Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 13:11
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի իշխանությունները ցանկանում են բարձրացնել երկրի ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները

Հայաստանի իշխանությունները ցանկանում են բարձրացնել երկրի ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները

Արմինֆո. Մայիսի 15-ին խորհրդարանը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել:

Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, օրակարգում պատգամավորներ Տրդատ Սարգսյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն ԱԺ որոշմամբ  կքնննարկվի նաեւ երկրորդ ընթերցմամբ:

«Օրենքի նախագիծը միտված է բարելավելու մեր ռազմարդյունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ ու նպատակային կառավարումը: Այն իր բնույթով տեխնիկապես պարզ, սակայն ռազմավարական առումով առանցքային կարեւորություն ունի մեր պետության պաշտպանական եւ տեխնոլոգիական ապագայի տեսանկյունից»,- ասել է հիմնական զեկուցող Տրդատ Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է անվտանգային մարտահրավերների առջեւ, եւ այդ իրողության պայմաններում մեր պետության ռազմաարդյունաբերական կարողությունների զարգացումն ու ինքնաբավության մակարդակի բարձրացումը դարձել են խիստ անհրաժեշտություն: Նշվել է, որ ռազմարդյունաբերական ոլորտը պետք է լինի մեր ազգային անվտանգության հիմնասյուներից մեկը եւ դրա արդյունավետ զարգացման համար պետք է ապահովվի համապատասխան օրենսդրական հենք:

 

Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել լիազորություն ՀՀ կառավարության համար, որը հնարավորություն կընձեռի ընդունել որոշում եւ պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը տրամադրել ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին՝ նոր արտադրատեսակների մշակման, արդիականացման, նորոգման կամ փորձարկումների նպատակով:

Տրդատ Սարգսյանի դիտարկմամբ առաջարկվող կարգավորումն անհրաժեշտ է ոչ միայն ռազմարդյունաբերության սահուն զարգացման համար, այլեւ կարող է խթանել գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական գործունեությունը՝ նպաստելով տեղական ինովացիաների զարգացմանը, միեւնույն ժամանակ ստեղծել վերահսկելի մեխանիզմներ պետության կողմից սեփական ռեսուրսների գործառնական օգտագործման համար:

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է տեղական արտադրողների տեխնոլոգիական ազատության ընդլայնում, պետական ռեսուրսների նպատակային կիրառություն, նորարարության խթանում ռազմարդյունաբերության ոլորտում: «Նախագիծը ոչ միայն տեխնիկական լրացում է, այլեւ՝ համակարգային քայլ մեր ռազմարդյունաբերության ներուժը լիարժեք օգտագործելու եւ զարգացման նոր փուլ մտնելու ուղղությամբ»,- ասել է Տրդատ Սարգսյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:

 

Հարակից զեկուցող, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ մայիս ամսին նախատեսվել էր տարատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել մեկ տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների՝ նոր զինատեսակների արտադրության եւ դրանց պետական փորձարկման, հիմնանորոգման, արդիականացման աշխատանքների եւ օգտահանման նպատակով: «Անհրաժեշտ է օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ՝ սահմանելով լիազորող նորմ, որը հնարավորություն կտա Կառավարությանը համապատասխան ռազմամթերքը, զենքերը, որոնք հանդիսանում են պետական սեփականություն, տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին»,- մանրամասնել է Մխիթար Հայրապետյանը:

 

Արտահերթ ելույթ է ունեցել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Նա նշել է, որ վերջին տարիներին սրընթաց զարգանում է ռազմարդյունաբերական համալիրը, եւ պաշտպանական կարիքների համար միլիարդավոր դրամներ են ծախսվում ներքին արտադրողներից ձեռքբերումների համար: Նա առաջարկել է ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների համար որոշակի քվոտաների սահմանման հարց քննարկել: «Առաջարկում եմ, որպեսզի ներմուծում եւ ներքին արտադրություն համամասնությունների մեջ փորձենք օրենսդրական այնպիսի կարգավորումներ դնել, որպեսզի ներդրումների եւ զարգացման շարունակականությունն ապահովված լինի երկարաժամկետ կտրվածքով՝ անկախ քաղաքական որոշումներից եւ տարբեր տեսակի փոփոխություններից»,- նշել է Հակոբ Արշակյանը:

 

Քվեարկությամբ օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:  Խորհրդարանը նախաձեռնությունը քննարկել է նաեւ երկրորդ ընթերցմամբ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, ըստ Տրդատ Սարգսյանի, Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունելի են:

 

