Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025 14:37

Հարկային և հանրային ծառայությունների վճարների բարձրացում. տեղին, թե անտեղի են փոթորկվել քաղաքացիները.

Հարկային և հանրային ծառայությունների վճարների բարձրացում. տեղին, թե անտեղի են փոթորկվել քաղաքացիները.

Արմինֆո. Հասարակությունը, իսկ ավելի կոնկրետ երևանցիները ու ոչ երևանցիները փոթորկված են իշխանությունների ընթացս նորարարական բարեփոխումներով: Դե նկատենք, որ իշխանության բոլոր քայլերը, սովորության համաձայն, վաղուց արդեն անվանում են բարեփոխում խորիմաստ բառով: Ինչքանով է այն բարեփոխում, պարզվում է դա՝ «միջին վիճակագրական քաղաքացուն» հասանելի չէ: Քաղաքացիների համար Երևան քաղաքի տրանսպորտի վճարների թանկացումները, եկամուտների պարտադիր հայտարարագրումը, փոքր ու միջին բիզնեսի հարկման ձևաչափի փոփոխությամբ դրա բարձրացումը, մի ընդհանուր ընկալման մեջ են՝ պարտադիր վճարների խստացում ու «միջին վիճակագրական քաղաքացու» կամ անմիջական իր վրա ճնշում: Ըստ այդմ, ստացվում է, որ քաղաքացուն առաջարկված խնդիրների փաթեթը հանրային ընկալմամբ չի տեղավորվում «բարեփոխում» բարեհամբյուր եզրույթի մեջ:

Այս պահին իշխանամաետներն ու ընդդիմադիրները ակամայից, առանց միտումի, շատ բաներ հաճախ խառնում են, դա էլ է օրինաչափ, չէ որ բոլորը մասնագիտական գիտելիքներ չունեն:

Այս առումով, եկեք հարցերը քննարկենք առերևույթ ոչ այնքան տեսանելի, բայց ակնհատ դիտակետերից:

Մաս 1. Դիտարկումների շարքը սկսենք հանրային տրանսպորտի վճարի թանկացումից, որի շահառուներն են, առաջինը՝ երևանցիները, իշխանությունը ի դեմս՝ քաղաքապետրանի տրանսպորտը շահագործող կազմակերպությունների՝ ավտոբուսային, էլեկտրոտրանսպորտի և մետրոպոլիտեն, և իհարկե, կառավարությունն ու օրենսդիր իշխանությունը, որպես հիմնախնդրի սոցիալական ու քաղաքական պատասխանատուներ:

Դիտարկում առաջին, սկսենք նրանից, որ հանրային տրանսպորտի վճարի թանկացումը հարկման հետ որևէ աղերս չունի, եթե ունի, ապա մյուս ծայրից՝ սուբսիդավորման դեպքում, որը քաղաքային իշխանությունը տեղին չի համարում: Երկրորդ, այն հարյուր հազարավոր երևանցիների և ոչ երևանցիների համար հանրային ծառայություն է, երրորդ, ծառայության արժեքը բնականաբար ենթակա է փոփոխման և ակնկալվող բարձրացման, ինչպես տեղի է ունենում հարյուրավոր այլ ապրանքների և ծառայությունների հետ: Հետևապես, խնդրի բորբոքված ընկալումը լուծումների մեջ է: Ընդ որում, այնպիսի լուծումների, որ առաջի հերթին ընկալելի լինեն անմիջապես շահառուների՝ այն սպառող քաղաքացիների համար: Հարց է առաջանում այս ամիսների շարունակվող «սոդոմ-գոմորից» խուսափել կարելի էր, թե ոչ: Պատասխան՝ միանշանակ կարելի էր: Նշենք համառոտ, առաջին, ամենապարզ ընթացակարգային քայլերով, այն է՝ ստույգ հաշվարկների՝ ուղեվորափոխադրումների քանակի և տրանսպորտային ծախսերի բաղադրիչների մասին սպառիչ հրապարակային տեղեկատվության հանրայնացումով: Այդ դեպքում քաղաքացին լավ կպատկերացնի քաղաքապետարանը իր «գրպան մտնում է», թե ոչ: Մինչ օրս դրանց մասին ամբողջական տեղեկատվությունը չի բացահայտվում, դեռ դա էլ ոչինչ, կողմերը տարբեր թվային մանիպուլյացիաներով վարկաբեկում են մեկը մյուսին: Հետևապես խնդիրը պետք չէ բարդացնել, ուղղակի հանրությանը հարկ է ներկայացնել վերը նշվածի մասին արժանահավատ թվային պատկերը: Ներկա թվային դարում արհեստական բանականությունը (ԱԲ) տվյալների մուտքագրումից հետո վարկյանների ընթացքում դիմողին կտրամադրի տրանսպորտի ծառայության ինքնարժեքն ու ընդունելի գնի տարբերակները:

Գալիս ենք  հարցի մյուս առանցքին, իսկ ո՞վ է լինելու անկողմնակալ արբիտրը՝ վիճելի հարցերի շուրջ: Կրկին բարձրաձայն հնչենցնենք, խնդիրը վերաբերվում է հազարավոր մարդկանց հանրային ծառայությանը, և ըստ այդմ հարց՝  ինչու խնդրին անմիջական չի միջամտում ՀՀ պետական պատկան անկախ մարմինը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Նշենք, որ բացի գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սպառման սակագներից Հանձնաժողովը, օրենքով  սակագներ է սահմանում (վերանայում) անգամ՝ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության ծառայության համար: Այդ դեպքում հարց, իսկ հանրային տրանսպորտի մատուցվող ծառայությունների հետ Հանձնաժաղովը կապ ունի՞, թե՞ չունի: Եթե ընդունենք, որ Հանձնաժողովը ժողովրդկան լեզվով «չորով» կապ չունի, որը մեղմ ասած խիստ տարօրինակ է: Ի դեպ, եթե դա օրենսդրական բացթողում է, գործադիրն ու օրենսդիրը, այն կարող են շտկել օրինագծի ընդունման արագացված ընթացակարգով՝ համապատասախան օրենքի փոփոխությամբ և ենթաօրենսդրական ակտի (-երի) ընդունմամբ, և հարցին համարժեք լուծում կտրվի:

Ինչևիցե անգամ, առանց նշված Հանձնաժողովի, և կամ զուգահեռ, ընթացակարգային լուծումն առկա է, այն է՝ հանրային տրանսպորտի գնի հետ առնչող բոլոր տվյալների վերաբերյալ անաչառ և արժանահավատ գնահատական կարող է տալ անկախ տեխնիկական և ֆինանսական աուդիտի եզրակացությունը: Երևանցիները միանշանակ կողմ կլինեն անկախ աուդիտորական ընկերության պատվիրակված ծառայության ծախսի հատուցմանը, դեռ ավելին, երևանցիները կպահանջեն, որ դա լինի միջազգային անկախ աուդիտ և հասկանալի պատճառով թանկ կվաճարեն դրա հմար, իրենց, այն է՝ Երևան քաղաքի բյուջեից: Վերը նշված ընթացակարգային պահանջված լուծումների դեպքում «միջին վիճակագրական» երևանցին, այսնինքը մեզանից յուրաքանչյուրը նորմալ կանխավարկածի դեպքում (անհեթեթ կանխավարկածները չենք քննարկում) կնդունի հանրային տրանսպորտի գնի, այս դեպքում՝ նշված ընթացակարգերով հիմնավորված ողջամիտ փոփոխության առաջարկը: Կարծում եմ մեկնաբանությունը կասկածներ չի թողնում, հետևապես սպառիչ է: Այս դեպքում մնում է գուշակել, ի՞նչու այդպես չի արվում (նման գուշակումների դաշտ մենք չենք մտնում):

Խնդրի լուծման մնացած բոլոր առաջարկները, լինի բարի մղումներով, թե ոչ, միևնույնն է խառնաշփոթի «ջրաղացին ջուր լցնելու» նպատակին են ծառայում: Ակնհայտ է, մի մասը բևեռացված դժգոհ կմնա, մի մասը գոհ, իսկ մյուսը կհամակերպվի: Կողմերի վերլուծաբաններն էլ, ձեռքերը շփելով, կսկսեն հաշվարկել՝ ինչ ստացվեց, որպեսզի հետագա քաղաքականացված քայլերի ընթացքում օգտագործեն այն: Արդյունքում, քաղաքացիների արդարացի դժգոհությունները, մեղմ ասած, ոչ խոհեմ, կամ ոչ ողջամիտ կառավարման արդյունքում, ուղորդվեցին քաղաքական հարթություն, թե ու՞մ և ի՞նչքանով է շահավետ, մեր քննարկումից դուրս է:

Քաղաքային տրանսպորտի արդյունավետ շահագործման կարևոր բաղադրիչներից է նաև նոր ձեռքբերվող շարժակազմի ֆինանսավորումը, և այն պրակտիկ մշտական փորձ է արվում քաղաքացիների վրա «թանկ ծախել», թե բա գիտեք, նոր շարժակազմի ձեռքբերման ֆինանսավորումը «տիտանական» ջանքեր է պահանջում: Իրականում տնտեսվարման, ներդրումների, կապիտալ միջոցների ձեռքբերման առնչությամբ տարրական գիտելիքներ ունեցողները կփաստեն ճիշտ հակառակը: Քաղաքային տրանսպորտային միջոցների ֆինանսավորումը իրականում ամենա դյուրիններից, ելնելով հետևյալ գործոններից. տրանսպորտի բնույթը՝ մշտական շահագործվող և աննդմեջ ու պարբերական հասույթների ապահովումը,  ձեռքբերված միջոցների տարաժամկետ վճարումների ընդունված պրակտիկան, ֆինանսավորման ռիսկերը կանախարգելող և ապահովագրող դասական և անգամ թվային առաջանցիկ գործիքակազմի առկայությունը, մատակարարողների միջև կոշտ մրցակցությունն ու այլ նպաստող գործոնները: Իրականում քաղաքային տրանսպորտային միջոցների մատակարարներն են «էստի համացեք» կանչում, նաև հետառաքումային արտոնություններ տրամադրելու պայմանով:

Մաս 2. Դիտարկման մյուս փոթորկում առաջարցրաց խնդիրը՝ բոլոր քաղաքացիների կողմից եկամուտների պարտադիր հայտարարագրման պահանջ է: Այն ինչքան էլ գրավիչ փաթեթավորված ներկայացվի, միևնույնն է,  հանրությունը, ավելի ճիշտ՝ «միջին վիճակագրական քաղաքացին» ընկալում է կառավարության կողմից պետության հարկային եկամուտները ավելացնելու «բարեփոխում»: Դե, որ ամբողջ աշխարհում, ներառյալ զարգացած և զարգացող երկրներում եկամուտների հայտարարագրման համակարգը գործում է, գիտեն հավանաբար բոլորը, կամ գոնե դրանում չեն կասկածում: Այս հարցի առումով առանցքայինը համակարգային բառն է: Նման հայտարարագրումը դժվար է պատկերացնել ամբողջական համակարգից դուրս, որպես առանձին ակցիա: Իսկ այն մշակողներն ու պատասխանատուները չեն ցանկանում կամ դժվարանում են և կամ քողարկված ու մանիպուլյատիվ են ներկայացնում, որի դեպքում է շատ հարցեր են առաջանում: Բոլոր նշված  կանխավարկածների դեպքում էլ դրա ներդրումը մարդկանց մոտ առաջացնում է բազմաթիվ կասկածներ: Խնդիրը ներկայացվում է, տարբեր հայտանիշներով, սկսած հակակոռուպցիոն ձեռնարկից (մեղմ ասած ինչ որ առումով խեղաթյուրող բնութագրիչ է), վերջացրած սոցիալական արդարության, այն է՝ նպատակային սոցիալական նպաստների հատկացման օժանդակող գործիք: Բայց այդ աղջատված հայտանիշները ավելի շատ հարցեր են առաջացնում: Ակնհայտ է, որ այն առաջնահերթ ուղղված է բոլոր անձանց՝ բոլոր եկամուտների բացահայտմանը, ըստ այդմ, չհայտարարագրված եկամուտների բացահայտմանը և մյուս կողմից այն իհարկե ունի բազմագործոն ազդեցություն:

Եկամուտների հայտարագրման կիրարկման առումով ամենկարևոր գործոնը այս դեպքում կայանում է նրանում, որ մենք պատմականորեն գտվում ենք մի հարկման համակարգում, երբ աշխատող անձի հարկային գործակալը, համաձայն օրենսդրության, հանդիսանում նրա գործատուն: Ըստ այդմ, եկամտի աղբյուրի մոտ առաջացած եկամուտները անմիջապես հարկվում են (իրականացնում է հարկային գործակալը՝ մեր գործատուն) և մենք ստանում ենք արդեն իսկ հարկված՝ մեր «մաքուր եկամուտները»: Իհարկե, քաղաքացիների մոտ առաջանում են եկամուտներ, որոնք չեն տեղավորվում այդ ձևաչափի տրամաբանությունում: Այդ դեպքում, ըստ գործող օրենսդրության, նման եկամուտների մասին հարկվելու նպատակով անձը պետք է ինքը հայտարագրի իր եկամուտները: Ըստ այդմ, արձանագրենք, որ պատմականորեն ձևավորված մեր համակարգում եկամուտների զգալի մասը (էքսպերտային գնահատումով 90 և ավելի տոկոս) հարկվում է եկամտի ստացման աղբյուրի մոտ՝ հարկային գործակալի կողմից: Հետևապես այդ տեղեկատվությունը, համարժեք գործիքակազմով առկա է, և կարիք չկա այդ կարգի եկամուտներ ունեցողներ անձանց անհարկի ջղաձգել պարտադրված հայտարարագրումով: Դրանց շարքում են հազարավոր վարձու աշխատողներն ու թոշակառուները:

