Արմինֆո.2025 թվականի փետրվարի 5-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը միացել է «Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանսի (ԵԿԱԿ) քաղաքացիական ավիացիայի ոլորտում պատահարների/միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթղթին՝ ավիացիայի ոլորտում պատահարների և լուրջ միջադեպերի քննության համագործակցության և փորձի փոխանակման նպատակով։
ԵԿԱԿ-ը հիմնադրվել է 1955 թվականին, իսկ Հայաստանի Հանրապետությունը ԵԿԱԿ-ին անդամակցել է 1996 թվականից: ԵԿԱԿ-ի հիմնական նպատակն է ապահովել 44 անդամ երկրների օդային տրանսպորտի կայուն զարգացումը:
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, փաստաթուղթը ստորագրվել է ԵԿԱԿ-ի 38 անդամ պետությունների ավիացիոն պատահարների քննություն իրականացնող մարմինների կողմից, սակայն Հայաստանի Հանրապետության կողմից չէր ստորագրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժին նախկինում չի եղել։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը ստեղծվել է ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 1325-Լ որոշման հիման վրա։
![]() | 4.63 | -0.01 |
![]() | 392.54 | 0.28 |
![]() | 425.47 | 0.02 |
![]() | 508.14 | 0.05 |
![]() | 273.95 | 1.11 |
![]() | 26.31 | -0.09 |
![]() | 54.14 | -0.02 |
![]() | 445.56 | 0.87 |