
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունը հարկային քաղաքականությամբ չի զբաղվում, բայց փորձում է աջակցել բիզնեսին։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք վերանայվելու է ՓՄՁ-ների համար շրջանառության հարկը 5 տոկոսից մինչեւ 10 տոկոս բարձրացնելու մասին օրինագիծը։
Ընդ որում, նա հաղորդել է, որ այժմ բիզնեսի հետ խորհրդատվություններ են ընթանում տարբեր ուղղություններով, հիշեցնելով, որ Էկոնոմիկայի նախարարությունում արդեն մի քանի հանդիպում է տեղի ունեցել ոսկեգործության ոլորտի ՓՄՁ-ների հետ: "Հիմա կառավարությունում քննարկումներ են ընթանում, հետո կերևա։ Բայց, ամեն դեպքում, բիզնեսը պետք է հասկանա, որ առանց պատշաճ փաստաթղթաշրջանառության հնարավոր չէ նորմալ տնտեսական գործունեություն ծավալել", - ասել է փոխնախարարը։
RUB | 4.92 | -0.05 |
USD | 381.82 | 0.16 |
EUR | 444.21 | -0.19 |
GBP | 508.28 | -0.66 |
CAD | 275.62 | -0.07 |
JPY | 24.36 | -0.09 |
CNY | 54.05 | 0.02 |
CHF | 474.13 | 0.84 |

