Արմինֆո. Հայաստանն ու Ռուսաստանը շահագրգռված են փոխադարձ զբոսաշրջային հոսքերի ավելացմամբ։ Այդ մասին հայտնի է դարձել և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հանդիպման արդյունքում:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը, Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ ռուս-հայկական համագործակցության ամրապնդման խթան կարող է դառնալ փոխադարձ զբոսաշրջային հոսքերի ծավալի մեծացման խնդիրը: Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ Մոսկվայում վերջերս բացված զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վախրուկովը եւ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը մանրամասն քննարկել են դեռեւս 2023 թվականի հունիսին ստորագրված "Ճանապարհային քարտեզի" իրականացման ծրագրերը:
<Հայաստանը ռուսաստանցիների շրջանում սիրված զբոսաշրջային ուղղություն է: Մեր քաղաքացիները հանրապետություն են մեկնում ավելի ակտիվ, քան՝ մյուս օտարերկրացիները։ 2024 թվականին գրանցվել է ռուսաստանցիների մոտ 1 մլն ուղևորություն դեպի հանրապետություն. դա Հայաստան այցելող բոլոր զբոսաշրջիկների 40 տոկոսն է։ Մեր երկրների միջև լավ զարգացած է ավիահաղորդակցությունը, շաբաթական իրականացվում է մոտ 100 չվերթ՝ 12 երթուղով", - ասել է Ռեշետնիկովը։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2024 թվականին ՌԴ-ից Հայաստան է այցելել 937 823 զբոսաշրջիկ, ինչը 17,5 տոկոսով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։