Մասնավորապես, հոդված 11.1-ն առաջարկվել է շարադրել հետեւյալ կերպ. «Պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը ՀՀ կառավարության որոշման համաձայն կարող է օտարվել կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակում ներառված ռազմարդյունաբերական համալիր սուբյեկտներին, ինչպես նաեւ ռազմական կարիքների համար պետական պատվերի պայմանագրի հիման վրա պետական պատվեր կատարող սուբյեկտներին՝ նոր արտադրատեսակների մշակման կամ արտադրատեսակների արդիականացման կամ նորոգման կամ օգտահանման կամ փորձարկումների իրականացման համար»:

 

Տրդատ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարարին՝ կարեւորելով նախագծի ընդունումը:

Հարակից զեկուցող Արտյոմ Մեհրաբյանը ներկայացրել է գլխադասային՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Քվեարկությամբ նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ ամփոփել է 2024 թվականի արդյունքներն՝ առաջընթացի նոր հնարավորություններովՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ ամփոփել է 2024 թվականի արդյունքներն՝ առաջընթացի նոր հնարավորություններով
Ինչպե՞ս վայելել ամառն ամբողջությամբ
ԱրմՍվիսԲանկը սկսում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրմՍվիսԲանկը սկսում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներումՋերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուՀայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
Հայաստանում ընդլայնել են տնամերձ հողամասերում բերքատվության բարձրացման, վարչապետի գնահատմամբ, Հայաստանում ընդլայնել են տնամերձ հողամասերում բերքատվության բարձրացման, վարչապետի գնահատմամբ, "հեղափոխական" ծրագիրը
Հաջորդ տարի Հայաստանը կդառնա գինու հեղինակավոր Concours Mondial de Bruxelles միջազգային մրցույթի հյուրընկալող երկիրըՀաջորդ տարի Հայաստանը կդառնա գինու հեղինակավոր Concours Mondial de Bruxelles միջազգային մրցույթի հյուրընկալող երկիրը
Հայաստանի ԿԲ-ը կանխատեսում է 2025-2027 թվականներին տնտեսական աճի տեմպերի պահպանում  5-5,2 %-ի միջակայքումՀայաստանի ԿԲ-ը կանխատեսում է 2025-2027 թվականներին տնտեսական աճի տեմպերի պահպանում 5-5,2 %-ի միջակայքում
ՇԿՀԱ փորձագետները ծանոթացել են Հայկական ԱԷԿ-ի արտադրական գործընթացներինՇԿՀԱ փորձագետները ծանոթացել են Հայկական ԱԷԿ-ի արտադրական գործընթացներին
Կառավարությունը հաստատել է Երևանում Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհի շինարարության ֆինանսական շրջանակն ու ժամանակացույցըԿառավարությունը հաստատել է Երևանում Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհի շինարարության ֆինանսական շրջանակն ու ժամանակացույցը
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ասիական զարգացման հիմնադրամի 1 մլն դոլարի չափով համալրմանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ասիական զարգացման հիմնադրամի 1 մլն դոլարի չափով համալրմանը
ԱԲ գործարանը հասանելի կլինի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի համար․Մխիթար ՀայրապետյանԱԲ գործարանը հասանելի կլինի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի համար․Մխիթար Հայրապետյան
NVIDIA-ի ղեկավար. Հայաստանի հետ մեր համագործակցությունը կօգնի տարածաշրջանում հիմքեր դնել ԱԲ զարգացման համարNVIDIA-ի ղեկավար. Հայաստանի հետ մեր համագործակցությունը կօգնի տարածաշրջանում հիմքեր դնել ԱԲ զարգացման համար
Հայաստանի բանկային հատվածում խստացվում են կապիտալի բուֆերներըՀայաստանի բանկային հատվածում խստացվում են կապիտալի բուֆերները
Երկաթուղիների կոնցեսիայի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը լրացուցիչ սուբսիդիա կվճարի ՀԿԵ-ին 2024 թվականի համարԵրկաթուղիների կոնցեսիայի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը լրացուցիչ սուբսիդիա կվճարի ՀԿԵ-ին 2024 թվականի համար
Երևանում քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցերԵրևանում քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցեր
Team-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասինTeam-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասին
Հայաստանում պատրաստվում են տիեզերական տեղեկատվությունն օգտագործել տարերային աղետների ռիսկի կառավարման համարՀայաստանում պատրաստվում են տիեզերական տեղեկատվությունն օգտագործել տարերային աղետների ռիսկի կառավարման համար
