Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի արդյունավետության բարձրացման, նավիգացիոն կապարակնիքների կիրառման, էլեկտրոնային առևտրի զարգացման, մաքսային տեղեկատվության փոխանակման հարցերի շուրջ:
Ավելի վաղ Ռուսլան Դավիդովը նշել էր Հայաստանի մաքսային ծառայության նշանակալի ներդրումը միասնական պատուհանի ազգային համակարգի զարգացման գործում, որի շնորհիվ Հայաստանում էլեկտրոնային տարբերակով տարեկան տրամադրվում է ավելի քան 200 հազար թույլտվության փաստաթուղթ: "Դա, միանշանակ, կարելի է ճանաչել որպես ԵԱՏՄ տարածքում լավագույն փորձերից մեկը, որը պետք է տարածվի Միության ողջ մաքսային տարածքում", - ասել է նա:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության տարեկան դինամիկան վատթարացել է՝ 3 անգամ աճից մինչև 61,5% անկում, 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմելով 2,3 մլրդ դոլար, ինչը ներմուծման 73%-ով էական անկման (մեկ տարի առաջ 5,4 անգամ աճի դիմաց) և արտահանման անկման արդյունք է, որի տեմխերը դանդաղել են 19,8%-ից մինչև 5,8%, որոնց ծավալները կազմել են, համապատասխանաբար, 1.3 մլրդ եւ 960.7 մլն դոլար: