Երեքշաբթի, 3 Հունիսի 2025 18:12

Բաց նամակ՝ Ուղերձ «Կրիպտոակտիվների մասին» հավասարակշռված և արդի օրենքի փոխադարձաբար ընդունելի մոտեցման հասնելու համար:

Բաց նամակ՝ Ուղերձ «Կրիպտոակտիվների մասին» հավասարակշռված և արդի օրենքի փոխադարձաբար ընդունելի մոտեցման հասնելու համար:

ԱրմինֆոԲաց նամակ՝ ՀՀ Ազգային Ժողովին, ՀՀ Կառավարությանը, ՀՀ կենտրոնական բանկին, Web3 համայնքին և լայն հանրությանը: Ուղերձ «Կրիպտոակտիվների մասին» հավասարակշռված և արդի օրենքի փոխադարձաբար ընդունելի մոտեցման հասնելու համար:

Հարգելի գործընկերներ, շահագրգիռ կողմեր, ի սկզբանե ներգարավված լինելով մեր երկրի համար կրիպտոակտիվների մասին չափազանց կարևոր օրենսդրական կարագավորման գործընթացին, այդ թվում՝ կոնկրետ բազմաթիվ առաջարկների տեսքով և օբյեկտիվորեն գնահատելով ստեղծված իրավիճակը, սույն բաց նամակով  դիմում եմ ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ  կառավարությանը, ՀՀ կենտրոնական բանկին և Web3 կրիպտո համայնքին և լայն հանրությանը:   

Մեր նպատակն է խթանել ՀՀ-ում կրիպտո կարգավորման ազային օրենքի ընդունումը՝ առաջադեմ, անվտանգ և նորարարությանը նպաստող իրավական հիմքով, միտված՝ թվային ակտիվների կայուն ինտեգրմանը մեր ֆինանսական և տնտեսական էկոհամակարգին, Հայաստանի ճկուն և նորարարական տեխնոլոգիական ներուժի զարգացմանը:

«Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագծի ընթացող կոշտ օրենսդրական քննարկումները ի սկզբանե հատվում է երկու մոդելներին.

- Եվրոպական «MICAR» մոտեցումը, որի հիմքով կառուցվել է ԱԺ-ում գտնվող «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը, որն կրիպտո համապատասխանությունը ներդնելու համար հենվում է ավանդական ֆինանսական ենթակառուցվածքների և բանկերի վրա։

- ԱՄՆ և Սինգապուրի մոդելները, որոնք ՓԼ/ԱՖ դեմ պայքարի, շահառուների պաշտպանության պատասխանատվության խնդիրը դնում են անմիջապես կրիպտո ինդուստրիայի վրա, ներառյալ՝ բորսաները, միջնորդները, պահառուները,  կրիպտոփողերի թողարկողները և DeFi ինտերֆեյսները։

Ինչու՞ Հայաստանում նպատակահարմար չէ ԵՄ-ի կրիպտոակտիվների շուկաների կարգավորման՝ MICAR-ի պարզունակ պատճենի ներդնումը:

Չնայած ԵՄ-ի կողմից «Կրիպտոակտիվների շուկաների կարգավորումը» (MICAR) ապահովում է համապարփակ և բարձր կառուցվածքային կարգավորող շրջանակ, կան հիմնավոր պատճառներ, որ այն ռացիոնալ  չէ Հայաստանի թվային զարգացման ներկայիս փուլի համար:

- MICAR-ը դեռևս նոր է ուժի մեջ մտնում, այն չի գործել մինչև 2025 թ., իսկ կրիպտոփողերի և ծառայություն մատուցողների համար նախատեսված հիմնական դրույթները լիարժեք ուժի մեջ կմտնեն միայն 2025 թ.: Ըստ այդմ,  MICAR-ը չի փորձարկվել իրական կիրառման մեջ:

- Հայաստանը ռիսկի է դիմում ընդունելու մի մոդել, որը կարող է դեռևս շատ վերանայումների կարիք ունենալ, երբ Եվրոպան սկսի իրական ներդրումը և ազդեցության գնահատումները:

MICAR-ը լռելյայնորեն գերկարգավորում է

- MICAR-ը թողարկողների և ծառայություն մատուցողների վրա դնում է լայնածավալ համապատասխանության և կապիտալի պարտավորությունների բեռ, որը նույնիսկ ԵՄ և միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերությունները դժվարանում են հաղթահարել:

- Փոքր կամ միջին չափի հայկական ստարտափների և տեխնոլոգիական  ընկերությունների համար նման համապատասխանության պահանջները կարող են արգելանք լինել, ինչը կխոչընդոտի ֆինտեխ ձեռներեցությանը և օտարերկրյա ներդրումներին:

MICAR-ը բանկային ոլորտը դարձնում է «դարպասապահ»:

- MICAR-ը կիրառում է AML/CFT պահանջների անուղղակիորեն՝ բանկային համակարգի միջոցով պահպանում, ստեղծելով՝ կառուցվածքային խոչընդոտներ կրիպտո կազմակերպությունների ներդրման և սպասարկման համար:

- Այս մոդելը իշխանություն է տալիս պահպանողական բանկային հաստատություններին, որոշել, թե ով է՝ «բավականաչափ համապատասխան գոյության համար», ստեղծելով՝ «ֆինանսական բացառման» ռիսկ օրինական ստարտափների համար։

Ոլորտի կարգավորման առավել հիմնավոր առաջարկը հիմնված է կրիպտո ոլորտի ուղղակի կարգավորման և վերահսկողության մոդելի վրա՝ ԱՄՆ, Սինգապուր և այլ երկրների օրինակով:

Առաջարկվող ուղղակի կարգավորման շրջանակում, որտեղ կրիպտո բորսաները, միջնորդները, թոքենների թողարկողները և պահառուները վերահսկվում են ազգային կարգավորող մարմինների կողմից՝ նման ԱՄՆ-ում (FinCEN/SEC) և Սինգապուրում (MAS) ընդունված մոտեցումներին։

Այս մոդելը հնարավորություն է տալիս ներդնել ճկուն կարգավորող վերահսկողություն:

Ողղակի կարգավորման մոդելի հիմնական առավելությունները

Համապատասխանում է համաշխարհային լավագույն փորձին: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, Սինգապուրի MAS-ը և Ճապոնիայի FSA-ն անմիջականորեն վերահսկում են կրիպտոոլորտի  խաղացողներին որպես՝ կարգավորվող ֆինանսական ծառայություններ մատուցողներ։

- Հայաստանը կարող է ձեռք բերել կարգավորման լեգիտիմություն՝ ընդունելով համաշխարհային արդի ներդաշնակեցված ստանդարտներ։

Կարգավորող մարմինը անմիջականորեն համագործակցում է կրիպտո բիզնեսների հետ, ինչը թույլ է տալիս ավելի հարմարվողական վերահսկողություն և իրական ժամանակում արձագանքել ռիսկերին։ ՓԼ/ԱՖ  դեմ պայքարի ազգային վերահսկողությունը ամրապնդվում է:

- Կրիպտո բորսաները, միջնոդրները, կրիպտոփողերի, թոքենների թողարկողները, կայուն կրիպտոփողերի օպերատորները և պահառուները ուղղակիորեն հաշվետու կլինեն ՀՀ կենտրոնական բանկին։

- Կասկածելի գործունեությունը կարող է հայտնաբերվել և հաղորդվել կրիպտո ոլորտում, այլ ոչ թե անուղղակիորեն զտվել բանկերի միջոցով։

- Բացահայտում է ազգային ֆինտեխ ներուժը

- Տեխնոլոգիական բիզնեսները առնչվում են նվիրված և անաչառ կարգավորող մարմնի հետ, այլ ոչ թե հակասական առևտրային շահեր կամ սահմանափակ տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող բանկերի հետ, հատկապես, երբ բանկերը հրաժարվում կամ հետաձգում են ծառայությունը, օրինական Web3 ստարտափների համար։

 Խթանում է նորարարությունը և ստարտափների աճը

- Զարգացող շուկաներում, ինչպիսին է Հայաստանը, բանկերը կարող են չունենալ տեխնիկական կարողություններ կամ «ախորժակ»՝ զարգացող կրիպտո բիզնեսը յուրացնելու կամ հասկանալու համար։

- Web3 ընկերությունների համար նախատեսված հատուկ համապատասխանության ռեժիմը, որը նախատեսված չէ ավանդական ֆինանսների համար, խթանում է տեխնոլոգիական փորձարկումները՝ միաժամանակ պահպանելով անվտանգությունը։

- Սույն մոդելը.

- կանխում է ուղղակի կախվածությունը բանկերից համապատասխանության պահպանման հարցում, խուսափում է բանկային մենաշնորհից, մինչդեռ  MICAR-ի մոդելում բանկերը դառնում են կրիպտո գործունեության փաստացի «դարպասապահներ»:

- խթանում է տեխնոլոգիական ոլորտի աճը, աշխատատեղերի ստեղծումը և նորարարությունների ներդրումն ու նաև արտահանումը։

- նվազեցնում է ստվերային ակտիվության ռիսկը

Խթանում է թափանցիկ իրավական որոշակիությունը

- Կրիպտո ընկերությունները ստանում են անմիջական հասանելիություն իրավական պատասխանատվությանն ու պաշտպանությանը։

- Նվազեցնում է բիզնեսի լիցենզավորման, հարկման և միջսահմանային գործողությունների «մոխրագույն» գոտիները։

- Կարգավորումը կրիպտո ինդուստրիայի ներսում ապահովում է ավելի թափանցիկ և հետևելի գործունեություն:

Պահպանում է կարգավորող ինքնիշխանությունը

- Կրիպտո կարգավորումը չփորձարկված օտարերկրյա ձևանմուշների փոխարեն ազգային կարիքներին հարմարեցնելով, Հայաստանը կպահպանի  քաղաքականության անկախությունը, միաժամանակ համապատասխանելով «FATF»-ի գլոբալ չափանիշներին:

Ապահովում է գլոբալ համաձայնեցում ճկունության հետ

Հարգելով FATF-ի չափանիշները, Հայաստանը պետք է պահպանի թվային ակտիվների կարգավորման իր՝ ռազմավարական իրավունքը: ԱՄՆ-ի և Սինգապուրի օրինակները ցույց են տալիս, որ ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի ամուր կանոնները չեն պահանջում «բանկակենտրոն» մոտեցում: Այդ երկրների կրիպտո կարգավորումը օգնում է ապահովել ազգային մրցունակությունը՝ առանց խաթարելու ֆինանսական կայունությունը։

Մենք հորդորում ենք Հայաստանում դիտարկել  ՓԼ/ԱՖ դեմ պայքարի «ուղղակի վերահսկողության մոդելի» ընդունումը, որտեղ կրիպտո ինդուստրիայի մասնակիցներն օրենքի համաձայն, իրենք նշանակվում են որպես պատասխանատու անձինք։ Այս մոտեցումն ավելի շատ է համապատասխանում բլոկչեյնի ապակենտրոնացված բնույթին և ավելի արդյունավետ է աջակցում ազգային նորարարական նպատակներին։

Փոխադարձաբար ընդունելի շրջանակային առաջարկ

Վերը նշված մոտեցումների ներքո, ըստ այդմ՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքում ամրագրվում են նորմեր.

1. Կարգավորող և վերահսկող մարմնի կողմից կրիպտո կազմակերպությունների գրանցում և լիցենզավորում

Կրիպտո բորսաները, միջնորդները, պահառուները, կրիպտո դրամապանակների մատակարարները և կայուն կրիպտոփողերի (Stablecoin) թողարկողները և տոկենիզացիայի հարթակները պետք է գրանցվեն ազգային կարգավորող մարմնում՝ ՀՀ կենտրոնական բանկում։

2. Կրիպտո ընկերություններից պահանջվում է անմիջապես, այլ ոչ թե բանկերի միջոցով KYC և ՓԼ/ԱՖ ուղղակի համապատասխանություն:

Բոլոր լիցենզավորված կազմակերպությունները պետք է ներդնեն KYC և ՓԼ/ԱՖ ընթացակարգեր, ներկայացնեն «կասկածելի գործունեության մասին» (SAR) հաշվետվություններ և համապատասխանեն ազգային ուղեցույցի շրջանակին։

3. Թվային ակտիվների՝ ռիսկի վրա հիմնված տրամաբանական դասակարգում

Միջազգային պրակտիկային համապատասխան, հստակ իրավական սահմանումներ.

