
Արմինֆո. Մեկնարկից հետո՝ 6-օրյա ժամկետում Կոնվերս Բանկն ավարտել է իր դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: Ապրիլի 16-23-ը տեղաբաշվել է 5% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս:
Պարտատոմսերի 65 տոկոսը տեղաբաշխվել է Converse Mobile հարթակի միջոցով: Ներդրողների 95 տոկոսը ֆիզիկական անձինք են:
Պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:
Բանկում նշել են, որ առաջիկայում նախատեսվում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխում:
RUB | 4.89 | 0.02 |
USD | 377.88 | -0.09 |
EUR | 450.06 | 1.86 |
GBP | 516.34 | 2.15 |
CAD | 278.65 | 1.75 |
JPY | 24.36 | 0.24 |
CNY | 54.67 | 0.09 |
CHF | 493.38 | 4.10 |