Ընդունենք, որ նշված մեկնաբանությամբ պատկերը բավականաչափ պարզվեց, հետևապես, եկամուտ ստացողների մի զգալի հատված որևէ եկամուտների հայտարարագրելու խնդիր չունի: Բացառություն կկազմեն այն եկամուտները, որոնք առաջացել են, օրինակ՝ մեկանգամյա պայմանգրային գործարքներից, գույքի վարձակալությունից, հոնորարներից, մատուցած աշխատանքների ու ծառայությունների և նման կարգի գործարքների համար հատույցի վճարներից: Ուստի, հարկ է խմբավորել նման կարգի բոլոր եկամուտները, և ըստ այդմ, այդ եկամուտների նկատմամբ, ըստ որոշակի խմբերի՝ սահմանել տարբերակված հայտարագրման սկզբունքներ ու դրանցից բխող մեխանիզմներ: Այստեղ նաև կարևոր է տարանջատել եկամուտների մի չափորոշիչ ևս՝ եկամուտներ, որոնք մեր քաղաքացիների կողմից ստացվել են ՀՀ-ում և արտերկրում և կամ արտերկրից (արտագնա աշխատողների եկամուտներ, բարեկամների տրանսֆերներ և այլն): Ուստի առաջնահերթ հարկ է հանրայնացնել դրանց նկատմամբ կիրառվող սկզբունքները: Հիմա խնդիրը ներկայացվում է մեկ այլ առանցքով, այն է՝ հարկման ենթակա և ոչ ենթակա դրամական հոսքերի տեսանկյունից, օրինակ՝ նվիրատվություն, փոխառություն և այլն: Այն ոչ թե սխալ է, այլ այս մակարդակում ներկայացման դեպքում, հարցերը ավելի է խճճում: Բացի այն, որ խնդիրը հստակ չի համակարգվում ըստ մակարդակների և ուղղությունների, առաջ են գալիս որոշակի խնդիրներ գործող օրենսդրության կագավորումների հետ: Մասնավորապես՝ չհարկվող դրամական այնպիսի հոսքերի, ինչպիսին են՝ նվիրատվությունը, փոխառությունը, վարկը և այլ բազմաթիվ գործարքների հետ կապված դրամական հոսքերը բախվում կամ ընդհարվում են որոշակի խնդիրների հետ: Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նշված գործարքները օրինական են համարվում, բացառապես դրանց վավերացնող պայմանագրի գրավոր ձևի պահպանման դեպքում: ՀՀ քաղաքացիների մեծ մասը ուղղակի չգիտի, ինչ բան է գրավոր պայմանագիրը, քանի որ նման գործարքների դեպքում, նրանց օգնում է ծառայություն մատուցողը և կամ վարձու կամ անհատույց փորձագետը և կամ նոտարը, կապված գործարքից և իրավիճակից: Ի դեպ, հանրային քննարկումների մեկի ընթացքում ֆիննախի պատասխանատուն բացահայտ ընդունեց, որ ինքը լավ չգիտի ՀՀ քաղաքացիական օրենսգրքով գրավոր պայմանագրի համար սահմանված կարգավորումները (որակում չտանք  դրան): Դասավանդման ժամանակ, ես ուսանողներին բացատրում եմ ինչ է գրավոր և բանավոր պայմանագիրը, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (իմ առարկաների խնդիրները առնչվում եմ այդ կարգի հարցերի հետ): Բնական է, ոչ բոլոր մասնագետներն են ուսման ընթացքում այն սովորում, էլ չասենք մնացած ազգաբնակչության մասին: Եկամուտների հայտարարագրման հետ կապված, ստացվում է, որ բոլորը պետք է իմանան ինչ է գրավոր պայմանագիրը:

Ուղղակի հուշենք իրազեկման խնդրի մասին մտահոգվածներին, որ իրազեկման նմանատիպ բավականաչափ հարցեր կան: Դե լավ, հիմա կասեն մանր-մունր հարցերից ենք կպել, բայց դե պատրկերացնենք, գործարքի արդյունքով երևացող դրամական հոսքը, չի որակվում փոխառություն, նվիրատվություն կամ այլ չհարկվող գործարքի հետ կապված դրամական հոսք: Ըստ այդմ, անձը կբախվի դրա բոլոր հետևանքների, անգամ տուգանքերի հետ: Ցանկացած քաղաքացի կարող է յուրաքնաչյուր անձի տրամադրել փոխառություն և այն հաճախ կատարվում է ուղղակի «բաձարձակ բարեխղճության» (Principle of Utmost Good Faith) համընդհանուր կիրառվող սկզբունքի հիմքով: Ըստ այդմ, առանց գրավոր ձևի պահպանման տրամադրվում են անթիվ անհամար փոխառություններ, քանի որ մարդիկ բավարարվում են «բաձարձակ բարեխղճության» սկզբունքով (լավ չիմանալով անգամ այն ապահովող գործիքակազմը): Ի դեպ, գրավոր պայմանագիր նշանակում է միասնական փաստաթղթի կազմում և մասնակիցների կողմից նրա միաժամանակյա վավերացում: Կնաշանակի այն ամենը ինչը, որ գրավոր է կազմված, մեխանիկորեն չի համարվի գրավոր պայմանագիր: Ըստ այդմ, կողմերի գործարքի ընթացքում կարող են առկա լինել բազմաթիվ թղթային հիմքով (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերի փոխանակումներ և դրանց արդյունքում կատարված գործարք, բայց դրանք միևնույնն է չեն համարվի գործարքը հավաստող գրավոր պայմանագիր և հիմնավոր կորակվեն որպես բանավոր պայմանագիր: Եթե շղթայով վերադառնանք խնդրո առարկային, կնշանակի տվյալ դրամական հոսքը ենթադրում է հարկող եկամուտ, և ըստ այդմ այն կհարկվի:

Մաս 3  Անդրադառնանք խնդրո առակայի մյուս առանցքներին: Համակարգային մոտեցման տրամաբանությունից ելնելով եկամուտների հայատարագրումը, ի վերջո, հանգելու  է նաև ծախսերի հայտարագրմանը, որն ապացուցման կարիք չունի: Մշակողներն ու պատասխանատուները այն ուղղակի արդեն իսկ բացահայտել են, հայտարարելով, որ այս իսկ փուլում կփոխհատուցվեն անձանց այն ծախսերը, որոնք փաստաթղթավորված ուղղված են եղել անձի կամ նրանց երեխաների ուսման և կամ առողջության պահպանման ծառայությունների վճարներին: Այս դեպքում հարցերը ավելի են խճճվում, մասնավորապես՝ անձի եկամուտները այս դեպքում պետք է կոնսոլիդացվեն ընտանիքի անդամների եկամուտների համախմբի հետ: Հարց՝ ինչպես..., և որ շեմի դեպքում ընտանիքին կտրվի փոխահատուցում, թե բավական է փաստաթղթավորված դրամական ծախսերի առկայությունը, ո՞րն է սկզբունքը: Այդ դեպքում տրամաբանական հարցերի շարքից է, իսկ ինչպես վարվել այս կոնտեքստում հնչեցվող սոցիալական արդարության հետ, չէ որ հետվճարը կամ փոխհատուցումը (դա էլ պետք է պարզաբանվի) պետք է ստանան անապահով կամ կարիքավոր ընտանիքները, թե մենք լավ չենք հասկացել, ըստ այդմ, բոլորն են ստանալու: Երկրորդ կանխավարկածի դեպքում, այն նմանվում է տարիներ առաջ բուհերում գործող ուսման վարձի անվճար տեղերի հատկացմանը, որը տրվում էր բացառապես ընդունելիության քննությունների բարձր առաջադիմություն ապահոված աբիտուրենտներին: Քանի որ, անվճար ուսուցում ստացողի կարգավիճակը ընկալվում էր որպես հեղինակության բարձր վարկանիշ, ըստ այդմ, դրան առաջնահերթ ձգտում էին, և փաստացի ապահովում էին («փողին մուննաթ») բարձր եկամոտներ ունեցողները կամ չակերտավոր փոքր ու մեծ «օլիգարխները», որպեսզի այս եղանակով հաստատեն իրենց հանրային «բարձր վարկանիշը»: Ըստ այդմ, անվճար սովորելու իրավունքից օգտվում էին մեղմ ասած ոչ միայն կարիքավորներն ու արժանի խելացիները, այլ հակառակը՝ հիմնականում ոչ կարիքավորներն ու ոչ այնքան խելացիները: Այս համեմատությունը հուշում է մի բան, հայտարարագրման մշակողները այնքան էլ լավ չեն քողարկում եկամուտների հայտարարագրման նպատակները, դրան փորձելով տալ գեղեցիկ փաթեթավորում, վկայակոչելով արդար սոցիալական նպաստների համակարգի օժանդակությունը:

Նման մոտեցումը ակամայից նմանվում է, մանիպուլյացիայի: Ինչքան, որ հայտնի է մասնագիտական առումով և ինքս գործնականում տեսել եմ, արտերկրում անձը փաստաթղթավորված ծախսերով նվազեցնում է իր եկամտային հարկի բազային հարկվող շեմը: Մեզանում իրականությունը այն է, որ հիմնախնդիրը հանրային մատուցման վերջին փուլոմ՝ հանրային լայն դժգոհությունները մեղմելու նպատակով, վերևներից ստացված ցուցումից հետո, անփույթ ձևով, կարգավորումների մեջ «խցկեցին»՝ ուսման և առոջապահության վրա կատարված ծախսերի հետ վերադարձի մոտեցումը, առանց սկզբունքի և մեխանիզմների մշակման: Ըստ այդմ, այս փուլում, եկամուտների հայտարարգրման հետ միասին  «ձեռքի հետ» ներմուծվել է նաև ծախսերի հայտարարագրման տարրեր, ընդ որում՝ սպոնտան, առանց բազմաթիվ հարցերի պատշաճ մշակման:  Նպատակը, ժողովրդական բանահյուսությունով ասած՝ «կուտ տալն է»:

Խնդրի բոլոր քննարկումների ընթացքում չի հնչեցվում մի բան ևս: Եկամուտների, և արդեն պարզ է, ծախսերի հայտարագրման փաթեթի դեպքում, ո՞վքեր և ի՞նչեր են մեջտեղ գալու: Արտագնա աշխատողների (խոպանչիների) եկամուտների, արտերկրից ստացվող տրանսֆերների մասին արդեն իսկ հնչեցվում է: Եկեք չմոռանանք ՀՀ-ում նվազագույնը 350-400 հազ. մարդ զբաղված է գյուղացիական տնտեսություններում, նրանք վճարում են միայն հողի հարկ, բնականաբար իրենց այդ գործունեությունից ստացված եկամուտները ներկայում չեն հայտարարագրում: Իրողություն, որը փոխադարձ հավասարակշռված վիճակում է ամբողջ անցումային շրջանում: Գյուղացին պետությունից մեծ հաշվով էական բան չստանալով, լավ կամ ոչ այնքան, լուծում է իր և ընտանիքի կենսապահովաման խնդիրը: Պետություն և գյուղացիական տնտեսություն վարողների հարաբերություններում կողմերը «լուռ համաձայնությամբ» սահմանափակվել են գյուղացու կողմից վճարվող հողի հարկով: Եկամուտների հայտարագրման դեպքում, նրանք հիմնականում կխուսափեն հավելյալ հարկումից (ինչպես միշտ չհայտարարագրելով այդ գործունեությունից ստացված եկամուտները), բայց արդեն զուգահեռ ծախսերի հայտարարագրման իրավիճակում շատ դեպքերում օղակը կսեղմվի: Եվ հաճախ գյուղացիական տնտեսություններում զբաղված անձանց եկամուտները հայտնվելու են հարկման դաշտում: Իսկ դա նշանակում է, որ բյուջեի լրացուցիչ եկամուտների հետ մեկտեղ խախտվելու է արդեն երեք տասնամյակների ընթացքում ձևավորված վերը նշված հավասարակշռությունը:  Գիտական հայտնի մոտեցումներով ու կանոններով յուրաքանչյուր հավասարակշռության խախտում առաջացնում է հակազդեցություն: Բավարարվենք այս արձանագրումով, և մտքում պահենք, որ այդ հակազդեցությունից լավ բան չպետք է սպասել, մասնավորապես՝ հազարավոր չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի քանակը կավելանա, այն պարզ պատճառով, որ ծանր աշխատանքով ստացված անբավարար եկամուտները, այսուհետև մի բան էլ պետք է հարկվեն: Այս ամենի հետևանքների բացահայտումը  առանձին գիտական վերլուծության խնդիր է, մենք ընդամենը արձանագրում ենք առերևույթ չերևացող հետևանքները:

Արա Քառյան

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դոցենտ, տ.գ.թ., «Լոգիկա» գործարար և ֆինանսատնտեսական անկախ  հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համարՎերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար
Որակյալ բուժծառայություններ նորաբաց Յան Կլինիկ-ումՈրակյալ բուժծառայություններ նորաբաց Յան Կլինիկ-ում
Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօրԶեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր
Կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների զարգացմանն աջակցության ծրագիրըԿառավարությունը հաստատել է ավիափոխադրումների զարգացմանն աջակցության ծրագիրը
Ինչպիսին կլինի գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը Հայաստանում ՝ բնակչության շրջանում կանանց գերակշռություն և զբաղվածության ոլորտում գենդերային մեծ խզում ունեցող երկրումԻնչպիսին կլինի գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը Հայաստանում ՝ բնակչության շրջանում կանանց գերակշռություն և զբաղվածության ոլորտում գենդերային մեծ խզում ունեցող երկրում
Ագրոապահովագրության համար KfW-ի հատկացրած 5,3 մլն եվրոյից 500 հազարը կուղղվի գործընթացի խորհրդատվական եւ տեխնիկական աջակցությանըԱգրոապահովագրության համար KfW-ի հատկացրած 5,3 մլն եվրոյից 500 հազարը կուղղվի գործընթացի խորհրդատվական եւ տեխնիկական աջակցությանը
Պետական գանձարանից հերթական 209 մլն դրամն է ուղղվել շուրջ 3600 քաղաքացու անհուսալի վարկերի մարմանըՊետական գանձարանից հերթական 209 մլն դրամն է ուղղվել շուրջ 3600 քաղաքացու անհուսալի վարկերի մարմանը
ՀՀ կառավարությունը հաստատել է ԱՊՀ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի վրա կնիքներ և դրոշմակնիքներ դնելու կարգըՀՀ կառավարությունը հաստատել է ԱՊՀ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի վրա կնիքներ և դրոշմակնիքներ դնելու կարգը
ՉԺՀ-ը պատրաստվում է ՉԺՀ-ը պատրաստվում է "Մեկ գոտի, մեկ ճանապարհ" նախաձեռնության նոր գլուխ բացել՝ դրանում Հայաստանի ներգրավմամբ. չինացի դիվանագետ
Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը. ԱլիշերովՀայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը. Ալիշերով
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր
Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետՀայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ
Դեպի ծով ելք չունեցող Հայաստանը վերահաստատում է ներառական փոխկապակցվածության եւ բաց սահմանների անհրաժեշտությունը. ԱԳ փոխնախարարԴեպի ծով ելք չունեցող Հայաստանը վերահաստատում է ներառական փոխկապակցվածության եւ բաց սահմանների անհրաժեշտությունը. ԱԳ փոխնախարար
Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի օգուտները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. ՌԴ փոխարտգործնախարարՀայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի օգուտները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. ՌԴ փոխարտգործնախարար
Team-ը հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզումTeam-ը հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության փաստԲացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության փաստ
ԱԺ-ն ընդունել է Հարկային օրենսգրքի՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերը ներկայացնելու ժամկետի հետաձգմանն առնչվող փոփոխություններըԱԺ-ն ընդունել է Հարկային օրենսգրքի՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերը ներկայացնելու ժամկետի հետաձգմանն առնչվող փոփոխությունները
Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհըԿոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը
ԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավորԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավոր
Հայաստանը զբոսաշրջային համագործակցություն է հաստատում Ֆրանսիայի Էլզաս շրջանի հետՀայաստանը զբոսաշրջային համագործակցություն է հաստատում Ֆրանսիայի Էլզաս շրջանի հետ
2024 թվականին ստացված եկամուտների համար 900 հազար ֆիզիկական հայտարարատուներից հաշվետու են եղել ընդամենը 35 հազարը2024 թվականին ստացված եկամուտների համար 900 հազար ֆիզիկական հայտարարատուներից հաշվետու են եղել ընդամենը 35 հազարը
Վարկավորման պահպանվող ակտիվությունը հայկական բանկերին թույլ է տալիս երկնիշ տեմպերով ավելացնել շահույթըՎարկավորման պահպանվող ակտիվությունը հայկական բանկերին թույլ է տալիս երկնիշ տեմպերով ավելացնել շահույթը
Կառավարող խմբակցությունն առաջարկում է հետաձգել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետըԿառավարող խմբակցությունն առաջարկում է հետաձգել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետը
Ավարտվել է «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացըԱվարտվել է «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը
Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմիցՀատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները
Փաշինյանն ընդգծել է պետական շահերի սպասարկմանն ուղղված ընդհանուր տնտեսական ճանապարհային քարտեզի մշակման կարևորությունըՓաշինյանն ընդգծել է պետական շահերի սպասարկմանն ուղղված ընդհանուր տնտեսական ճանապարհային քարտեզի մշակման կարևորությունը
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. ապրիլի 14-18-ը դոլարային գործարքների անկումն ուղեկցվել է ռուբլով գործարքների կտրուկ աճովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. ապրիլի 14-18-ը դոլարային գործարքների անկումն ուղեկցվել է ռուբլով գործարքների կտրուկ աճով
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը
Ընդդիմությունն առաջարկել է կասեցնել անշարժ գույքի հարկի աճի գործընթացը, իշխանությունը դեմ էԸնդդիմությունն առաջարկել է կասեցնել անշարժ գույքի հարկի աճի գործընթացը, իշխանությունը դեմ է
Հարթակների բարեկարգում՝ ուղևորների հարմարավետության համարՀարթակների բարեկարգում՝ ուղևորների հարմարավետության համար
ԶՊՄԿ գլխավոր տնօրենն անձամբ շփվում է գործարանի աշխատակիցների հետ  ԶՊՄԿ գլխավոր տնօրենն անձամբ շփվում է գործարանի աշխատակիցների հետ
ՎԶՄԲ-ը Հայաստանին 102 մլն եվրո վարկ կտրամադրի բժշկական ծառայությունների որակի բարձրացման համարՎԶՄԲ-ը Հայաստանին 102 մլն եվրո վարկ կտրամադրի բժշկական ծառայությունների որակի բարձրացման համար
Հայաստանի պետբյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանըՀայաստանի պետբյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանը
Ահաբեկում, դիմակահանդես, կաթվածահար բիզնես․ՊԵԿ-ը Հայաստանը դարձնում է անհրապույր բիզնեսի համար․Վահրամ ՄիրաքյանԱհաբեկում, դիմակահանդես, կաթվածահար բիզնես․ՊԵԿ-ը Հայաստանը դարձնում է անհրապույր բիզնեսի համար․Վահրամ Միրաքյան
Կառավարությունը հավանություն է տվել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետների հետաձգմանըԿառավարությունը հավանություն է տվել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետների հետաձգմանը
Փոխվարչապետը ԵՏՀ նախարարի հետ քննարկել Է ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական ցուցանիշներըՓոխվարչապետը ԵՏՀ նախարարի հետ քննարկել Է ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական ցուցանիշները
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
ԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին՝ հանդես կգա մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկովԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին՝ հանդես կգա մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկով
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակըԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ դեպի երկիր զբոսաշրջային հոսքը շարունակում է նվազելՀայաստանի զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ դեպի երկիր զբոսաշրջային հոսքը շարունակում է նվազել
ԱրարատԲանկ-ն ու FMO-ն ընդլայնում են համագործակցությունը 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրովԱրարատԲանկ-ն ու FMO-ն ընդլայնում են համագործակցությունը 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրով
Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում՝ ըստ Global Banking & Finance Review-իԱրդշինբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում՝ ըստ Global Banking & Finance Review-ի
ԵԱԶԲ ԹՆՀ-ը ֆինանսավորել է Հայաստանում առաջին նախագիծը. տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրումԵԱԶԲ ԹՆՀ-ը ֆինանսավորել է Հայաստանում առաջին նախագիծը. տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  փակ է մնում բոլոր տեսակի փոխադրամիջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  փակ է մնում բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
ՀԿԵ-ի 2025 թվականի ներդրումային ծրագիրը կգերազանցի 2 մլրդ դրամըՀԿԵ-ի 2025 թվականի ներդրումային ծրագիրը կգերազանցի 2 մլրդ դրամը
Հայաստանի հարկային համակարգի աքիլեսյան գարշապարըՀայաստանի հարկային համակարգի աքիլեսյան գարշապարը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են կատարելագործել America Airports ընկերության հետ կոնցեսիոն համաձայնագիրըՀայաստանի իշխանությունները ցանկանում են կատարելագործել America Airports ընկերության հետ կոնցեսիոն համաձայնագիրը
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստԿգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվելIDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել
2025 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը նախորդ տարվա բարձր բազայի ֆոնին կդանդաղի մինչև 4,7 տոկոս . ԿԶԵՀ վերլուծաբաններ2025 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը նախորդ տարվա բարձր բազայի ֆոնին կդանդաղի մինչև 4,7 տոկոս . ԿԶԵՀ վերլուծաբաններ
Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են տեղեկատվական համակարգերի ինտեգրման հարցում համագործակցության խորացման հնարավորություններըՀայաստանի և Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են տեղեկատվական համակարգերի ինտեգրման հարցում համագործակցության խորացման հնարավորությունները
Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՎարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է
ԱՄՆ-ը դադարեցրել է ծրագրերի ֆինանսավորումը մի շարք երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում ՝ դրանք համարելով ԱՄՆ-ը դադարեցրել է ծրագրերի ֆինանսավորումը մի շարք երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում ՝ դրանք համարելով "անօգուտ"
Հայաստանում նախատեսվում է գործարկել ՀԸԳՀ-ի իրագործման թվային հարթակՀայաստանում նախատեսվում է գործարկել ՀԸԳՀ-ի իրագործման թվային հարթակ
ԱրարատԲանկ  բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբԱրարատԲանկ բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ
Հայ և իրանցի մաքսայինները քննարկել են Հայ և իրանցի մաքսայինները քննարկել են "Ագարակ" անցակետի աշխատանքը
«Մի դրամի ուժը» «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր«Մի դրամի ուժը» «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
23.04.2025
RUB4.71-0.09
USD389.56-0.57
EUR444.14-3.92
GBP518.15-3.26
CAD281.920.10
JPY27.43-0.38
CNY53.440.09
CHF472.82-7.28