Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025 13:18
Նաիրա Բադալյան

Համաշխարհային տնտեսությունը «սպասենք, տեսնենք»-ի ռեժիմում։ Ամունդի Ներդրումային ինստիտուտ

Համաշխարհային տնտեսությունը «սպասենք, տեսնենք»-ի ռեժիմում։ Ամունդի Ներդրումային ինստիտուտ

Արմինֆո. Թեև նախագահական ընտրությունները աշխարհի թիվ մեկ տնտեսություն ունեցող երկրում՝ ԱՄՆ-ում արդեն անցյալ են, այդուամենայնիվ, այսօրվա դրությամբ անհնար է խելամիտ ենթադրություններ անել համաշխարհային տնտեսության զարգացումների մասով, քանի դեռ առկա է անորոշության տարրը կապված Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հավանական գործնական քայլերի հետ։ «Իսկ եթե այլ բան անի, ի՞նչ կլինի այդ սցենարի դեպքում, ինչպե՞ս լավագույնս արձագանքել այդ այլընտրանքային ծայրահեղ սցենարներին», - նման հարցադրմամբ հանդես եկավ «Ամունդի Ներդրումային ինստիտուտի» մակրոքաղաքականության հետազոտությունների ղեկավար Դիդիե Բորովսկին՝ «Ամունդի Ներդրումային կանխատեսում» համաժողովին ներկայացնելով 2025թ․ գլոբալ թեմաները և այն հիմնական «լուսավոր կետերը», որոնք կարող են աջակցել ներդրողներին՝ հաղթահարելու գոյություն ունեցող մարտահրավերները։

Թրամփը և գլոբալ տնտեսությունը

Դիդիե Բորովսկու խոսքով, 2024-ը աչքի էր ընկնում անորոշությամբ, ինչը պայմանավորված էր մի շարք երկրներում սպասվելիք նախագահական ընտրությունների հետ։ Հետևում թողնելով ընտրությունները, 2025-ին շարունակում ենք ապրել անորոշության պայմաններում, բայց արդեն կապված տնտեսական քաղաքականության հետ։ «Գիտեք, թե ով է ԱՄՆ նախագահը, բայց չգիտենք, թե նա գործնականում ինչ քայլեր կձեռնարկի», - հավելում է նա։

2024-ի արդյուքներով ԱՄՆ-ն գրանցել է ՀՆԱ 3% աճը, ինչը, նրա խոսքով, դրական առումով զարմացրել է փորձագետներին։ Մինչդեռ 18 ամիս առաջ շատերը ակնկալում էին ռեցեսիա Միացյալ Նահանգներում։

Բորովսկու գնահատմամբ, ԱՄՆ տնտեսությունը նախագահ Թրամփի պաշտոնավարման ընթացքում չի շեղվի իր ռելսերից, բայց 12-18 ամսվա հորիզոնում ՀՆԱ աճը կարող է դանդաղել և մոտենալ իր պոտենցիալին։ «Մենք հավատացած ենք, որ աճի ներկայիս տեմպը ԱՄՆ-ում չի կարող պահպանվել, քանի որ պոտենցիալ աճը Միացյալ Նահանգներում ավելի մոտ է 2%-ի։ Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ բիզբես ցիկլը մոտակա 12 ամիսներին կվերադառնա այդ ցուցանիշին։ Այս տարի 1,9% աճ է ակնկալվում», - ասում է նա․

Այդ ընթացքում հիասթափեցնող են տնտեսական զարգացումները Եվրոպայում, որտեղ մեկ տարի առաջ խոսվում էր աճի մասին։ Մասնավորապես, Գերմանիայում, որն ի դեպ ԵՄ խոշորագույն տնտեսությունն է, երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է ռեցեսիա։ Այս երկրի համար բեկումնային կարող են լինել փետրվարի վերջում սպասվելիք խորհրդարանական ընտրությունները և հայեցակարգային որոշակի փոփոխությունները, ֆիսկալ քաղաքականության վերանայումը։ «Եվրոպայում պոտենցիալ աճը շատ ավելի ցածր է, քան ԱՄՆ-ում, բայց ոչ այնքան ցածր, ինչքան գրանցվում է վերջին 2 տարիներին։ Կարծում ենք, որ եթե իրական աշխատավարձը բարձրանա, ներքին տնտեսությունների վիճակը պետք է ինչ-որ չափով բարելավվի, մինչև տարեվերջ ակնկալում ենք թույլ աճի տեմպ՝ 0,7%-ի մոտ», - նկատում է փորձագետը, հավելելով, որ ԵՄ պոտենցիալ աճր կազմում է շուրջ 1%։

Հնդկաստանում պոտենցիալ ՀՆԱ աճը մոտակա տարիներին գնահատվում է մոտ 6%, Չինաստանում պոտենցիալ աճը նվազում է և մոտենում 3%-ի։

