Երկուշաբթի, 13 Հունվարի 2025 14:38
Ալինա Հովհաննիսյան

Գևորգ Պապոյանը՝ "Չոր նավահանգիստ" նախագծի մասին. մենք մտածում ենք նաև ավելի խորքային տնտեսական ուսումնասիրության մասին՝ կապված տնտեսական հետևանքների վերջնական հաշվարկների հետ

Գևորգ Պապոյանը՝ "Չոր նավահանգիստ" նախագծի մասին. մենք մտածում ենք նաև ավելի խորքային տնտեսական ուսումնասիրության մասին՝ կապված տնտեսական հետևանքների վերջնական հաշվարկների հետ

Արմինֆո. Ելնելով Գյումրիում "Չոր նավահանգիստ" ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման արդյունքներից՝ կարող ենք արձանագրել, որ կառավարության "Խաղաղության խաչմերուկ" նախագծի իրականացման և տարածաշրջանում խաղաղության հաստատման դեպքում "Չոր նավահանգիստի" իրականացումն անհետաձգելի է: Այդ մասին հունվարի 13 - ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

 

"Եվ այդ իմաստով "Չոր նավահանգիստը" լուրջ տարածաշրջանային հանգույց կդառնա", - ընդգծել է նա:

 

Նախարարը նշել է, որ "Խաղաղության խաչմերուկ" նախագծի վերաբերյալ քաղաքական հայտարարություններից զատ իրականացվում են նաև որոշակի գործողություններ: Նա այս առումով ընդգծել է, որ կառավարության նախաձեռնությունը ոչ միայն գաղափարախոսություն է, այլև կոնկրետ ծրագիր, որն, առաջին հերթին, պահանջում է Հյուսիս-Հարավ ճանապարհի գործարկում: Այդ կապակցությամբ նա հայտարարել է, որ այսօր Հյուսիս-հարավ ուղղությամբ աշխատանքները բավականին ինտենսիվ են ընթանում։ Այնուհետև, նախարարի խոսքով, կընթանա երկաթուղային ցանցի զարգացման փուլը։ Նա այդ համատեքստում վկայակոչել է "Տետրատեկ" ընկերության կողմից պատրաստված տեխնիկատնտեսական հիմնավորումը, որում նշված են իրականացման համար անհրաժեշտ կոնկրետ գործողությունները։

 

«Մենք մտածում ենք նաև ավելի խորքային տնտեսական ուսումնասիրության մասին, որը կապված է տնտեսական հետևանքների վերջնական հաշվարկների հետ: Եվ այդ իմաստով լրացուցիչ 50 մլն դոլարի ներդրում կպահանջվի։ Արդեն բանակցություններ են ընթանում տարբեր ընկերությունների հետ։ Բնականաբար, սա գործընթաց է, որը պետք է ընթանա "Խաղաղության խաչմերուկ" նախագծի իրականացմանը զուգահեռ», - ընդգծել է նա։

 

Հիշեցնենք, որ առաջին անգամ "Չոր նավահանգիստ" ծրագրի մասին հայտարարվել էր 2021 թվականի գարնանը՝ այն ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կողմից։ «Չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկը նախատեսվում է կառուցել Շիրակ օդանավակայանի հարակից տարածքում, որը սահմանակից կլինի ինչպես օդանավակայանին, այնպես էլ երկաթուղուն և "Հյուսիս-հարավ" մայրուղուն: «Չոր նավահանգիստը» նախատեսված է որպես բազմաֆունկցիոնալ և մուլտիմոդալ հանգույց այն տեղական և միջազգային ընկերություններին սպասարկելու համար, որոնց անհրաժեշտ է գործառնական ընթացակարգ մաքսային գործընթացների համախմբման համար, ինչը կարող է օգնել վերջիններիս նվազեցնել գործառնական ծախսերը: Ըստ նախանշված նպատակների՝ Գյումրիում ստեղծվող "Չոր նավահանգիստ" արդյունաբերական պարկը կապահովի Հայաստանի ՀՆԱ-ի 3% - ը։

