Արմինֆո.Վանաձորում՝ հանդիսավոր պայմաններում ազդարարվեց Յան Կլինիկ ախտորոշիչ կենտրոնի բացումը: Նորագույն գերճշգրիտ բուժսարքավորումներով հագեցած կլինիկան կմատուցի ժամանակակից ամենաբարձր ստանդարտներին համապատասխան առողջապահական ծառայություններ:
«Սա կարևոր քայլ է ոչ միայն Վանաձորի, այլև Լոռու մարզի այլ համայնքների բնակիչներին որակյալ բուժծառայությունների մատուցման առումով: Մենք սահմանում ենք նոր նշաձող, կարևոր քայլ կատարում մարզերում բուժծառայությունների հետագա զարգացման առումով»,-իր խոսքում նշել է Յան Կլինիկի հիմնադիր-տնօրեն Վազգեն Գալստյանը՝ նշելով, որ ախտորոշիչ կենտրոնի հիմնադրման ընթացում իր կողքին է եղել Կոնվերս Բանկը:
Սա Կոնվերս Բանկի հերթական ներդրումն է Հայաստանի տարածքային համաչափ զարգացման հարցում. Յան Կլինիկում կստեղծեն նոր աշխատատեղեր, իսկ մարզի բնակիչները որակյալ ծառայություններ ստանալու նպատակով Երևան հասնելու կարիք չեն ունենա: Աջակցությունը եղել է մի քանի ուղղություններով:
«Կոնվերս Բանկի մասնակցությունը եղել է ոչ միայն վարկային ֆինանսավորման միջոցով: Կոնվերս լիզինգ պրոդուկտի շնորհիվ կենտրոնի հիմնադիրները գերճշգրիտ, ժամանակակից սարքավորումներով համալրման նպատակով մրցունակ պայմաններով ֆինանսավորում են ստացել»,-ասել է Կոնվերս Բանկի լիզինգային գործառնությունների բաժնի պետ Գագիկ Իսրայելյանը:
Կոնվերս Բանկի առաջարկների մասին՝ այստեղ, 010511211
Այլ մանրամասներ՝ տեսանյութում
![]() | 4.83 | 0.03 |
![]() | 384.44 | -0.62 |
![]() | 434.11 | -2.47 |
![]() | 515.15 | -1.14 |
![]() | 276.99 | -0.45 |
![]() | 26.76 | -0.04 |
![]() | 53.35 | -0.10 |
![]() | 464.92 | -2.33 |