
Արմինֆո. Կոնվերս Բանկը հայտարարում է դոլարային պարտատոմսերի հերթական տեղաբաշխման մեկնարկի մասին: Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 09.04.2025թ. թիվ 1/113 Ա որոշմամբ:
Տեղաբաշխվող պարտատոմսերի ընդհանուր ծավալը 10մլն ԱՄՆ դոլար է, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 5%, շրջանառման ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Պարտատոմսերը կտեղաբաշխվեն ինչպես Converse Mobile հարթակի, այնպես էլ Բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով: Գործընթացի ավարտից հետո դրանք ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Այլ մանրամասներ՝ 010511211
RUB | 4.89 | 0.02 |
USD | 377.88 | -0.09 |
EUR | 450.06 | 1.86 |
GBP | 516.34 | 2.15 |
CAD | 278.65 | 1.75 |
JPY | 24.36 | 0.24 |
CNY | 54.67 | 0.09 |
CHF | 493.38 | 4.10 |

