Արմինֆո. Ոսկու վերաարտահանումն, ըստ էության, էական արժեք չի ձեւավորուում ՀՆԱ-ում։ Այդ մասին հունիսի 9-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Իր կարծիքը հիմնավորելու համար նախարարը ներկայացրել է 2023 և 2024 թվականների արդյունքներով արտահանման ծավալները ՝ հաշվի առնելով ոսկու վերաարտահանումը և առանց այն հաշվի առնելու։ Այսպես, ըստ նրա, 2023թ. արտահանման մատակարարումները կազմել են 8.5 մլրդ դրամ, իսկ առանց վերաարտահանման աժնի՝ 6.8 մլրդ դրամ, 2024թ. արտահանումը կազմել է 13.1 մլրդ դրամ, առանց վերաարտահանման՝ 7.5 մլրդ դրամ։
Վերաարտահանման շնորհիվ, նրա ասելով, երկրում միայն մի քանի մարդ է հարստացել։ Բայց տնտեսության և հանրային բարիքի ստեղծման համատեքստում այդ երևույթը էական դեր չի խաղացել։ Հղում անելով այն հանգամանքին, որ արդեն 2025թ. առաջին մի քանի ամիսներին արտահանումը կրճատվել է ավելի քան 50%-ով, Պապոյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՆԱ ցուցանիշը 5,2%-ով աճել է, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ վերաարտահանման կրճատումն, ըստ էության, փոքր արժեք է ձևավորում երկրի ՀՆԱ-ում։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքները 2025 թվականից սկսել են կրճատվել՝ առաջին եռամսյակում ընդհանուր ծավալով կազմելով 21,6% (967,6 մլն դոլար)՝ մեկ տարի առաջվա 66,1%-ի (6,5 մլրդ դոլար) դիմաց։ Ապրանքների այդ խումբն էլ դարձել է երկրի արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկայի վատթարացման հիմնական պատճառը, որը 212 տոկոս աճից հասել է մինչև 54,2 տոկոս անկման։
Հաշվետու ժամանակահատվածում թանկարժեք մետաղների և քարերի ներմուծման և արտահանման մասնաբաժինը ընդհանուր առևտրաշրջանառության մեջ նվազել է, համապատասխանաբար, մինչև 15,7% և 31,3%, մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 59,4% և 74,2%:
Ըստ ծավալների՝ առաջին եռամսյակում ներմուծվել է 435.9 մլն դոլարի այդպիսի արտադրանք, և արտահանվել 531.7 մլն դոլարի. մեկ տարվա ընթացքում դրա ներմուծումը նվազել է 86.2%-ով, իսկ արտահանումը՝ 83.9% - ով: