Արմինֆո. Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը նախօրեին ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) պատվիրակությանը, որը գլխավորել են Էստոնիայի ԱԳՆ զարգացման համագործակցության բաժնի տնօրեն Ինգրիդ Կրեսսելը և ESTDEV-ի թվայնացման հարցերով տնօրեն Անդրես Արեման։
ՀՀ արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպումն անցկացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էստոնիա կատարած պաշտոնական այցի տրամաբանական շարունակության շրջանակում՝ վերահաստատելով երկու երկրների միջև ձևավորված համագործակցության ամրապնդման և շարունակականության ապահովման պատրաստակամությունը։
Զրուցակիցները քննարկել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցեր, առկա մարտահրավերները, ինչպես նաև քաղաքացիների համար հանրային ծառայությունների մատուցման առավել թափանցիկ, հասանելի և արդյունավետ համակարգ ստեղծելու ուղղությամբ կողմերի տեսլականը։
Հատուկ ուշադրություն է դարձվել արդարադատության ոլորտում թվային լուծումների ընդլայնման հնարավորություններին՝ շեշտադրելով արհեստական բանականության, տեխնոլոգիական նորարարությունների կիրառման և ծառայությունների մատչելիության սկզբունքները։
![]() | 4.88 | 0.00 |
![]() | 384.11 | -0.15 |
![]() | 450.45 | -2.13 |
![]() | 522.39 | -2.05 |
![]() | 281.13 | -1.56 |
![]() | 26.41 | -0.21 |
![]() | 53.54 | -0.11 |
![]() | 481.76 | -2.38 |