոֆիայում տեղի կունենա հայ-բուլղարական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստը
Տնտեսագետը՝ ծաղիկ արտադրողների խնդրի մասին. Հայաստանի իշխանությունը մտել է աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որոնց հետևանքները կրելու են ՀՀ քաղաքացիներըՏնտեսագետը՝ ծաղիկ արտադրողների խնդրի մասին. Հայաստանի իշխանությունը մտել է աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որոնց հետևանքները կրելու են ՀՀ քաղաքացիները
Etihad Airways-ն Աբու Դաբիից դեպի Երևան ավիաչվերթ կգործարկիEtihad Airways-ն Աբու Դաբիից դեպի Երևան ավիաչվերթ կգործարկի
«Գազպրոմ Արմենիա»-ն համալիր աշխատանքներ  է իրականացնում գազափոխադրման համակարգի օբյեկտներում«Գազպրոմ Արմենիա»-ն համալիր աշխատանքներ  է իրականացնում գազափոխադրման համակարգի օբյեկտներում
Գևորգ Պապոյան. Վերջին 4 օրում Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 բեռնատարԳևորգ Պապոյան. Վերջին 4 օրում Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 բեռնատար
Նախարար. Ռուսաստանի Դաշնություն է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատարՆախարար. Ռուսաստանի Դաշնություն է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար
Հայաստանը Նիդերլանդների հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու անհրաժեշտություն է տեսնում. ՏԿԵ նախարար
Էկոնոմիկայի նախարար. Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատարԷկոնոմիկայի նախարար. Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար
«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ
Վերջին 9 տարիներին էներգետիկ փոխակերպման մասով Հայաստանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել. Վերջին 9 տարիներին էներգետիկ փոխակերպման մասով Հայաստանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել. "Լույս" հիմնադրամ
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. հուլիսին նվազել է մինչև 73,3%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. հուլիսին նվազել է մինչև 73,3%
Առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 88.5 տոկոսԱռաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 88.5 տոկոս
Հայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինՀայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
 Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը ՌուսաստանՀայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը Ռուսաստան
Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունԱնհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին
Վարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և ԵրևանումՎարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և Երևանում
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանըԱրդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանը
Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ումՆոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում
Հայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիներըՀայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիները
Ծաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված ենԾաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված են
Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ
ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%
Գևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից էԳևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից է
Հովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համարՀովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համար
Պետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետՊետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետ
ԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համարԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համար
Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ
Հայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրըՀայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրը
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան- Դիմակայուն Սյունիք" ծրագրի իրականացման համար
«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար
ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
ՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանըՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանը
ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը
ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել "Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքը
Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ը
Հայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստինՀայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստին
Գոհար Բարսեղյան. Գոհար Բարսեղյան. "ԵՏՀ-ը հետևողականորեն հանդես է գալիս արդյունաբերական կոոպերացիայի խորացման օգտին"
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետոՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետո
Լոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառովԼոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառով
 Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.07.2025
RUB4.90-0.01
USD383.96-0.16
EUR446.01-2.80
GBP514.74-2.13
CAD279.83-0.92
JPY25.82-0.18
CNY53.48-0.06
CHF479.05-3.57