Արմինֆո. Եթե հաճախ եք ճամփորդում, հավանաբար նկատել եք, որ եվրոպական հայտնի ավիաընկերության՝ Wizz Air-ի պաշտոնական ամսագրի ապրիլ-մայիսյան համարում լույս է տեսել Հայաստանի մասին հատուկ անդրադարձ։ Եվրոպայի տարբեր երկրներ ուղևորվող հազարավոր ճանապարհորդներ այս թողարկման էջերից հնարավորություն ունեցան ծանոթանալ Հայաստանի յուրահատուկ մշակույթին, պատմությանը, ավանդույթներին ու բնությանը։
WIZZ Magazine-ի այս բացառիկ թողարկումը ընթերցողներին հրավիրում է հիշարժան ճամփորդության Հայաստանում՝ ներկայացնելով մեր խոհանոցի բույրն ու համը, բացօթյա ճոխ սեղանները, գինեգործության հնագույն ավանդույթներն ու, իհարկե, հայ ժողովրդի անկեղծ և ջերմ հյուրասիրությունը։
Հայաստանի մասին պատմող այս թողարկման մեջ ներկայացված է նաև IDBank-ի «Edit Your Memories» գովազդը, որը ժամանակակից ճանապարհորդներին ծանոթացնում է Travel Card ճամփորդական քարտին։ Քարտը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են ճամփորդության հարմարավետությունն ու մատչելիությունը․ այն առաջարկում է քեշբեք, մուտք աշխարհի ավելի քան 1300 օդանավակայանների բիզնես սրահներ, Fast Track ծառայություն, ապահովագրություն և կոնսիերժ սպասարկում։
Այս թողարկմանը մեր մասնակցությունը պարզապես գովազդ չէր․ սա մեզ համար նաև առիթ էր՝ հպարտությամբ աջակցելու Հայաստանի ճանաչելիությանը՝ այն ներկայացնելով միջազգային հանրությանը։
Բացահայտե՛ք Հայաստանը, վայելե՛ք ճամփորդությունը։
![]() | 4.82 | 0.03 |
![]() | 383.23 | -0.25 |
![]() | 440.91 | -3.77 |
![]() | 518.66 | -2.45 |
![]() | 281.06 | -0.19 |
![]() | 26.55 | -0.17 |
![]() | 53.36 | -0.08 |
![]() | 470.86 | -1.35 |