 

Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստել է նիդերլանդական MTBS միջազգային խորհրդատվական ընկերությունը: Գյումրիում "Չոր նավահանգիստ" հայեցակարգի հեղինակը Շառլ Մալասն է:

 

2024 թվականի հունվարին Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում նա հայտարարել էր, որ առաջին փուլում "Չոր նավահանգիստ" նախագծի իրականացման համար կպահանջվի 45 մլն դոլարի ներդրում, որից 7.9 մլն դոլարը՝ կառավարության կողմից, 37.1 մլն դոլարը՝ օպերատոր ընկերության կողմից։ Նա հաղորդել է, որ նախագծով հետաքրքրված են մի շարք միջազգային հեղինակավոր ընկերություններ, ինչպես նաև՝ մի շարք բանկեր, այդ թվում՝ Համաշխարհային բանկը: "Չոր նավահանգստի" օպերատորը, ըստ փորձագետի, պետք է դառնա փորձառու միջազգային ընկերություն, որի գործընկերը կլինի Հայաստանի կառավարությունը: "Չոր նավահանգիստ" նախագծում ՕՈՒՆ-ի ծավալն առաջիկա 5 տարում կկազմի շուրջ 300-400 մլն դոլար, իսկ նախագծի իրականացման տարբեր փուլերում' շինարարության ընթացքում եւ արդեն անմիջապես գործարկման ժամանակ, կստեղծվեն մի քանի հազար աշխատատեղեր:

 

Ինչպես նշվել է, նախագծի շրջանակում երթուղին սկիզբ կառնի Հնդկաստանի երկաթուղուց, այնուհետև կշարժվի դեպի իրանական Չաբահար նավահանգիստ և, անցնելով Իրանի ողջ տարածքով, կհասնի Հայաստան, որից հետո՝դեպի Վրաստանի Փոթի նավահանգիստ: Նախագիծն առավել արդյունավետ կդառնա "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի Տրանշ 4-ի ճանապարհային հատվածի շահագործմամբ, որի շնորհիվ Սյունիքում բեռնատարների համար նախատեսված ճանապարհահատվածը կկրճատվի 40% - ով:

 

 «Մենք ակնկալում ենք, որ նախագծի գործարկումից հետո բեռնափոխադրումների ծավալը կավելանա: Մասնավորապես, 2046 թվականին "Չոր նավահանգստով", մեր գնահատմամբ, կանցնի 38 հազար կոնտեյներ, իսկ միայն ավտոճանապարհով կանցնի մոտ 1 մլն տոննա բեռ", - ասել է Մալասը։

 

Ըստ նախնական գնահատականների՝ "Չոր նավահանգիստ" նախագիծը կարող է գործարկվել 5-7 տարվա կտրվածքով։

 

Հիշեցնենք, որ 2024թ. հունվարի 16-ին Հայաստանի ներդրումային կոմիտեն հավանություն էր տվել Գյումրիում <Չոր նավահանգիստ> արդյունաբերական պարկի կառուցման ներդրումային նախագծին։

 

Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաղորդել է, որ, ընդհանուր առմամբ, ասֆալտապատվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 38 կմ ճանապարհ, որից 20 կմ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածն է (Տրանշ 3), իսկ 5 կմ՝ դեպի այդ ճանապարհ տանող  ճանապարհների երկարությունը, 13 կմ-ը վերանորոգվել է Աշտարակ-Թալին հատվածում: "Աշխատանքները շարունակվում են ՝ հաշվի առնելով սեզոնայնությունը", - նշել է նա:

 

Ընդ որում,  նախարարը հաղորդել է, որ արդեն վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր են կնքվել Քաջարանում 7կմ երկարությամբ թունելի կառուցման, Սիսիան-Քաջարան (60կմ) և Գյումրին շրջանցող (23կմ) ճանապարհի կառուցման համար: "Այդ բոլոր աշխատանքները 2025 թվականին իրականացվելու են մեծ ընդգրկմամբ", - եզրափակել է նա:

 

Հիշեցնենք, որ "Հյուսիս-Հարավը" անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից մեկն է ։ Այդ ճանապարհն Իրանի հետ սահմանից մինչեւ Վրաստանի հետ սահման 556 կմ տարածությունը կկրճատի մինչեւ490 կմ։ Ճանապարհն էապես կհեշտացնի ելքը դեպի Սև ծով՝ ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. փետրվարի 3-7-ը խիստ ակտիվացել են դոլարային գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. փետրվարի 3-7-ը խիստ ակտիվացել են դոլարային գործարքները
Միանգամից երկու նոր առաջարկ Կոնվերս Բանկի Mastercard քարտապաններինՄիանգամից երկու նոր առաջարկ Կոնվերս Բանկի Mastercard քարտապաններին
ԶՊՄԿ-ն սկսել է արտադրության սաբոտաժը հրահրող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթացԶՊՄԿ-ն սկսել է արտադրության սաբոտաժը հրահրող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց
Էկոնոմիկայի փոխնախարար. Բիզնեսը պետք է հասկանա, որ առանց պատշաճ փաստաթղթաշրջանառության անհնար է նորմալ տնտեսական գործունեություն ծավալելԷկոնոմիկայի փոխնախարար. Բիզնեսը պետք է հասկանա, որ առանց պատշաճ փաստաթղթաշրջանառության անհնար է նորմալ տնտեսական գործունեություն ծավալել
Ոսկերչական իրեր վաճառողներն առաջարկում են Ոսկերչական իրեր վաճառողներն առաջարկում են "ստվերն" արմատախիլ անելու սեփական բանաձևը
Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը հույս ունի առաջիկա 5 տարում ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում իրականացնելԶբոսաշրջության կոմիտեի ղեկավարը հույս ունի առաջիկա 5 տարում ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում իրականացնել
Մենք չենք հաղթահարի հաշվապահների և իրավաբանների ծախսերը. ՓՄՁ ներկայացուցիչը՝ վերանայված շրջանառության հարկի մասինՄենք չենք հաղթահարի հաշվապահների և իրավաբանների ծախսերը. ՓՄՁ ներկայացուցիչը՝ վերանայված շրջանառության հարկի մասին
Ոսկերչական իրեր վաճառողները կորցնում են իրենց մրցունակությունը: Ֆինանսների նախարարությունը լուծում ունիՈսկերչական իրեր վաճառողները կորցնում են իրենց մրցունակությունը: Ֆինանսների նախարարությունը լուծում ունի
Զբոսաշրջության կոմիտեն մտադիր է կենտրոնանալ կազմակերպված զբոսաշրջության զարգացման վրաԶբոսաշրջության կոմիտեն մտադիր է կենտրոնանալ կազմակերպված զբոսաշրջության զարգացման վրա
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահը կոչ է անում հետաձգել շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացման մասին փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետներըՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահը կոչ է անում հետաձգել շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացման մասին փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետները
2024 թվականի ընթացքում 725 138 բաժանորդի մոտ իրականացվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում2024 թվականի ընթացքում 725 138 բաժանորդի մոտ իրականացվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում
ԶՊՄԿ-ում ակնկալում են, որ օրինախախտներն իրավական պատասխանատվություն կկրենԶՊՄԿ-ում ակնկալում են, որ օրինախախտներն իրավական պատասխանատվություն կկրեն
ԶՊՄԿ-ը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ ձեռնարկությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբԶՊՄԿ-ը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ ձեռնարկությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշըFitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը
Իրավապաշտպան ՀԿ-ները Հայաստանի իշխանություններից պահանջում են վերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման նախկին համակարգինԻրավապաշտպան ՀԿ-ները Հայաստանի իշխանություններից պահանջում են վերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման նախկին համակարգին
ԵԱՏՄ արտահանման համար հայկական ապրանքները թվային մակնշում կանցնենԵԱՏՄ արտահանման համար հայկական ապրանքները թվային մակնշում կանցնեն
Էկոնոմիկայի նախարարը լույս է տեսնում Էկոնոմիկայի նախարարը լույս է տեսնում "Ամուլսարի թունելի" վերջում
էկոնոմիկայի նախարար. ԶՊՄԿ-ում իրավիճակի լուծումը արհմիության, ձեռնարկության ղեկավարության եւ աշխատողների իրավասության ներքո էէկոնոմիկայի նախարար. ԶՊՄԿ-ում իրավիճակի լուծումը արհմիության, ձեռնարկության ղեկավարության եւ աշխատողների իրավասության ներքո է
Փաստաբանը խաղային բիզնեսի և փաստաբանական գործունեության հարկման օրինակով ցույց է տվել պետության Փաստաբանը խաղային բիզնեսի և փաստաբանական գործունեության հարկման օրինակով ցույց է տվել պետության "հոգատարությունը" ՀՀ քաղաքացիների բարեկեցության նկատմամբ
Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՀ մշտական ներկայացուցչի հետԷկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՀ մշտական ներկայացուցչի հետ
Հայաստանը վերանայում է Քաջարանի թունելի շինարարության ֆինանսավորման համար ԿԶԵՀ-ի հետ 200 մլն դոլար ներդրումային վարկի տրամադրման շուրջ համաձայնագիրըՀայաստանը վերանայում է Քաջարանի թունելի շինարարության ֆինանսավորման համար ԿԶԵՀ-ի հետ 200 մլն դոլար ներդրումային վարկի տրամադրման շուրջ համաձայնագիրը
Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել ԱՄՀ-ում երկրի քվոտայի 50 տոկոսով ավելացմանըՀայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել ԱՄՀ-ում երկրի քվոտայի 50 տոկոսով ավելացմանը
ԿԶԵՀ-ը 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ ՀՀ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակովԿԶԵՀ-ը 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ ՀՀ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2025թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը
Քաջարանում կրքերը թեժանում են․ օր 6-րդՔաջարանում կրքերը թեժանում են․ օր 6-րդ
2024 թվականի ընթացքում Հայաստանի կռավարությունը հարկ վճարողներին վերադարձրել է մոտ  1 միլիարդ դոլար. Փաշինյան2024 թվականի ընթացքում Հայաստանի կռավարությունը հարկ վճարողներին վերադարձրել է մոտ 1 միլիարդ դոլար. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալները 2024թ. արդյունքներով հասել են գրեթե  3 տրլն դրամիՀայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալները 2024թ. արդյունքներով հասել են գրեթե 3 տրլն դրամի
ՊԵԿ ղեկավար. 2024 թվականի եկամուտների համար արդեն հարկայինին հաշվետու է եղել 4 հազար 451 մարդՊԵԿ ղեկավար. 2024 թվականի եկամուտների համար արդեն հարկայինին հաշվետու է եղել 4 հազար 451 մարդ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024 թվին դանդաղել է՝ 9,4%-ից մինչեւ 8%Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024 թվին դանդաղել է՝ 9,4%-ից մինչեւ 8%
Հայաստանը միացել է ԵԿԱԿ-ի փաստաթղթին՝ ավիացիայի ոլորտում պատահարների և լուրջ միջադեպերի քննության համագործակցության և փորձի փոխանակման նպատակով։Հայաստանը միացել է ԵԿԱԿ-ի փաստաթղթին՝ ավիացիայի ոլորտում պատահարների և լուրջ միջադեպերի քննության համագործակցության և փորձի փոխանակման նպատակով։
Իշխանությունները ՓՄՁ-ներին խեղդում են նոր հարկային տուրքերով. ակցիա կառավարության մոտԻշխանությունները ՓՄՁ-ներին խեղդում են նոր հարկային տուրքերով. ակցիա կառավարության մոտ
Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը պրոֆիլային նախարարության հետ համատեղ կմշակի ճյուղի զարգացման համար համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզՀայաստանի պոլիտեխնիկական համալսարանը պրոֆիլային նախարարության հետ համատեղ կմշակի ճյուղի զարգացման համար համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ
Համաշխարհային տնտեսությունը «սպասենք, տեսնենք»-ի ռեժիմում։ Ամունդի Ներդրումային ինստիտուտՀամաշխարհային տնտեսությունը «սպասենք, տեսնենք»-ի ռեժիմում։ Ամունդի Ներդրումային ինստիտուտ
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հայկական գինիները ներկայացնում է ճապոնական շուկայումԽաղողագործության և գինեգործության հիմնադրամը հայկական գինիները ներկայացնում է ճապոնական շուկայում
Հայաստանի իշխանությունները նախատեսում են երկարաձգել իրենց պարտատոմսերը թողարկող մասնավոր ընկերությունների համար հարկային արտոնությունների ժամկետներըՀայաստանի իշխանությունները նախատեսում են երկարաձգել իրենց պարտատոմսերը թողարկող մասնավոր ընկերությունների համար հարկային արտոնությունների ժամկետները
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են վիզային ռեժիմի դյուրացման հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունները
ԿԲ ղեկավար. 2024 թվականին բիզնես-վարկավորման աճը որոշակի իմաստով թույլ կտա հասնել 2025թ. համար կանխատեսվող տնտեսական ակտիվության մակարդակինԿԲ ղեկավար. 2024 թվականին բիզնես-վարկավորման աճը որոշակի իմաստով թույլ կտա հասնել 2025թ. համար կանխատեսվող տնտեսական ակտիվության մակարդակին
Մարտին Գալստյան. Հայաստանում տնտեսական ակտիվությունը թուլանում է, և չափազանց անորոշ են աշխատաշուկայի զարգացման հեռանկարներըՄարտին Գալստյան. Հայաստանում տնտեսական ակտիվությունը թուլանում է, և չափազանց անորոշ են աշխատաշուկայի զարգացման հեռանկարները
2025 թվականի առաջին ամսվա ընթացքում Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 40.3% - ով գերազանցել են 2024 թվականի ցուցանիշը2025 թվականի առաջին ամսվա ընթացքում Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 40.3% - ով գերազանցել են 2024 թվականի ցուցանիշը
Հայաստանում կբացվի Իտալիայի ներդրումների և առևտրի գործակալությունՀայաստանում կբացվի Իտալիայի ներդրումների և առևտրի գործակալություն
Հայաստանի ՀՆԱ աճը 2024 թվականին զգալիորեն ցածր կլինի 2023 թվականի ցուցանիշից.  «Լույս» հիմնադրամՀայաստանի ՀՆԱ աճը 2024 թվականին զգալիորեն ցածր կլինի 2023 թվականի ցուցանիշից.  «Լույս» հիմնադրամ
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը ԶՊՄԿ-ի աշխատակիցներին կոչ է անում գնալ կառուցողական բանակցությունների կամ գործադուլ նախաձեռնել օրինական ճանապարհովՀայաստանի գործատուների հանրապետական միությունը ԶՊՄԿ-ի աշխատակիցներին կոչ է անում գնալ կառուցողական բանակցությունների կամ գործադուլ նախաձեռնել օրինական ճանապարհով
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը 0.1% ազդեցություն կունենա գնաճի վրաՀասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը 0.1% ազդեցություն կունենա գնաճի վրա
2024 թվականին Հայաստանը պետական պարտքն ավելացրել է մոտ 1 մլրդ դոլարով2024 թվականին Հայաստանը պետական պարտքն ավելացրել է մոտ 1 մլրդ դոլարով
Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7%-ից մինչեւ 6,75%Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7%-ից մինչեւ 6,75%
«Ամունդին» գրեթե բոլոր շուկաներում երկնիշ աճ է ակնկալում։ Ամունդիի Պատվիրակված ներդրումային լուծումների բաժնի համաղեկավար«Ամունդին» գրեթե բոլոր շուկաներում երկնիշ աճ է ակնկալում։ Ամունդիի Պատվիրակված ներդրումային լուծումների բաժնի համաղեկավար
Հայաստանն ու Չեխիան քննարկել են կոշտ կենցաղային թափոնների մշակման ոլորտում փոխգործակցության հնարավորությունըՀայաստանն ու Չեխիան քննարկել են կոշտ կենցաղային թափոնների մշակման ոլորտում փոխգործակցության հնարավորությունը
ԱրմԻնֆո-ն թողարկել է իր ԱրմԻնֆո-ն թողարկել է իր "Հայկական բանկերը քարտային բիզնեսում" 30-րդ տեղեկագիրը
IDBank-ի նոր մասնաճյուղը՝ Արմավիր քաղաքումIDBank-ի նոր մասնաճյուղը՝ Արմավիր քաղաքում
Ամունդի ներդրումային հեռանկարներ 2025 թ․։ Ռիսկերի խելամիտ կառավարման ուղիներ ու ռազմավարական մոտեցումԱմունդի ներդրումային հեռանկարներ 2025 թ․։ Ռիսկերի խելամիտ կառավարման ուղիներ ու ռազմավարական մոտեցում
Վճարի՛ր IDBank-ի Mastercard-ով և ստացի՛ր 5% idcoinՎճարի՛ր IDBank-ի Mastercard-ով և ստացի՛ր 5% idcoin
ՀՀ ֆինանսների նախարարը Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ քննարկել է Հայաստանի հարկային քաղաքականությունըՀՀ ֆինանսների նախարարը Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ քննարկել է Հայաստանի հարկային քաղաքականությունը
Ամերիաբանկը Եվրոպական ներդրումային բանկից ներգրավել է 105 մլն եվրոյի վարկ՝ ֆինանսավորելու Հայաստանի ՓՄՁ-ներըԱմերիաբանկը Եվրոպական ներդրումային բանկից ներգրավել է 105 մլն եվրոյի վարկ՝ ֆինանսավորելու Հայաստանի ՓՄՁ-ները
2024 թվականին մասնավոր փոխանցումներում սկսել են նշմարվել ոսկուն եւ ադամանդին առնչվող 2024 թվականին մասնավոր փոխանցումներում սկսել են նշմարվել ոսկուն եւ ադամանդին առնչվող "գորշ գործարքներ" Հոնկոնգի, ԱՄԷ-ի եւ մի շարք օֆշորային գոտիների հետ
2024 թվականին ստացած եկամուտների համար Հայաստանում պետք է հաշվետու լինի մոտ 900 հազար մարդ։ 2023թ. 120 հազար հայտարարատու ֆիզիկական անձանցից հաշվետու է եղել 60 հազարից պակաս ֆիզիկական անձ 2024 թվականին ստացած եկամուտների համար Հայաստանում պետք է հաշվետու լինի մոտ 900 հազար մարդ։ 2023թ. 120 հազար հայտարարատու ֆիզիկական անձանցից հաշվետու է եղել 60 հազարից պակաս ֆիզիկական անձ 
Կոպենհագենում քննարկվել են ԵՄ ածխածնային արտադրանքի ներմուծման սահմանափակումներին առնչվող խնդիրներըԿոպենհագենում քննարկվել են ԵՄ ածխածնային արտադրանքի ներմուծման սահմանափակումներին առնչվող խնդիրները
Պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կվերապահվի Պետական վերահսկողական ծառայությանըՊետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կվերապահվի Պետական վերահսկողական ծառայությանը
Հայտարարություն․ԶՊՄԿ-ը կարգապահական պատասխանատվության կենթարկի հրահրիչներինՀայտարարություն․ԶՊՄԿ-ը կարգապահական պատասխանատվության կենթարկի հրահրիչներին
"Արմենալը" նոր ղեկավար ունի
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2024 թվականին աճել են 2,3% - ով՝ մինչև 3,7 մլրդ դոլարՀայաստանի միջազգային համախառն պահուստները 2024 թվականին աճել են 2,3% - ով՝ մինչև 3,7 մլրդ դոլար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
07.02.2025
RUB4.100.02
USD396.76-0.07
EUR411.800.64
GBP493.891.15
CAD276.990.61
JPY26.080.06
CNY54.43-0.01
CHF437.49-0.90