ՀԴՄ-ները սպասարկող ընկերությունները միաժամանակ կտրուկ բարձրացրել են իրենց ծառայությունների սակագները։ Պարզելու ենք․Բաբկեն ԹունյանՀԴՄ-ները սպասարկող ընկերությունները միաժամանակ կտրուկ բարձրացրել են իրենց ծառայությունների սակագները։ Պարզելու ենք․Բաբկեն Թունյան
Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումը 2024թ. գերազանցել է 144 հազար տոննանՀայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումը 2024թ. գերազանցել է 144 հազար տոննան
Ամերիաբանկը  միացել  է  Մոսկվայում  առաջին  անգամ  անցկացվող  TOON EXPO-ինԱմերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին
«Պարզից պարզ». ֆինանսական  գրագիտությունն  ԱրարատԲանկի  հետ«Պարզից պարզ». ֆինանսական  գրագիտությունն  ԱրարատԲանկի  հետ
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանից ոգելից խմիչքներ արտահանողների լրացրած 557 մաքսային հայտարարագրերի 70 տոկոսն արդեն ընդունվել է նշանակման երկրի մաքսատան կողմիցԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանից ոգելից խմիչքներ արտահանողների լրացրած 557 մաքսային հայտարարագրերի 70 տոկոսն արդեն ընդունվել է նշանակման երկրի մաքսատան կողմից
ՊԵԿ-ը նախատեսում է հասնել տնտեսությունում ՊԵԿ-ը նախատեսում է հասնել տնտեսությունում "ստվերի" կրճատման՝ ապրանքների հետագծելիության համակարգի կատարելագործման ճանապարհով
Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր․Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր․
Ինչ փոփոխություններ են կատարվել 2025 թվականի մայիսի 1-ից սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգումԻնչ փոփոխություններ են կատարվել 2025 թվականի մայիսի 1-ից սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում
Հայաստանում նախատեսվում է կառուցել հինգ փոքր ջրամբար. ԽուդաթյանՀայաստանում նախատեսվում է կառուցել հինգ փոքր ջրամբար. Խուդաթյան
Հայաստանի բնակչության բնական աճը շարունակում է նվազելՀայաստանի բնակչության բնական աճը շարունակում է նվազել
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբTabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ
Նիցցայում քննարկվել է Հայաստանի կողմից միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքըՆիցցայում քննարկվել է Հայաստանի կողմից միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքը
ԿԲ ղեկավարը՝ ֆինանսական խարդախության դեպքերի մասին. Բանկերը կերկարաձգեն վարկային պարտավորությունների սառեցումը՝ մինչև դատարանի որոշումըԿԲ ղեկավարը՝ ֆինանսական խարդախության դեպքերի մասին. Բանկերը կերկարաձգեն վարկային պարտավորությունների սառեցումը՝ մինչև դատարանի որոշումը
ՊԵԿ-ում ԵՄ, ՎԶԵԲ-ի և ՄԱԶԾ-ի գործընկերների հետ քննարկել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրըՊԵԿ-ում ԵՄ, ՎԶԵԲ-ի և ՄԱԶԾ-ի գործընկերների հետ քննարկել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը
Մարտին Գալստյան. Հայաստանի բանկային հատվածում ոչ տոկոսային եկամուտների աճը կպահպանվի նաև 2025 թվականինՄարտին Գալստյան. Հայաստանի բանկային հատվածում ոչ տոկոսային եկամուտների աճը կպահպանվի նաև 2025 թվականին
Մհեր Գրիգորյանը կմասնակցի ՊՄՏՀ-2025-ինՄհեր Գրիգորյանը կմասնակցի ՊՄՏՀ-2025-ին
Ժաննա Անդրեասյան. 2018 թվականի համեմատ Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումն աճել է 280% - ովԺաննա Անդրեասյան. 2018 թվականի համեմատ Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումն աճել է 280% - ով
Փաշինյանի գլխավորությամբ քննարկել են երկրի հարկային քաղաքականությունըՓաշինյանի գլխավորությամբ քննարկել են երկրի հարկային քաղաքականությունը
Ժամանակակից ֆրանսերենի դասասենյակ՝ Մաստարայի դպրոցումԺամանակակից ֆրանսերենի դասասենյակ՝ Մաստարայի դպրոցում
Հայաստանի արտաքին առևտուրը ԵԱՏՄ հետ կրճատվում է, իսկ ԵՄ հետ թափ է հավաքումՀայաստանի արտաքին առևտուրը ԵԱՏՄ հետ կրճատվում է, իսկ ԵՄ հետ թափ է հավաքում
Տիգրան Խաչատրյանը և  «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի տարածաշրջանային նախագահը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղություններըՏիգրան Խաչատրյանը և  «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի տարածաշրջանային նախագահը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները
Հայաստանը և ԵՏՀ-ը քննարկում են մաքսային կարգավորման ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանը և ԵՏՀ-ը քննարկում են մաքսային կարգավորման ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՊԵԿ-ը Ծաղկաձորում խաղատան 4,2 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք է բացահայտելՊԵԿ-ը Ծաղկաձորում խաղատան 4,2 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք է բացահայտել
Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունըԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը
Հայաստանի արդյունաբերությունն անկում է ապրումՀայաստանի արդյունաբերությունն անկում է ապրում
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 23%-ով կրճատել է արտադրության ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը 23%-ով կրճատել է արտադրության ծավալները
Հայաստանում գինու արտադրությունը շարունակում է նվազելՀայաստանում գինու արտադրությունը շարունակում է նվազել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մայիսի դրությամբ աճել է տարեկան 4,9 տոկոսովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մայիսի դրությամբ աճել է տարեկան 4,9 տոկոսով
ԵՄ-ը թարմացրել է ավիացիոն ԵՄ-ը թարմացրել է ավիացիոն "սև ցուցակը"։ Եվրոպական երկինքն անհասանելի է մնում հայկական ավիաընկերությունների համար
Ներդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբՆերդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ
Հայաստանը հավանություն է տալիս ԵԱՏՄ երկրների ընկերությունների կողմից իր տարածքում կաբոտաժային փոխադրումներինՀայաստանը հավանություն է տալիս ԵԱՏՄ երկրների ընկերությունների կողմից իր տարածքում կաբոտաժային փոխադրումներին
Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է ընդլայնել ներդրումային գործիքները. աշխատանքներ են տարվում քրաուդֆանդինգի գործիքի ներդրման ուղղությամբԷկոնոմիկայի նախարարությունը մտադիր է ընդլայնել ներդրումային գործիքները. աշխատանքներ են տարվում քրաուդֆանդինգի գործիքի ներդրման ուղղությամբ
Ամեն փայլուն բան ոսկի չէ. էկոնոմիկայի նախարարը շարունակում է պնդել ՀՆԱ-ի վրա ոսկու վերաարտահանման սահմանափակ ազդեցությունըԱմեն փայլուն բան ոսկի չէ. էկոնոմիկայի նախարարը շարունակում է պնդել ՀՆԱ-ի վրա ոսկու վերաարտահանման սահմանափակ ազդեցությունը
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծը կառուցվել է 80 տոկոսով. նախարարԻրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծը կառուցվել է 80 տոկոսով. նախարար
Թեհրանում հույս են հայտնել, որ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությունն այս տարի ավարտին կհասցվիԹեհրանում հույս են հայտնել, որ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությունն այս տարի ավարտին կհասցվի
Հայաստանում շարունակվում են նոր միջուկային էներգաբլոկի մոդելի ընտրության շուրջ ուսումնասիրությունները. նախարարՀայաստանում շարունակվում են նոր միջուկային էներգաբլոկի մոդելի ընտրության շուրջ ուսումնասիրությունները. նախարար
Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները քննարկում են եկեղեցին ամբողջությամբ հարկային դաշտ մտցնելու գաղափարըԱրդյո՞ք Հայաստանի իշխանությունները քննարկում են եկեղեցին ամբողջությամբ հարկային դաշտ մտցնելու գաղափարը
ՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչու ԶՊՄԿ-ը չի ներառվել Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակումՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչու ԶՊՄԿ-ը չի ներառվել Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում
Քաղաքական գործիչ.  Աշխատավարձերի եւ կենսաթոշակների ինդեքսավորումը Հայաստանում պետք է դառնա պարտադիր նորմՔաղաքական գործիչ.  Աշխատավարձերի եւ կենսաթոշակների ինդեքսավորումը Հայաստանում պետք է դառնա պարտադիր նորմ
2024 թվին Հայաստանում մաքսավճարները նվազել են 15%-ով. ՊԵԿ նախագահը պարզաբանել է 2024թ. ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության կրճատման պատճառները2024 թվին Հայաստանում մաքսավճարները նվազել են 15%-ով. ՊԵԿ նախագահը պարզաբանել է 2024թ. ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության կրճատման պատճառները
Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնըՀայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը
Վրաստանն արգելել է Հայաստանից սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի ներմուծումըՎրաստանն արգելել է Հայաստանից սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի ներմուծումը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
13.06.2025
RUB4.820.03
USD383.23-0.25
EUR440.91-3.77
GBP518.66-2.45
CAD281.06-0.19
JPY26.55-0.17
CNY53.36-0.08
CHF470.86-1.35