- Կրիպտոփողերի, այդ թվում՝ կայուն կրիպտոփողերի (Stablecoin) համար:

 - Թոքենների, այդ թվում՝ օգտակար թոքեններ, անվտանգության թոքեններ, NFT-ներ և դրանց հնարավոր համադրությունների համար:

- Թոքենների սահմանման հիմք ընդունել՝ իրավական  ֆունկցիոնալությունն և ռիսկի պրոֆիլը, այլ ոչ թե զուտ տեխնոլոգիական  ձևաչափը:

4. Ռեգտեխնոլոգիաներին հարմար վերահսկողություն

- Բացի կորպորատիվ մակարդակից թեթև, մասշտաբային համապատասխանության ռեժիմների սահմանում ստարտափների համար։

5. Համագործակցային միջավայր ազգային փորձարարական հարթակում: (Stablecoin)

(Stablecoin) - Փորձարարական միջավայրի գործարկում կրիպտո նորարարությունների համար, որը թույլ կտա իրական օգտագործման դեպքերի փորձարկումներ իրականացնել կարգավորող մարմնի վերահսկողության ներքո։

6. Բաց երկխոսության մեխանիզմ Web3 համայնքի հետ

Կարգավորող մարմնի կարգավորման թարմացումների վերաբերյալ տարեկան պետական-մասնավոր խորհրդակցություններ։

Վստահությունը  կառուցվում  է ժամանակակից օրենքի միջոցով, հայցում ենք՝ ԽԵԼԱՄԻՏ, ԻՆՔՆԻՇԽԱՆ ԹՎԱՅԻՆ ՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄ:

Եկեք օգտագործենք այս պահը՝ մշակելու օրենսդրություն, որը կլիազորի մեր բիզնեսին, կպաշտպանի է մեր քաղաքացիներին և կդիրքավորի  Հայաստանը որպես ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԹՎԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿԻՐ։

Մենք համոզված ենք, որ առաջարկվող մոտեցումը արտացոլում է  պետության և բոլոր օգտատերերի ​​շահերի արդար հավասարակշռությունը ձեռնարկատիրական և տեխնոլոգիական համայնքի ձգտումների միջև, ի նպաստ՝ ազգային շահերի։ Մենք վստահ ենք, որ միջազգային չափորոշիչների հենքով բաց երկխոսության միջոցով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային առաջատար՝ թվային ակտիվների օրենսդրության ոլորտում, ըստ այդմ՝ ներգրավել ներդրումներ և զարգացնել նորարարությունները, միաժամանակ պաշտպանելով իր քաղաքացիներին։

Մենք պատրաստ ենք ներդնել մեր գիտելիքներն ու մասնագիտական փորձը այս գործընթացի հաջողության համար։

Հետգրություն

«Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ բաց նամակ ուղերձը մենք հրապարակում ենք  ս/թ մայսիսի 27-ին ԱԺ կողմից օրենքի ընդունումից հետո, ելնելով այն հանգամանքից, որ օրենքի ընդունմամբ տեխնոլոգիական զարգացման ոլորտում կյանքը կանգ չի առնելու: Օրենքի նախագծի քննարկման ընթացքում կողմերը էական դիրքրոշումների առումով ոչ մի զիջման չգնացին, և հասկանալի էր, որ օրենքը ընդունվելու ՀՀ կենտրոնական բանկի ներկայացված մոտեցմամբ: Ինչևիցե, հիմա նոր իրականություն է և, ըստ այդմ, ՀՀ կենտրոնական բանկը, WEB3 և մասնագիտական համայնքները պետք է վերադառնան առանցքային խնդիրներին, քանի որ մասնագետների կողմից վստահություն չարժանացած օրենսդրական կարգավորումը կենսունակ չի կարող լինել, ... բնության մեջ գետերը հունին հակառակ չեն հոսում:

Արա Քառյան

տ.գ.թ., ԵՊՀ դոցենտ, «Լոգիկա գործարար և ֆինանսատնտեսական անկախ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, «FinTech Armenia»-ի տոկենիզացիայի ծրագրերի համակարգող

Tel: +374 93 44 77 11
E-mail: [email protected]; [email protected]

LinkedIn: https://www.linkedin.com/in/ara-karyan-ba17b7a1

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Հայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնինՀայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Համաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանումՀամաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանում
2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտները
ԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համարԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համար
Հայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցերՀայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր
ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծըԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ ԿարապետյանՀայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ Կարապետյան
Հայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվումՀայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվում
«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները
Ադրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց ՀայաստանԱդրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց Հայաստան
Վրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ովՎրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ով
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
14.01.2026
RUB4.840.01
USD380.33-0.50
EUR443.24-1.04
GBP511.62-1.32
CAD273.87-0.44
JPY23.97-0.01
CNY54.54-0.05
CHF474.82-2.17