
Արմինֆո. Ինեկոբանկը 15 մլն դոլար կստանա ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի շրջանակում: Վարկը կուղղվի փոքր ձեռնարկատիրրությանը և կորպորատիվ հաճախորդներին աջակցությանը' «կանաչ» տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու նպատակով:
Ինչպես հաղորդում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը, նախագիծը համաֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի եւ Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից: ՎԶԵԲ - ը կտրամադրի 11,25 մլն դոլար (10 մլն եվրո), իսկ ԿԿՀ-ը՝ 3,75 մլն դոլար (3,3 մլն եվրո):
Վարկային համաձայնագիրն ստորագրվել է այսօր ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժի եւ Ինեկոբանկի գլխավոր տնօրեն Հայկ Ոսկանյանի միջեւ' Լոնդոնում ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ընթացքում:
1992 թվականից ի վեր ՎԶԵԲ-ը 2,5 մլրդ եվրո է ներդրել Հայաստանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկ ոլորտներում 224 նախագծերում, որոնց 84 տոկոսն ուղղվել է մասնավոր հատված:
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

