
Արմինֆո. ԱՄՆ-ը չեղարկել է Հայաստանում 2 մլն դոլար արժողությամբ "Ժողովրդավարական մշակույթի խթանում" ծրագրի ֆինանսավորումը՝ այն անվանելով "անօգուտ": Այդ մասին հաղորդել է ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտը։
"ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարել հետեւյալ անօգուտ դրամաշնորհները. 1,4 մլն դոլար՝ Բրազիլիայում ինտերնետի մասնատման կանխման համար, 750 հազար դոլար՝ Ղրղզստանում կայունության եւ քաղաքացիական հասարակության ադապտացման ապահովման համար, 1 մլն դոլար՝ Շրի Լանկայում վստահության ամրապնդման եւ հույսի պահպանման համար, 2 մլն դոլար՝ Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանման համար", - ասվում է Twitter-ում (X) DOGE-ի հրապարակման մեջ:
Ընդ որում, նշվում է, որ, ընդհանուր առմամբ, դադարեցվել է 215 մլն դոլարի "անօգուտ" դրամաշնորհների իրականացումը Միացյալ Թագավորությունում, Մոլդովայում, Բրազիլիայում, Բուլղարիայում, Թունիսում, Լիբանանում և մի շարք այլ երկրներում:
RUB | 4.89 | 0.02 |
USD | 377.88 | -0.09 |
EUR | 450.06 | 1.86 |
GBP | 516.34 | 2.15 |
CAD | 278.65 | 1.75 |
JPY | 24.36 | 0.24 |
CNY | 54.67 | 0.09 |
CHF | 493.38 | 4.10 |