«Այսպիսով, գլոբալ տնտեսության աճը կազմել է 3%, ինչն այնքան էլ բարձր ցուցանիշ չէ․ այն զիջում է վերջին 20 տարիների ցուցանիշներին», - նշում է փորձագետը։ Միևնույն ժամանակ, նկատում է նա, պետք է գիտակցել, որ վերջին տարիներին գլոբալ տնտեսությունն ապացուցել է իր դիմակայունությունը։

Ըստ այդմ, ընթացիկ տարվա համար «Ամունդիում» նախատեսում են 3% գլոբալ աճ 6%-ոց պոտենցիալի պայմաններում։

Ինչպես իրեն կդրսևորի գնաճը

Դոնալդ Թրամփի բոլոր գործողությունները ինչ որ պահի կարող են բերել ԱՄՆ-ում գնաճի։ Օրինակ, նրա կողմից խոստացված ներգաղթյալների արտաքսումը կարող է ազդել աշխատաշուկայի վրա, բերել աշխատավարձերի բարձրացման, հետևապես՝ սպառողական ապրանքների գնաճի։ «Սպառողները պետք է դիմանան ավելի բարձր գներին, եթե նա անի այն, ինչ խոստացել է դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ», - հավելում է նա։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի գործողությունները դժվար թե ԵՄ-ում գնաճի հանգեցնեն, ըստ այդմ այս պահին կարիք չկա վերանայել քաղաքականությունը Եվրոգոտում։ «Մենք հավատացած ենք, որ այս տարի Եվրոպական ներդրումային բանկը շարունակելու է տոկոսադրույքների իջեցման քաղաքականությունը», - նշում է «Ամունդի» Ներդրումային ինստիտուտի մակրո քաղաքականության հետազոտությունների ղեկավար։

Այսպիսով, չնայաց դեռևս առկա գնաճային ճնշումներին, գլոբալ մակարդակում պատկերը վկայում է, որ այն արդեն իսկ հասել է իր պիկին և հիմա գնում է դեպի նվազում։ Փորձագետի կանխատեսմամբ, առաջիկայում հնարավոր կլինի գնաճը պահել 2-3%-միջակայքում։ «Բայց և այնպես, գնաճային տատանողականությունը «նոր աշխարհում ավելի բարձր կլինի, որը կբարդացնի Կենտրոնական բանկերի գործը», - նկատում է նա։

ԿԲ-ների արձագանքը

«Այս պահին դեռ ԱՄՆ Ֆեդռեզեռվը (Կենտրոնական բանկը՝ Fed -խմբ․) «սպասենք, տեսնենք»-ի ռեժիմում է, ինչպես և մենք», - նշում է  Բորովսկին։ Ըստ նրա, դա Կենտրոնական բանկի տեսանկյունից ամենառոցիոնալ որոշումն է։

Ամեն դեպքում, «Ամունդի» ներկայացուցչի խոսքով, պետք չէ ակնկալել Կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների ագրեսիվ իջեցում, ինչպես անցյալում՝ 2010-ականներին։ Աշխարհը էլ չի վերադառնա ցածր տոկոսադրույքների դարաշրջան, հավելում է նա։

«Սակագնային իրողություններ»

Դիդիե Բորովսկու գնահատմամբ, Թրամփի երկրորդ պաշտոնավարման ժամանակաշրջանը աչքի չի ընկնի կտրուկ փոփոխություններով, նա ավելի զգուշորեն է գործելու։ Սակագնային քաղաքականության մասով նույնպես չեն լինի կտրուկ շարժեր, ընթացքը կրելու է աստիճանական բնույթ և կրառվելու է ոչ բոլոր երկրների հանդեպ, քանի որ Սպիտակ տանն էլ գիտակցում են, որ դա կարող է շոկային լինել հենց ԱՄՆ տնտեսության համար։

Այսպես, ակնկալվում է, որ անվանական ՀՆԱ-ով աշխարհի երկրորդ խոշոր տնտեսություն ունեցող Չինաստանի իշխանությունները կհայտարարեն ֆիսկալ խթանի մասին միայն առաջին եռամսյակի ավարտի դրությամբ։ «Իրենք էլ «սպասենք, տեսնենք»-ի ռեժիմում են, որովհետև հստակ չգիտեն, թե Թրամփը սակագների մասով ինչ որոշում կկայացնի և այդ ֆիսկալ խթանը կախված կլինի այն շոկից, որի հետևանքները իրենք պիտի հաղթահարեն։ Մի բան հստակ է՝ իրենք գործելու են այնպես, որպեսզի խուսափեն ուժեղ տնտեսական շոկից սակագնային քաղաքականության հետևանքով, ուստի աստիճանական դանդաղում է կանխատեսվում Չինաստանի պարագայում», - նշում է նա։

