Արմինֆո. Հայաստանում 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին ծնվել է 9 729 երեխա, ինչը 7.3% - ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով կազմել է 9,6 պրոմիլ՝ մեկ տարի առաջվա 10,5 պրոմիլի դիմաց։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում մահացել է 9 175 մարդ՝ նախորդ տարվա ցուցանիշից 0,6 տոկոսով ավելի: Երկրում մահացության ցուցանիշը կազմել է 9,1 պրոմիլ՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 9,2 պրոմիլի դիմաց։
Այսպիսով, բնակչության բնական աճի բացարձակ մեծությունը կազմել է ընդամենը 554 մարդ, ինչը 59,5% - ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Մասնավորապես, բնակչության բնական աճի գործակիցը 2025 թվականի հունվար-ապրիլին կազմել է 0,5 պրոմիլ՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 1,3 պրոմիլի դիմաց։
![]() | 4.88 | 0.00 |
![]() | 384.11 | -0.15 |
![]() | 450.45 | -2.13 |
![]() | 522.39 | -2.05 |
![]() | 281.13 | -1.56 |
![]() | 26.41 | -0.21 |
![]() | 53.54 | -0.11 |
![]() | 481.76 | -2.38 |