Պետական պարտքի աճը որպես ցուցանիշ

Փորձագետը հիշեցնում է, որ ԱՄՆ աճի հիմնական աղբյուրը պետական պարտքն է։ «ԱՄՆ տնտեսությունը անհայտ տարածքում է – առաջին անգամ իր պատմության մեջ տնտեսությունը, որն աշխատում է լրիվ զբաղվածության ցուցանիշով, ունի մեծ դեֆիցիտ։ Սովորաբար, երբ մոտդ լիարժեք զբաղվածություն է, դեֆիցիտդ սկսում է իջնել, իսկ պարտքդ վերահսկելի է։ Իրենք այդ հնարավորթյունը չեն օգտագործում՝ ուժեղ աճի շնորհիվ կարգավորելու իրենց ֆիսկալ վիճակը։ Գործնականում դա նշանակում է, որ ինչ ոչ պահի, առաջիկա տարիներին ԱՄՆ տնտեսությունը կունենա ռեցեսիա ու այդ ժամանակ դեֆիցիտը անխուսափելիորեն կբարձրանա», - ասում է նա։

«Ֆիսկալ տարածքը փոքրացել է ամենուր, գրեթե բոլոր երկրները գրանցում են պետական պարտքի աճ և այդ պարագայում նրանց հնարավորությունները հաղթահարելու շոկերը ավելի կրճատվում են։ Դա կարող է բերել մակրոտատանողականության, պարտատոմսերի գնի բարձրացման, կփոքրացնի ֆիսկալ քաղաքականության ճկունությունը», - պնդում է Դիդիե Բորովսկին։

Դոլարի ապագան

«Ամունդի»-ի ներկայացուցչի խոսքով, թեև մինչ այսօր ամերկյան դոլարը շատերի համար շարունակում է մնալ «ապահով ապաստարան» (safe haven), փորձագետները չեն կարծում, որ այն կպահպանի իր դիրքերը ամբողջ տարվա ընթացքում։ «Մենք ակնկալում ենք, որ դոլարը ինչ-որ պահի կարժեզրկվի կամ վերաարժեզրկվի», - նշում է նա։

«Հոռետեսությունն» այստեղ անելիք չունի

Կապիտալի շուկաներում կա հետաքրքիր զարգացում, որն ազդում է ցուցանիշների վրա, նկատում է փորձագետը։ Բորովսկու պնդմամբ, այլևս «7 հրաշալիները» չեն շարժիչ ուժը, ԱՄՆ կապիտալի շուկայի հատվածն էլ հիմա հնարավորություններ է ընձեռնում ներդրողներին։ Այստեղ ավելի ցածր են հարկերը, ինչից կօգտվեն բոլոր ընկերությունները, այդ թվում նաև փոքր և միջին չափի։ Ըստ այդմ S&P 500-ի կատարողականը հիմա շատ ավելի բարձր է, քան անցյալ տարի էր։

«Պետք չէ չափազանց հոռետես լինել նաև Եվրոպայի հարցում», - հորդորում է փորձագետը։ Այո, կան կառուցվածքային թուլություններ, արտադրողականությունը, ներքին սպառումը, ինչպես նաև ներդրումները ցածր մակարդակի վրա են։ Բոլոր թվերը ցույց են տալիս, որ շատ թույլ աճ է լինելու տարվա սկզբին, բայց «Ամունդիում» հավատացած են, որ եվրոյի գոտում կան ահռելի հնարավորություններ, որոնք կարելի է մոբիլիզացնել։

«Մոտակա ամիսներին Եվրոգոտում ֆիսկալ հստակությունը կմեծանա և ինչ որ պահի՝ 2026-ի կեսերին տեղի կունենա ցիկլիկ վերականգնում ու վերադարձ պոտենցիալ աճի մակարդակին։ Ամեն դեպքում, այստեղ և ամենուր «հոռետեսությունը»  լավագույն օգնականը չէ, առավել արդյունավետ կլինի պատշաճ հեջավորումը», - եզրափակում է «Ամունդի Ներդրումային ինստիտուտի» մակրոքաղաքականության հետազոտությունների ղեկավար Դիդիե Բորովսկին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Հայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնինՀայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Համաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանումՀամաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանում
2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտները
ԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համարԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համար
Հայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցերՀայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր
ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծըԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ ԿարապետյանՀայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ Կարապետյան
Հայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվումՀայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվում
«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները
Ադրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց ՀայաստանԱդրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց Հայաստան
Վրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ովՎրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ով
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
14.01.2026
RUB4.840.01
USD380.33-0.50
EUR443.24-1.04
GBP511.62-1.32
CAD273.87-0.44
JPY23.97-0.01
CNY54.54-0.05
CHF474.82-2.17